ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիր՝ աջակցելու Հայաստանի կանանց | EUNewsletter

ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիր՝ աջակցելու Հայաստանի կանանց

29 Ապրիլ 2015
2Z4A9769

Ապրիլի 28-ին Սպիտակ քաղաքում՝ Սպիտակի հելսինկյան խումբ հկ-ի գրասենյակում, տեղի ունեցավ «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում» ծրագրի ներկայացումը, և անցկացվեց աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այն ֆինանսավորել է Եվրոպական միությունը, և կիրականացվի Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Ծրագիրն իրականացվում է Երևանում, Սյունիքի և Լոռվա մարզերում: Ծրագրի նպատակն է ստեղծել տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն սեռերի միջև հավասարությունը և կպաշտպանեն կանանց սեռով պայմանավորված բռնությունից:
«Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում» ծրագրի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարին Երևանում, և այժմ այն իրականացնող կազմակերպությունները ծրագրի մասին իրազեկման հանդիպումներ են անցկացնում Հայաստանի մարզերում: Առաջին միջոցառումը Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում էր:
2Z4A9774Միջոցառման ընթացքում ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը ներկայացրեց ծրագիրը, գործողությունները, ժամանակահատվածը և ակնկալվող արդյունքները: Ծրագրի նպատակն է օգնել բռնությունից տուժած 200 անձանց՝ բարձրացնելու նրանց աշխատանքի ընդունվելու կարողությունները, ստանալու գործարար հմտություններ և տնտեսական հնարավորություններ: 60 կանայք կանցնեն մասնագիտական վերապատրաստումներ՝ ստանալով հավաստագրեր, 120-ը կստանան նպատակային ֆինանսական աջակցություն, իսկ 80-ին կտրամադրվի աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը կնպաստի նաև կանանց մոտ վստահության բարձրացմանը, որպեսզի նրանք ինքնուրույն որոշումներ կայացնեն և կատարեն այնպիսի ընտրություն, որը կազդի իրենց կյանք վրա:
«Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնության ենթարկված անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է գործընկեր չորս հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք կներգրավեն հանրությանը, աջակցող խմբերին, գործատուներին կամ ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների, կանցկացնեն երկխոսություններ և վարպետության դասեր նորմերի, ապահով աշխատավայրերի և պաշտպանվելու ռազմավարության վերաբերյալ՝ ուղղված տնտեսական կարողությունների զարգացմանը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունվարի 20-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342,711եվրո, որի 95 տոկոսը ֆինանսավորել է Եվրոպական միությունը:

ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիր՝ աջակցելու Հայաստանի կանանց

Ապրիլի 28-ին Սպիտակ քաղաքում՝ Սպիտակի հելսինկյան խումբ հկ-ի գրասենյակում, տեղի ունեցավ «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում» ծրագրի ներկայացումը, և անցկացվեց աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այն ֆինանսավորել է Եվրոպական միությունը, և կիրականացվի Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Ծրագիրն իրականացվում է Երևանում, Սյունիքի և Լոռվա մարզերում: Ծրագրի նպատակն է ստեղծել տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն սեռերի միջև հավասարությունը և կպաշտպանեն կանանց սեռով պայմանավորված բռնությունից: «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում» ծրագրի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարին Երևանում, և այժմ այն իրականացնող կազմակերպությունները ծրագրի մասին իրազեկման հանդիպումներ են անցկացնում Հայաստանի մարզերում: Առաջին միջոցառումը Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում էր: 2Z4A9774Միջոցառման ընթացքում ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանը ներկայացրեց ծրագիրը, գործողությունները, ժամանակահատվածը և ակնկալվող արդյունքները: Ծրագրի նպատակն է օգնել բռնությունից տուժած 200 անձանց՝ բարձրացնելու նրանց աշխատանքի ընդունվելու կարողությունները, ստանալու գործարար հմտություններ և տնտեսական հնարավորություններ: 60 կանայք կանցնեն մասնագիտական վերապատրաստումներ՝ ստանալով հավաստագրեր, 120-ը կստանան նպատակային ֆինանսական աջակցություն, իսկ 80-ին կտրամադրվի աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը կնպաստի նաև կանանց մոտ վստահության բարձրացմանը, որպեսզի նրանք ինքնուրույն որոշումներ կայացնեն և կատարեն այնպիսի ընտրություն, որը կազդի իրենց կյանք վրա: «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնության ենթարկված անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է գործընկեր չորս հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք կներգրավեն հանրությանը, աջակցող խմբերին, գործատուներին կամ ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների, կանցկացնեն երկխոսություններ և վարպետության դասեր նորմերի, ապահով աշխատավայրերի և պաշտպանվելու ռազմավարության վերաբերյալ՝ ուղղված տնտեսական կարողությունների զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունվարի 20-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 342,711եվրո, որի 95 տոկոսը ֆինանսավորել է Եվրոպական միությունը: