ԵՄ-ն տոնում է Մարդու իրավունքների միջազգային օրը | EUNewsletter

ԵՄ-ն տոնում է Մարդու իրավունքների միջազգային օրը

12 Դեկտեմբեր 2014
1

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 10-ը հռչակել է Մարդու իրավունքների միջազգային օր՝ նպատակ ունենալով գրավել մարդկության ուշադրությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նկատմամբ: Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունն այս օրվա առիթով կազմակերպել էր հանրային քննարկում «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» թեմայով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատար Դիրկ Լորենցը հայտարարեց, որ պատվիրակությունը հաստատակամ է մնալ Հայաստանի հիմնական գործընկերը զարգացման մի շարք ոլորտներում. «Գենդերային հավասարությունը չափազանց կարևոր խնդիր է ԵՄ օրակարգում: Այս առիթով մենք աշխատում ենք կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Մենք նախաձեռնել ենք մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն պայքարելու կանանց հանդեպ բռնության դեմ. մեր ջանքերի շրջանակներում մենք տրամադրում ենք ֆինանսական աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ բարձրացնելու իրազեկությունն ու տրամադրելու համապատասխան աջակցություն: Բացի այդ, մենք մեկնարկել ենք մեկ այլ ծրագիր՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կրճատմանը, որն այսօր մարտահրավեր է Հայաստանի համար»: Նա շեշտեց, որ ԵՄ-ն նպատակ ունի խթանելու Հայաստանի տնտեսական աճը, և կանանց իրավունքներ պաշտպանությունը կարևոր քայլ է հասարակության զարգացման համար:

International Human RIghts Day lecture (2)

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը կարևորեց նման քննարկումներն ու խոսեց կանանց իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհրդի ակտիվ մասնակցության մասին. «Եվրոպայի խորհուրդը կանանց իրավունքները համարում է մարդու հիմնարար իրավունքների անբաժանելի մաս: ՀՀ կառավարությունը պետք է առաջնահերթություն տա գենդերային հավասարության արդյունավետ մեխանիզմների մշակմանը: Օգոստոսի 1-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակեց կանանց և ընտանեկան բռնության վերացման հռչակագիրը: Սա Եվրոպայի տարածքում առաջին նմանատիպ գործիքն է. այն նպատակ ունի վերացնելու բռնությունը և խթանելու կանանց ու տղամարդկանց միջև հավասարությունը»:

Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ կանանց հանդեպ բռնության կրճատումը կշարունակի մնալ քննարկման առարկա ու առաջնահերթ խնդիր մարդու իրավունքների համատեքստում: Նրանք նաև հավելեցին, որ հանրային քննարկումը կարող է դառնալ հիմնաքար կանանց իրավունքների պաշտպանության հարցում:

UN Women UK representative Tuula Nieminen (1)

Հայաստանում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը խոսեց Հայաստանում կանանց իրավունքների մասին. «ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակնկալում է, որ ընտանեկան բռնության դեմ օրենքը կկիրառվի ամբողջությամբ: Ժամանակակից հասարակությունում տղամարդիկ դիտարկվում են որպես պաշտպաններ ու անվտանգության ապահովողներ: Կանայք ավելի ցածր են գնահատվում ու հիմնականում դիտարկվում են որպես երեխաների խնամակալ: ՄԱԿ-ը զգալի աշխատանք է տանում տնտեսական ու քաղաքական կյանքում կանանց դերը մեծացնելու հարցում»:

Օրվա հիմնական խոսնակը Մեծ Բրիտանիայում ՄԱԿ-ի կանանց ազգային խորհրդի ներկայացուցիչ Տուուլա Նիիմինենն էր, ով հանդես եկավ «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են» թեմայով դասախոսությամբ: