ԵՄ-ն տրամադրել է 12 մլն եվրո դրամաշնորհ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին | EUNewsletter

ԵՄ-ն տրամադրել է 12 մլն եվրո դրամաշնորհ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին

20 June 2016

Այսօր Հայաստանն արել է ևս մեկ կարևոր քայլ տարածաշրջանում իր ճանապարհային կապը բարելավելու հարցում, ինչը թույլ կտա ներգրավել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ և մարզերում զբաղվածության և աճի հարցում ապահովել ավելի լայն հնարավորություններ: Այսօր ԵՄ ֆինանսավորման շնորհիվ (ԵՄ՝ դրամաշնորհ և ԵՆԲ՝ արտոնյալ վարկ) մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը, որը կիրականացվի չինական կազմակերպության կողմից:
Հիշելով Մետաքսի ճանապարհին ունեցած դերը՝ Հայաստանն այսօր վերահաստատում է Ասիայի և Եվրոպայի ժողովուրդներին միացնելու իր դիրքերը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի  Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից:  Այս հատվածների շինարարական աշխատանքների իրականացման համար Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև 12 միլիոն եվրո դրամաշնորհ: Ճանապարհի կառուցումը կնպաստի համայնքների միջև տրանսպորտային կապի հաստատմանը և առևտրաշրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև կինտեգրի Հայաստանը տարածաշրջանային ճանապարհային ցանցին՝ նպաստելով երկրի տնտեսական  և առևտրային համագործակցությանը:
ARS_8862Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է ծրագրի կարևորության մասին, շնորհավորել բոլորին երրորդ տրանշի առիթով: «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, սակայն այն լավ ճանապարհների կարիք ունի: Դրանք անհրաժեշտ են ոչ միայն մարդկանց հարմարավետ, արագ և ապահով ճամփորդելու համար, այլև անհրաժեշտ բաղադրիչ են մարզերի կայուն զարգացման և օտարերկրյա նոր ներդրումների համար: ԵՄ-ն շատ ուրախ է Հայաստանին ճանապարհների կառուցման հարցում աջակցելու համար: Այսօր Չինաստանի դեսպանի ներկայությունը շատ խորհրդանշական է: Սա օգնում է մեզ հասկանալ Հայաստանի՝ կարևորագույն խաչվող կետ լինելու դերը, ինչը կարևոր կապ է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ է գտնվում քարավանսարան, որը կառուցվել է Մետաքսի ճանապարհի օրերին: Հազարամյակներ առաջ հենց Հայաստանն է եղել Եվրոպան Ասիայի հետ կապողը, և այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի»:  
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը շնորհավորել է բոլորին ՀՀ տրանսպրտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից: «Այս ծրագիրը ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեցող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը ոչ միայն հանրապետական և տարածաշրջանային նշանակություն է կրում: Այն նույնիսկ համաշխարհային մակարդակի կարևորություն ունի: Այն Տրասեկա և Մետաքսի ճանապարհի գաղափարական կառուցվածքի մի մաս է: Այս ծրագրով նախատեսվում է Հարավային Իրանի սահմանից դեպի Հյուսիսային Վրաստանի սահման ձգվող շուրջ 560 կմ ճանապարհի վերակառուցում, որը պետք է վերջնական նպատակով հասցվի 470 կմ-ի: Սա ապահովելու է 90 կմ ճանապարհի կրճատում, և արագությունը 40-60 կմ/ժամ ից բարձրացվելու է 110-120 կմ/ժամի: Սրա շնորհիվ հնարավոր կլինի հատել Իրանից մինչև Վրաստանի սահմանն ընկած ճանապարհը 4,5 ժամում, ինչն այժմ 9,5-10 ժամում է ստացվում հատել: Սա հնարավորություն է ընձեռելու բեռնափոխադրող և տրանսպորտային խոշոր ընկերություններին որպես բեռնափոխադրումների տարանցիկ վայր նախընտրել նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհը»:
Ճանապարհի հիմքում պարկուճի տեղադրման հանդիսավոր արարողությունը կատարել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն:

ԵՄ-ն տրամադրել է 12 մլն եվրո դրամաշնորհ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին

Այսօր Հայաստանն արել է ևս մեկ կարևոր քայլ տարածաշրջանում իր ճանապարհային կապը բարելավելու հարցում, ինչը թույլ կտա ներգրավել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ և մարզերում զբաղվածության և աճի հարցում ապահովել ավելի լայն հնարավորություններ: Այսօր ԵՄ ֆինանսավորման շնորհիվ (ԵՄ՝ դրամաշնորհ և ԵՆԲ՝ արտոնյալ վարկ) մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը, որը կիրականացվի չինական կազմակերպության կողմից: Հիշելով Մետաքսի ճանապարհին ունեցած դերը՝ Հայաստանն այսօր վերահաստատում է Ասիայի և Եվրոպայի ժողովուրդներին միացնելու իր դիրքերը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի  Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից:  Այս հատվածների շինարարական աշխատանքների իրականացման համար Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև 12 միլիոն եվրո դրամաշնորհ: Ճանապարհի կառուցումը կնպաստի համայնքների միջև տրանսպորտային կապի հաստատմանը և առևտրաշրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև կինտեգրի Հայաստանը տարածաշրջանային ճանապարհային ցանցին՝ նպաստելով երկրի տնտեսական  և առևտրային համագործակցությանը: ARS_8862Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է ծրագրի կարևորության մասին, շնորհավորել բոլորին երրորդ տրանշի առիթով: «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, սակայն այն լավ ճանապարհների կարիք ունի: Դրանք անհրաժեշտ են ոչ միայն մարդկանց հարմարավետ, արագ և ապահով ճամփորդելու համար, այլև անհրաժեշտ բաղադրիչ են մարզերի կայուն զարգացման և օտարերկրյա նոր ներդրումների համար: ԵՄ-ն շատ ուրախ է Հայաստանին ճանապարհների կառուցման հարցում աջակցելու համար: Այսօր Չինաստանի դեսպանի ներկայությունը շատ խորհրդանշական է: Սա օգնում է մեզ հասկանալ Հայաստանի՝ կարևորագույն խաչվող կետ լինելու դերը, ինչը կարևոր կապ է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ է գտնվում քարավանսարան, որը կառուցվել է Մետաքսի ճանապարհի օրերին: Հազարամյակներ առաջ հենց Հայաստանն է եղել Եվրոպան Ասիայի հետ կապողը, և այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի»:   «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը շնորհավորել է բոլորին ՀՀ տրանսպրտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից: «Այս ծրագիրը ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեցող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը ոչ միայն հանրապետական և տարածաշրջանային նշանակություն է կրում: Այն նույնիսկ համաշխարհային մակարդակի կարևորություն ունի: Այն Տրասեկա և Մետաքսի ճանապարհի գաղափարական կառուցվածքի մի մաս է: Այս ծրագրով նախատեսվում է Հարավային Իրանի սահմանից դեպի Հյուսիսային Վրաստանի սահման ձգվող շուրջ 560 կմ ճանապարհի վերակառուցում, որը պետք է վերջնական նպատակով հասցվի 470 կմ-ի: Սա ապահովելու է 90 կմ ճանապարհի կրճատում, և արագությունը 40-60 կմ/ժամ ից բարձրացվելու է 110-120 կմ/ժամի: Սրա շնորհիվ հնարավոր կլինի հատել Իրանից մինչև Վրաստանի սահմանն ընկած ճանապարհը 4,5 ժամում, ինչն այժմ 9,5-10 ժամում է ստացվում հատել: Սա հնարավորություն է ընձեռելու բեռնափոխադրող և տրանսպորտային խոշոր ընկերություններին որպես բեռնափոխադրումների տարանցիկ վայր նախընտրել նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհը»: Ճանապարհի հիմքում պարկուճի տեղադրման հանդիսավոր արարողությունը կատարել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն: