ԵՄ-ն և գործընկերները` հանուն Հայաստանի գյուղատնտեսության | EUNewsletter

ԵՄ-ն և գործընկերները` հանուն Հայաստանի գյուղատնտեսության

4 Հոկտեմբեր 2016
img_92681

ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացման խոշորագույն աջակիցն է: Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազում ծրագրեր Հայաստանում կյանքի են կոչվում ԵՄ աջակցությամբ, որոնցից ամենախոշորը ԵՄ ENPARD Հայաստանն է. եռամյա ծրագիր, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և որի իրականացնող կառույցներն են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունները և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ENPARD գործընկերների երրորդ համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել ծրագրի շրջանակում վերջին ձեռքբերումներն ու զարգացումները :
ENPARD-ի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության, գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց, որոնց մասնակցել է 122 համայնքների շուրջ 667 ներկայացուցիչ։ 41 խումբ (ավելի քան 600 ֆերմեր) անցել է կոոպերատիվների ստեղծման, բիզնես հմտությունների զարգացման և բիզնես նախագծերի մշակման դասընթացներ:
120x200 rollup mapՀնդկացորենի 34 կոոպերատիվների, բարձրարժեք պանրի արտադրության 6 և չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվների տրամադրվել է գյուղատնտեսական աջակցություն` սերմի և պարարտանյութի, տնկիների և կաթիլային ոռոգման համակարգերի տեսքով: Կառուցվում են և շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարաններ Ծովագյուղ և Բավրա համայնքներում: Մինչև տարեվերջ մրգի արտադրության 2 խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության 1 խմբի` տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգեր:
«Գյուղատնտեսությունը մի բան է, որից հնարավոր չէ արդյունքներ ակնկալել երկու վայրկյանից: Գյուղատնտեսությունը մարդիկ են, ընտանիքները, համայնքները, որոնք ունեն մեր աջակցության կարիքը: Մեր այս ծրագրի շնորհիվ մեզ արդեն հաջողվել է ստեղծել կոոպերատիվներ, աճեցնել նոր գյուղմթերք ու դուրս բերել դրանք շուկա, և սա դեռ սկիզբն է», – ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:
ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը խոսել է գյուղատնտեսության ոլորտի օրենսդրության մասին. «Այս ծրագրի շրջանակում ոչ միայն ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից մեծ հաջողություն է գյուղացու համար, այլև ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը: Բայց մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը, և նրանք շարունակեն մտնել այս դաշտ»:
Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական. Եվրամիության հետ արդեն առկա է 2017 թվականից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու նախնական համաձայնություն, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը:

ԵՄ-ն և գործընկերները` հանուն Հայաստանի գյուղատնտեսության

ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացման խոշորագույն աջակիցն է: Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազում ծրագրեր Հայաստանում կյանքի են կոչվում ԵՄ աջակցությամբ, որոնցից ամենախոշորը ԵՄ ENPARD Հայաստանն է. եռամյա ծրագիր, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և որի իրականացնող կառույցներն են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունները և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ENPARD գործընկերների երրորդ համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել ծրագրի շրջանակում վերջին ձեռքբերումներն ու զարգացումները : ENPARD-ի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության, գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց, որոնց մասնակցել է 122 համայնքների շուրջ 667 ներկայացուցիչ։ 41 խումբ (ավելի քան 600 ֆերմեր) անցել է կոոպերատիվների ստեղծման, բիզնես հմտությունների զարգացման և բիզնես նախագծերի մշակման դասընթացներ: 120x200 rollup mapՀնդկացորենի 34 կոոպերատիվների, բարձրարժեք պանրի արտադրության 6 և չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվների տրամադրվել է գյուղատնտեսական աջակցություն` սերմի և պարարտանյութի, տնկիների և կաթիլային ոռոգման համակարգերի տեսքով: Կառուցվում են և շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարաններ Ծովագյուղ և Բավրա համայնքներում: Մինչև տարեվերջ մրգի արտադրության 2 խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության 1 խմբի` տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգեր: «Գյուղատնտեսությունը մի բան է, որից հնարավոր չէ արդյունքներ ակնկալել երկու վայրկյանից: Գյուղատնտեսությունը մարդիկ են, ընտանիքները, համայնքները, որոնք ունեն մեր աջակցության կարիքը: Մեր այս ծրագրի շնորհիվ մեզ արդեն հաջողվել է ստեղծել կոոպերատիվներ, աճեցնել նոր գյուղմթերք ու դուրս բերել դրանք շուկա, և սա դեռ սկիզբն է», - ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը: ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը խոսել է գյուղատնտեսության ոլորտի օրենսդրության մասին. «Այս ծրագրի շրջանակում ոչ միայն ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից մեծ հաջողություն է գյուղացու համար, այլև ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը: Բայց մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը, և նրանք շարունակեն մտնել այս դաշտ»: Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական. Եվրամիության հետ արդեն առկա է 2017 թվականից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու նախնական համաձայնություն, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը: