Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովը Հայաստանում. ԱՅՍՕՐ 2015 | EUNewsletter

Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովը Հայաստանում. ԱՅՍՕՐ 2015

23 Նոյեմբեր 2015
12241077_926834744037122_6564028735783041862_o

2015թ.-ի նոյեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովի պաշտոնական բացումը: Համաժողովն անցկացվեց «Ակտիվացնել երիտասարդությունը հանուն կայունության. ձեռքբերում և վերակառուցում» (ԱՅՍՕՐ) խորագրի ներքո: Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) հայաստանյան ներկայացուցչությունը հիմնադրվել է 2012թ.-ին: Վերջին 3 տարիների ընթացքում ԵԵՊ-ին անդամակցել է ավելի քան 3600 երիտասարդ, կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, կոնֆերանսներ և ծրագրեր: Այս տարի համաժողովին մասնակցում է Հայաստանի և արտերկրի 150 երիտասարդ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին Սիրիայի հակամարտությունը և փախստականների թեման, աշխատանքային և մարդու իրավունքները ու բազմաթիվ այլ թեմաներ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Ցանկանում եմ շնորհավորել բոլորին այս առիթով և բարի գալուստ մաղթել Հայաստանի մասնակիցներին և բոլոր հյուրերին: Ցանկանում եմ հորդորել բոլոր եվրոպացիներին, որ հայերին ընդունեն որպես եվրոպական ընտանիքի մաս, ինչպես նաև հայերին՝ կարևորելու իրենց երկրի համագործակցությունը Եվրոպական միության հետ: Հայաստանում հնարավորինս շատ ընկերներ ձեռք բերեք և ամուր կամուրջ կառուցեք հայերի և Եվրոպական միության միջև: Երեք օր առաջ Եվրոպական միությունը համատեղ հաղորդագրություն տարածեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որը հաստատում է ԵՄ-ի պատրաստակամությունը տարածաշրջանում կայուն զարգացման խթանման հարցում: Հայաստանը հարևանության մաս է կազմում: Սույն փաստաթուղթը հաստատում է մեր ամուր պատրաստակամությունը խթանելու Հայաստանում կայուն զարգացումը: Դեկտեմբերին սկսելու ենք նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները: Մենք պետք է աջակցենք հայերին նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսությունը բարելավելու, ինչպես նաև հայ երիտասարդների համար կարիերայի նոր հեռանկարներ բացելու հարցում: Հաջորդ տարի ԵՄ-ն ավելի քան 10 միլիոն եվրո ներդրում է անելու Հայաստանում՝ նպաստելու ավելի լավ բիզնես հնարավորությունների ստեղծմանը: Մենք Հայաստանի խոշորագույն միջազգային դոնորն ենք, ինչպես նաև խոշորագույն արտաքին ներդրողը. ԵՄ-ն Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է»: despan ԵԵՊ Հայաստանի հիմնադիր Սյուզաննա Շամախյանը շեշտեց Հայաստանի մարզերից երիտասարդների մասնակցության կարևորությունը: «Գիտեմ, որ ձեզնից շատերը առաջին անգամ են մասնակցում նման միջոցառման: Շնորհավորում եմ: Եթե ձեզ թվում է, որ դուք բավարար փորձ չունեք, կամ ձեր անգլերենի իմացությունը գերազանց չէ, կամ առաջին անգամ եք հանրային ելույթ ունենալու, ապա ես ձեզ հորդորում եմ լինել համարձակ և խոսել: Անկախ ձեր փորձառությունից՝ խոսե՜ք, քանի որ սա լավագույն առիթն է սովորելու, գիտելիքների և գաղափարների փոխանակման, ինչպես նաև տարբեր մշակույթների հետ շփվելու: Մենք պատվիրակներ ունենք, և հպարտությամբ նշում եմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մոտավորապես 700 միջազգային պատվիրակ է այցելել մեզ»: Համաժողովի մասնակիցները ներկա պահին աշխատում են տարբեր հանձնաժողովներում՝ կիսելով իրենց գաղափարները և քննարկելով բազմաթիվ թեմաներ: Ֆորումը ավարտվելու է 2015թ.-ի նոյեմբերի 24-ին: