ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի փորձի փոխանակում Սպիտակում | EUNewsletter

ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի փորձի փոխանակում Սպիտակում

19 Մայիս 2015
11013352_845586228828641_1406788364855708769_n

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի մարտին: Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց կայուն էներգիայի գործողության պլանների: Քաղաքապետերի դաշնագիրը Եվրամիության նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը:
Այս ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին Սպիտակում տեղի ունեցավ փորձի փոխանակման ֆորում, որը կազմակերպել էր «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» կազմակերպությունը Սպիտակի քաղաքապետարանի հետ համատեղ: Համաժողովին մասնակցեցին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ միասին: Ֆորումին մասնակցեցին նաև Սպիտակում ծրագրի թիրախային 27 բազմաբնակարան շենքերի բնակիչներ, Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցներ, Քաղաքապետերի դաշնագրի ներկայացուցիչներ, ծրագրի աշխատակազմը` մոտ 100 մասնակից:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին և վերականգնվող էներգիայի օգտագործման կարևորությանը, ներկայացվեց էներգաարդյունավետության ու էներգախնայողության լավագույն փորձը և ճիշտ վարքագիծը, առաջարկներ և խորհուրդներ տրամադրվեցին ցածր արժողությամբ էներգախնայող միջոցառումների վերաբերյալ:
11262134_845585162162081_7120359772148454601_nԵլույթ ունեցավ դեսպան Հրիսթեան՝ շեշտը դնելով էներգիայի արդյունավետության վրա. «Այս ծրագիրը օրինակ է, ցուցադրում, թե ինչպիսի հնարավորություններ կան բարձրացնելու էներգախնայողությունը՝ ի շահ բնակիչների: Այն միտված է տալու հնարավորություններ ձեզ անել էներգախնայողություններ, ինչի կարող եք հասնել մի քանի տարբերակներով: Այս ֆորումը շատ լավ հնարավորություն է քննարկելու բոլոր այդ հարցերը»:
Փոխնախարար Հարությունյանը քննարկեց այն հնարավորությունները, որոնք կարող է ընձեռել ծրագիրը: «Մենք ուզում ենք, որ դուք ունենաք այնպիսի էներգիա, որպեսզի ավելի լավ ապրեք: Այս ծրագիրը շատ ողջունելի է էներգետիկայի աճող գների պայմաններում: Մեր նպատակն է անել ամեն ինչ՝ հնարավորինս քիչ էներգիա ներմուծելու համար, և դրա միակ ճանապարհն է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Սակայն մինչ դա բոլորս պետք է մտածենք էներգախնայողության մասին, քանի որ 4-5 անգամ մատչելի է խնայել էներգիան, քան դա արտադրել: Դուք ձեր գրպանների վրա դրականորեն կզգաք այս ծրագրի արդյունքը»:
11227036_845584948828769_9191768129053863264_nՖորումի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերվում են տների էներգաարդյունավետության բարձրացմանը, իսկ մասնակիցները ներկայացրին էներգախնայողության հետ կապված սեփական բնակարանների խնդիրները:

ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի փորձի փոխանակում Սպիտակում

«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի մարտին: Ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց կայուն էներգիայի գործողության պլանների: Քաղաքապետերի դաշնագիրը Եվրամիության նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Այս ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին Սպիտակում տեղի ունեցավ փորձի փոխանակման ֆորում, որը կազմակերպել էր «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» կազմակերպությունը Սպիտակի քաղաքապետարանի հետ համատեղ: Համաժողովին մասնակցեցին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ միասին: Ֆորումին մասնակցեցին նաև Սպիտակում ծրագրի թիրախային 27 բազմաբնակարան շենքերի բնակիչներ, Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցներ, Քաղաքապետերի դաշնագրի ներկայացուցիչներ, ծրագրի աշխատակազմը` մոտ 100 մասնակից: Ֆորումի ընթացքում քննարկվեցին բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին և վերականգնվող էներգիայի օգտագործման կարևորությանը, ներկայացվեց էներգաարդյունավետության ու էներգախնայողության լավագույն փորձը և ճիշտ վարքագիծը, առաջարկներ և խորհուրդներ տրամադրվեցին ցածր արժողությամբ էներգախնայող միջոցառումների վերաբերյալ: 11262134_845585162162081_7120359772148454601_nԵլույթ ունեցավ դեսպան Հրիսթեան՝ շեշտը դնելով էներգիայի արդյունավետության վրա. «Այս ծրագիրը օրինակ է, ցուցադրում, թե ինչպիսի հնարավորություններ կան բարձրացնելու էներգախնայողությունը՝ ի շահ բնակիչների: Այն միտված է տալու հնարավորություններ ձեզ անել էներգախնայողություններ, ինչի կարող եք հասնել մի քանի տարբերակներով: Այս ֆորումը շատ լավ հնարավորություն է քննարկելու բոլոր այդ հարցերը»: Փոխնախարար Հարությունյանը քննարկեց այն հնարավորությունները, որոնք կարող է ընձեռել ծրագիրը: «Մենք ուզում ենք, որ դուք ունենաք այնպիսի էներգիա, որպեսզի ավելի լավ ապրեք: Այս ծրագիրը շատ ողջունելի է էներգետիկայի աճող գների պայմաններում: Մեր նպատակն է անել ամեն ինչ՝ հնարավորինս քիչ էներգիա ներմուծելու համար, և դրա միակ ճանապարհն է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Սակայն մինչ դա բոլորս պետք է մտածենք էներգախնայողության մասին, քանի որ 4-5 անգամ մատչելի է խնայել էներգիան, քան դա արտադրել: Դուք ձեր գրպանների վրա դրականորեն կզգաք այս ծրագրի արդյունքը»: 11227036_845584948828769_9191768129053863264_nՖորումի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերվում են տների էներգաարդյունավետության բարձրացմանը, իսկ մասնակիցները ներկայացրին էներգախնայողության հետ կապված սեփական բնակարանների խնդիրները: