Եվրոպական արժեքների խթանում Գյումրիում արվեստի միջոցով | EUNewsletter

Եվրոպական արժեքների խթանում Գյումրիում արվեստի միջոցով

12 Դեկտեմբեր 2016
1

Եվրոպական արժեքների՝ մասնավորապես հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացմանը արվեստի միջոցով նպաստելու համար 2016 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 5-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվել են «Ճանապարհ» մշակութային ծրագրի միջոցառումները: Այդ օրերի ընթացքում տեղացի արվեստագետների և մշակույթի քննադատների համար դասախոսություններ ու վարպետության դասեր են անցկացվել Գերմանիայի Լայպցիգ քաղաքից հրավիրված եվրոպացի արվեստագետ Յիրկա Փֆալի մասնակցությամբ: Մշակութային ծրագիրն իրականացրել է Գյումրիի Բեռլին Արտ հոթելը, և ֆինանսավորել է այն Եվրոպական միությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դեկտեմբերի 5-ին այցելել է Գյումրի` մասնակցելու եզրափակիչ միջոցառումներին: Առաջին հերթին Բեռլին Արտ հոթելում դեսպանը հանդիպել է Գյումրիի Եվրաակումբի անդամներին, ուսանողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, այնուհետև անցկացրել է մարդու իրավունքներին և ընտանեկան բռնությանը նվիրված քննարկում: Դեսպանը նաև մասնակցել է Բեռլին Արտ հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի և Յիրկա Փֆալի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

2Դեսպանը ողջունել է Գյումրիում միջոցառումներ անցկացնելու որոշումը. «Աջակցելով այս ծրագրին` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ազդանշան է ուղարկում, որ ցանկանում է ավելի ներգրավված աշխատել Հայաստանի մարզերում: Մենք ցանկանում ենք ավելի շատ աջակցել տեղական նախաձեռնություններին հատկապես Գյումրիում: Այժմ Հայաստանի կառավարության հետ մենք քննարկում ենք այսպես կոչված «2017-ից 2020թթ. ԵՄ-Հայաստան Միասնական  աջակցության շրջանակային փաստաթուղթը». մենք ուզում ենք սկսել կենտրոնացնել մեր աջակցությունը մեկ կամ երկու մարզում: Շիրակի մարզը թեկնածուներից մեկն է: Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է, միակ քաղաքը, որտեղ կա Եվրոպայի հրապարակ: Մի զարմացեք, եթե ինձ ավելի շատ տեսնեք Գյումրիում կամ եթե տեսնեք Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվող ԵՄ ավելի շատ ծրագրեր»:

3Փֆալը ուրախ էր մասնակցության հրավերի համար. «Ինձ հրավիրել են փոխանցելու եվրոպական արժեքները, ինչպիսիք են՝ խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը: Այս նյութականացված աշխարհում մենք պետք է կենտրոնանանք մարդկանց վրա: Տեղացի արվեստագետների և երիտասարդների հետ երկօրյա վարպետության դասերի ընթացքում մենք ուսումնասիրել ենք երկարաժամկետ հնարավորություններն ու ժողովրդավար արժեքները միավորելու ճանապարհները: Հուսով եմ, որ մենք կլինենք աշխարհում բաց ու խաղաղ ապրողների լավագույն օրինակը, որտեղ արվեստը, մշակույթն ու մեր երեխաների ապագան ազատ կզարգանան բնական միջավայրում»:

Բեռլին Արտ հոթելում «Ճանապարհ» մշակութային ծրագիրն ավարտվել է մարդու իրավունքների թեմայով ցուցահանդեսով, որը բոլոր հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու մամուլի ասուլիսից հետո:

Եվրոպական արժեքների խթանում Գյումրիում արվեստի միջոցով

Եվրոպական արժեքների՝ մասնավորապես հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացմանը արվեստի միջոցով նպաստելու համար 2016 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 5-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվել են «Ճանապարհ» մշակութային ծրագրի միջոցառումները: Այդ օրերի ընթացքում տեղացի արվեստագետների և մշակույթի քննադատների համար դասախոսություններ ու վարպետության դասեր են անցկացվել Գերմանիայի Լայպցիգ քաղաքից հրավիրված եվրոպացի արվեստագետ Յիրկա Փֆալի մասնակցությամբ: Մշակութային ծրագիրն իրականացրել է Գյումրիի Բեռլին Արտ հոթելը, և ֆինանսավորել է այն Եվրոպական միությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դեկտեմբերի 5-ին այցելել է Գյումրի` մասնակցելու եզրափակիչ միջոցառումներին: Առաջին հերթին Բեռլին Արտ հոթելում դեսպանը հանդիպել է Գյումրիի Եվրաակումբի անդամներին, ուսանողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, այնուհետև անցկացրել է մարդու իրավունքներին և ընտանեկան բռնությանը նվիրված քննարկում: Դեսպանը նաև մասնակցել է Բեռլին Արտ հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի և Յիրկա Փֆալի հետ համատեղ մամուլի ասուլիսին: