Եվրոպական ժառանգության օրեր. ձևավորված ավանդույթ Հայաստանում | EUNewsletter

Եվրոպական ժառանգության օրեր. ձևավորված ավանդույթ Հայաստանում

3 Հոկտեմբեր 2016
_mg_0278

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ միասին Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկն ազդարարել է մամուլի ասուլիսով և Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված մշակութային միջոցառմամբ: Մեծամորի ընտրությունը շատ խորհրդանշական էր, քանի որ հենց այնտեղ, 2013 թվականից սկսած, հայ-լեհական հնագիտական ծրագիրը բազում պեղումներ է արել և գտել Բրոնզե և Երկաթե դարաշրջանների արտեֆակտներ:
_mg_0323«Եվրոպական մշակութային օրերին Հայաստանի մասնակցությունը հատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանը Եվրոպական մշակույթի և քաղաքակրթության օրրաններից մեկն է: Դարեր և հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է դարպաս դեպի Եվրոպա, որի միջով տարբեր ազդեցություններ ու մշակույթներ են մուտք գործել: Հայերը կարող են շատ հպարտ լինել իրենց ժառանգությամբ և ընդհանուր եվրոպական ինքնության մեջ իրենց մշակութային արժեքների ներդրմամբ: Մենք՝ որպես ԵՄ, ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ, որպեսզի ամրապնդենք և զարգացնենք մշակութային կապերը Հայաստանի և եվրոպական ընտանիքի միջև», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպական ժառանգության երկու օրերի ընթացքում ավելի քան 100 պետական և մասնավոր թանգարաններ, գրադարաններ, մշակութային կազմակերպություններ ունեցել են միջոցառումներ և բացել են իրենց դռները հանրության առջև: Դրանց թվում են եղել անգամ նրանք, որոնք սովորաբար փակ են հանրության համար:
«Հայկական մշակութային ժառանգությունը եվրոպական ժառանգության մաս է կազմում: Դա միայն մեր մտքերում ու սրտերում չէ, այլև արտացոլված է 1954 թվականի Եվրոպական մշակութային կոնվենցիայի վավերացմամբ», – ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

_mg_0421

Եվրոպական ժառանգության օրեր. ձևավորված ավանդույթ Հայաստանում

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ միասին Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկն ազդարարել է մամուլի ասուլիսով և Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված մշակութային միջոցառմամբ: Մեծամորի ընտրությունը շատ խորհրդանշական էր, քանի որ հենց այնտեղ, 2013 թվականից սկսած, հայ-լեհական հնագիտական ծրագիրը բազում պեղումներ է արել և գտել Բրոնզե և Երկաթե դարաշրջանների արտեֆակտներ: _mg_0323«Եվրոպական մշակութային օրերին Հայաստանի մասնակցությունը հատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանը Եվրոպական մշակույթի և քաղաքակրթության օրրաններից մեկն է: Դարեր և հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է դարպաս դեպի Եվրոպա, որի միջով տարբեր ազդեցություններ ու մշակույթներ են մուտք գործել: Հայերը կարող են շատ հպարտ լինել իրենց ժառանգությամբ և ընդհանուր եվրոպական ինքնության մեջ իրենց մշակութային արժեքների ներդրմամբ: Մենք՝ որպես ԵՄ, ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ, որպեսզի ամրապնդենք և զարգացնենք մշակութային կապերը Հայաստանի և եվրոպական ընտանիքի միջև», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Եվրոպական ժառանգության երկու օրերի ընթացքում ավելի քան 100 պետական և մասնավոր թանգարաններ, գրադարաններ, մշակութային կազմակերպություններ ունեցել են միջոցառումներ և բացել են իրենց դռները հանրության առջև: Դրանց թվում են եղել անգամ նրանք, որոնք սովորաբար փակ են հանրության համար: «Հայկական մշակութային ժառանգությունը եվրոպական ժառանգության մաս է կազմում: Դա միայն մեր մտքերում ու սրտերում չէ, այլև արտացոլված է 1954 թվականի Եվրոպական մշակութային կոնվենցիայի վավերացմամբ», - ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: _mg_0421