Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան | EUNewsletter

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան

31 Մայիս 2017
ARS_2793

Մայիսի 24-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակությունը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակում այցելեց Հայաստան: Վայրէջք կատարելուց հետո Եվրոպական խորհրդարանի 8 անդամներն առաջին հերթին այցելեցին Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին և շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ARS_2886Հաջորդ օրվա աշխատանքային օրակարգը հագեցած էր: Պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին՝ փոխանակելու մտքեր ներքին և տարածաշրջանային ընթացիկ քաղաքական իրավիճակի, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ։ Ավելի ուշ Եվրոպական խորհրդարանի անդամները հանդիպեցին նաև Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հաջորդ կանգառը Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջն էր: Եվրոպական խորհրդարանի անդամներն ուրախ էին այցելել քոլեջ և ծանոթանալ վերջինիս գործունեությանը: Քոլեջը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։

ARS_3286Մքալիսթերն ու հանձնաժողովի անդամները հանդիպեցին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանձնաժողովի այցը եզրափակվեց մամուլի ասուլիսով:

ARS_3362Մքալիսթերը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և խոսեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և միևնույն ժամանակ պատրաստվում է ստորագրել այս հավակնոտ համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Արևելյան գործընկերությունը զրոյական հանրագումարով խաղ չէ տարածաշրջանի այլ խաղացողների դեմ: Հակառակը՝ ես խորապես համոզված եմ, որ տարածաշրջանի բոլոր դերակատարների հետ համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գտնել ընդհանուր լուծումներ մարդկանց կյանքի վրա ազդող ընդհանուր խնդիրների համար. ես մտածում եմ հատկապես Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին:
Այս նոր կառավարությանը սպասվում է շատ մարտահրավերների դեմ պայքար՝ սկսած դատական համակարգի, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի բարեփոխումների իրականացումից: Հասարակությունն իրավացիորեն ակնկալում է բիզնես միջավայրի բարելավում ու տնտեսական աճի համար հնարավորությունների ստեղծում՝ հատկապես երիտասարդների համար զբաղվածությունը խթանելու համար»:

Մքալիսթերն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանեցին նաև բազմաթիվ լրագրողներին հարցերին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան

Մայիսի 24-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակությունը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակում այցելեց Հայաստան: Վայրէջք կատարելուց հետո Եվրոպական խորհրդարանի 8 անդամներն առաջին հերթին այցելեցին Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին և շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ARS_2886Հաջորդ օրվա աշխատանքային օրակարգը հագեցած էր: Պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին՝ փոխանակելու մտքեր ներքին և տարածաշրջանային ընթացիկ քաղաքական իրավիճակի, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ։ Ավելի ուշ Եվրոպական խորհրդարանի անդամները հանդիպեցին նաև Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հաջորդ կանգառը Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջն էր: Եվրոպական խորհրդարանի անդամներն ուրախ էին այցելել քոլեջ և ծանոթանալ վերջինիս գործունեությանը: Քոլեջը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։

ARS_3286Մքալիսթերն ու հանձնաժողովի անդամները հանդիպեցին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանձնաժողովի այցը եզրափակվեց մամուլի ասուլիսով:

ARS_3362Մքալիսթերը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և խոսեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և միևնույն ժամանակ պատրաստվում է ստորագրել այս հավակնոտ համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Արևելյան գործընկերությունը զրոյական հանրագումարով խաղ չէ տարածաշրջանի այլ խաղացողների դեմ: Հակառակը՝ ես խորապես համոզված եմ, որ տարածաշրջանի բոլոր դերակատարների հետ համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գտնել ընդհանուր լուծումներ մարդկանց կյանքի վրա ազդող ընդհանուր խնդիրների համար. ես մտածում եմ հատկապես Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին: Այս նոր կառավարությանը սպասվում է շատ մարտահրավերների դեմ պայքար՝ սկսած դատական համակարգի, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի բարեփոխումների իրականացումից: Հասարակությունն իրավացիորեն ակնկալում է բիզնես միջավայրի բարելավում ու տնտեսական աճի համար հնարավորությունների ստեղծում՝ հատկապես երիտասարդների համար զբաղվածությունը խթանելու համար»: