Եվրոպական ժառանգության օրեր 2017 Հայաստանում | EUNewsletter

Եվրոպական ժառանգության օրեր 2017 Հայաստանում

5 Հոկտեմբեր 2017
ARS_1139

Սեպտեմբերի 30-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրեր 2017-ը: Բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Լոռու մարզի «Սոճուտ Դենդրոպարկ»-ում և «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Ժառանգություն և բնություն» խորագրի ներքո:

ARS_1146«Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրին մասնակցած Հայաստանի բոլոր մարզերի աշակերտներից ոմանք մասնակցեցին միջոցառմանն ու միասին նշեցին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերը: Բացի Դենդրոպարկ այցելությունից, աշակերտները նաև մասնակցեցին «Բնություն և լուսանկարչություն» դասընթացին, սովորեցին, թե ինչպես նկարել բնության գրկում և արեցին իրենց առաջին քայլերը լուսանկարչության ոլորտում: Այս նկարներն արդեն տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում, իսկ առավել «հավանված» լուսանկարը կդառնա հաղթող, և հեղինակը կստանա մրցանակ ԵՄ պատվիրակության կողմից: Լոռի ամրոցում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան նաև լուսանկարվելու Լոռու ավանդական տարազներով` որպես Եվրոպական ժառանգության օրեր 2017-ի հուշանվեր: Այս լուսանկարները նույնպես շուտով կտեղադրվեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում:

ARS_1110Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման ժամանակ դեսպան Սվիտալսկին բոլորին շնորհակալություն հայտնեց համատեղ տոնի համար. «Հայաստանը Եվրոպական ժառանգության օրերը նշող 50 երկրներից մեկն է: Մեզ՝ Եվրոպական միության համար, սա առիթ է ցույց տալու, թե ինչքան հարուստ է Հայաստանի ներդրումը եվրոպական ժառանգության մեջ: Եվրոպայի մշակույթն ավելի աղքատ կլիներ առանց Հայաստանի էական ներդրման: Ճարտարապետություն սովորող եվրոպացի ուսանողները պետք է ուսումնասիրեն Զվարթնոցի տաճարի ճարտարապետությունը, երաժշտություն ուսանողները պետք է ծանոթանան Կոմիտասի ստեղծագործություններին և այսպես շարունակ: Ուզում ենք, որ մշակութային այս կամուրջն ավելի ամուր լինի: Մենք մտադիր ենք մեկնարկել նոր մշակութային ծրագրեր»:

ARS_1106Նախարար Ամիրյանը նշեց, որ խորհրդանշական է մեկնարկել Եվրոպական ժառանգության օրեր 2017-ը «Սոճուտ Դենդրոպարկ»-ում, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից բերված բույսերն ունեն ամուր արմատներ 1931-ից սկսած. «Եվրոպական ժառանգության օրերը բացառիկ օրեր են, քանի որ մի շարք հաստատություններ, որոնց մուտքը մեզ հասանելի չէ ամեն օր, կբացեն իրենց դռները: Մշակութային այդ հաստատությունները մեր ժառանգության մասն են: Ես համոզված եմ, որ ժառանգությունն ու բնությունը միասին ստեղծում են միջավայր, որը մեզ հնարավորություն է տալիս վերաիմաստավորել մեր հայրենիքի հանդեպ սերը կրկին ու կրկին»:

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին՝ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի ընթացքում, ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև մի շարք պատմամշակութային հուշարձաններ բացեցին իրենց դռները: Մշակութային միջոցառումները ներառում էին համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, ծառատունկ և քայլարշավներ:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» նախաձեռնության ժամանակ: Եվրոպայի խորհուրդը 1991 թվականին պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ: 1999-ին նախաձեռնությունը դարձել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ գործողությունը: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ամբողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը: Ավելին այստեղ՝ www.europeanheritagedays.com