ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի քաղհասարակությանը | EUNewsletter

ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի քաղհասարակությանը

24 Հունվար 2018
^ABEED759B0BCC344F9F0A6BFBCE3231C70FAF64E070F818B16^pimgpsh_fullsize_distr

ARS_5563Հայաստանի քաղհասարակությունը Եվրոպական միությունից ստացել է 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար: Հունվարի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնեց նոր դրամաշնորհային համաձայնագրերի մասին` փաստելով, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը խթանելու քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը և պաշտպանելու մարդու իրավունքները: ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերը կիրականացվեն 2018-2019 թվականներին՝ ունենալով 1.9 մլն եվրո ընդհանուր բյուջե: Նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ ներառյալ երիտասարդություն, մարդու իրավունքներ փակ հաստատություններում, կանանց ղեկավարած կազմակերպություններ, պետական քաղաքականություն, բյուջեի կատարում, ինչպես նաև էներգախնայողություն:

• «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում» երկամյա ծրագիրը կիրականացնեն «Հանրային լրագրության ակումբ» և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ները: 278,072 եվրո ընդհանուր բյուջե ունեցող (ԵՄ ներդրումը՝ 264,168 եվրո) ծրագիրը կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում:

• «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը և Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ը կիրականացնեն «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» 20 ամիս տևողությամբ ծրագիրը՝ 390,000 հազար եվրո ընդհանուր բյուջեով (ԵՄ ներդրումը՝ 343,200 եվրո):

• «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամը Նիդերլանդների, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության գործընկերների հետ կիրականացնի «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» 372,231 եվրո (ԵՄ ներդրումը` 335,000 եվրո) ընդհանուր բյուջեով երկամյա ծրագրը:

• «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղը և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՔՀԿ-ները կիրականացնեն «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» երկամյա ծրագիրը՝ ունենալով 460,035 եվրո ընդհանուր բյուջե (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո):

• Իսկ Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամը և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնը կիրականացնեն 446,797 եվրո ընդհանուր բյուջեով (ԵՄ ներդրումը`400,000 եվրո) «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» երկամյա ծրագիրը:

ARS_5570Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց հաջողակ ՔՀԿ դրամաշնորհառուներին և մաղթեց հաջողություն. «Այսօր մենք ունենք հինգ հաղթողներ, բայց կային շատ ավելի դիմորդներ: Ես դիմում եմ նրանց, ովքեր չեն հաջողել այս անգամ՝ մենք մտադիր են շարունակելու ձեր գործունեությանն ուղղված մեր աջացությունը: Կարող եմ խոստանալ, որ բոլոր լավ գաղափարներն ու ծրագրերը վաղ թե ուշ կհասնեն այս վերջնական փուլին: Հետևաբար այսօր շնորհավորում եմ հաղթողներին: Ծրագրերը տարբեր են, բայց բոլորն էլ կարևոր են: Իսկ ինչո՞ւ են կարևոր: Այս ծրագրերը առնչվում են տարբեր խնդիրների ու անկախ Ձեր հետաքրքրությունից վերաբերում են յուրաքանչյուրին»: