ԵՄ-ն օգնում է կրճատել աղքատությունը Արարատի մարզում | EUNewsletter

ԵՄ-ն օգնում է կրճատել աղքատությունը Արարատի մարզում

14 Դեկտեմբեր 2017
ARS_0353

ARS_0115Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով Արարատի մարզում էր, որտեղ հանդիպում ունեցավ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ: Այցի շրջանակում դեսպան Սվիտալսկին ծանոթացավ Արարատի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հատկապես «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրին: Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) 2016 թվականի փետրվարից ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ: Ուրցաձոր համայնքային փունջը ներառում է Արարատի մարզի Ուրցաձոր, Լանջանիստ և Շաղափ համայնքները. ծրագիրն ունի շահառուներ նաև Լուսաշող համայնքում։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2018 թվականի հունվարը: Ծրագրի բյուջեն 563,000 եվրո է, որից 500,000 եվրոն հատկացնում է ԵՄ-ն, 42,000 եվրոն FPWC-ն: Վերոհիշյալ չորս համայնքները համատեղ հավաքել են ևս 21,000 եվրո: Ծրագրի նպատակն է համայնքային փնջում երկարաժամկետ տնտեսական աճ գրանցել՝ խրախուսելով տեղական բիզնես ծրագրերը:

ARS_0151Դեսպան Սվիտալսկին այցելեց նաև Վեդիում տեղակայված Հօլանի բնամթերքի մշակման արտադրամաս: Ծրագրի բյուջեից մոտ 2,000 եվրո ծախսվել է արտադրամասի էլեկտրական համակարգի և արդյունաբերական կարողությունների արդիականացման վրա: 2017-ին գյուղացիները հավաքել են 4 տոննա միրգ և 2 տոննա խոտաբույս: Չորացնելուց հետո վաճառվել է 120 կգ չիր ու 50 կգ չորացրած խոտաբույս՝ օգտագործելով Հօլանի բրենդի փաթեթավորումը: FPWC-ն նպատակ է ընդլայնել արտադրամասն ու ստեղծել ավելի մեծ գործարան: Իսկ Շաղափ համայնքում դեսպան Սվիտալսկին մասնակցեց նոր հյուրատան բացմանը, որի սեփականատերը պատմության ուսուցչուհի է: Ծրագիրն ընտրել է հյուրատունը վերանորոգման հավակնություն ունեցող այլ տներից:

ARS_0171FPWC-ից ծրագրի համակարգող Թագուհի Մանվելյանը ներկայացրեց արդյունքները. «Ծրագիրն ավելի քան 50 ընտանիքի է ներառել որպես շահառու: Այն ուղղված է համայնքային զարգացմանը, աղքատության կրճատմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Մենք սկսել ենք դասընթացներից. մարդիկ կրթություն են ստացել, զարգացրել են իրենց կարողությունները էկոտնտեսության, էկոգյուղատնտեսության ոլորտներում, ձեռք են բերել բիզնես հմտություններ, որպեսզի ավելի լավ կառավարեն փոքր բիզնեսները: Այնուհետև ստացած գիտելիքների հիման վրա նրանք բիզնես պլաններ են գրել, որոնք մենք իրականացնում ենք` ընտրելով լավագույնները: Այժմ մեր շահառուները զբաղվում են մեղվաբուծությամբ, վայրի հավաք են իրականացնում, աշխատում են արտադրամասերում, կառավարում են փոքր բիզնեսներ: Վեդիում հիմնված Հօլանի բնամթերքի մշակման արտադրամասը արտադրում է չիր ու թեյ: Շաղափ համայնքում հիմնվել է Հօլանի մեղրի արտադրամասը, ինչպես նաև երկու հյուրատուն: Սկզբում մարդիկ թերահավատ էին, բայց ժամանակի ընթացքում նրանք սկսեցին հավատալ ծրագրին՝ տեսնելով շոշափելի արդյունքներ: Հիմա շատերն են ուզում միանալ մեզ: Վստահաբար մյուս տարի ավելի շատ շահառուներ կունենանք»:

ARS_0313Ավելի ուշ դեսպան Սվիտալսկին Ուրցաձորում մասնակցեց Սուրբ Ծննդյան տոներին նվիրված գյուղական տոնավաճառին: Դեսպանը շնորհավորեց բոլոր արտադրողներին, կազմակերպիչներին և կամավորներին կատարած քրտնաջան աշխատանքի համար: Ուրցաձորի, Շաղափի, Լանջանիստի և Լուսաշողի բնակիչները տոնավաճառին ներկայացրին իրենց արտադրանքը՝ մարդկանց հնարավորություն տալով գնել միրգ, բանջարեղեն, մեղր, չիր, պահածո, ընդեղեն, տնական սուջուխ ու բաստուրմա մրցակցային գներով: Միջոցառման նպատակն էր Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած բնակիչներին առաջարկել գյուղական բարձրակարգ թարմ մթերք՝ գյուղացիների համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր։