ԵՄ-ն օժանդակում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը | EUNewsletter

ԵՄ-ն օժանդակում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը

2 Հունիս 2016
ARS_5598

Հայաստանի Հանրապետության և KFW-ի բանկի միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրին Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվող 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2016թ. մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանի, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կողմից:
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը. 75 մլն եվրո՝ սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ նախատեսվում է Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրել 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք ֆինանսական օժանդակության գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծրագրի շրջանակում ոլորտի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

ԵՄ-ն օժանդակում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը

Հայաստանի Հանրապետության և KFW-ի բանկի միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրին Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվող 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2016թ. մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանի, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կողմից: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը. 75 մլն եվրո՝ սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ նախատեսվում է Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրել 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք ֆինանսական օժանդակության գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծրագրի շրջանակում ոլորտի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով: