ԵՄ-ն պայմանագրեր կնքեց հաղթողների հետ | EUNewsletter

ԵՄ-ն պայմանագրեր կնքեց հաղթողների հետ

29 Սեպտեմբեր 2015
ARS_8767

Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով դրամաշնորհ ստանալու համար շուրջ 40 առաջարկ է ընդունվել: Սեպտեմբերի 25-ին հայտարարվել է ութ հաղթող, որոնց հետ ստորագրվել են պայմանագրեր՝ ներկայացված ծրագրերն իրականացնելու համար:
Հաղթած ծրագրերը նպատակ ունեն մշակելու լուծումներ, որոնք ուղղված են հարևան սահմանային շրջաններում ընդհանուր տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն, մասնավորապես խթանելու տնտեսական զարգացումը, գրավելու ներդրողներ Հայաստանի Տավուշի մարզի և մշակելու նորարական զբոսաշրջային ուղիներ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի համար, պահպանելու Հայաստանի Շիրակի մարզի և Վրաստանի Սամցխե Ջավախեթի մարզի բնական ռեսուրսները, լուծելու երիտասարդության գործազրկության խնդիրները և իրականացնելու ծրագրեր՝ ուղղված Գյումրիի ու Բոլնիսի դեռահասների միջև հաղորդակցության ուժեղացմանը:
ԵՄ-ն 1.35 մլն եվրո է հատկացրել Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրին: Հաղթողներից չորս հայաստանյան և չորս վրացական կազմակերպությունների հետ կնքվելու են պայմանագրեր, որոնց տրամադրվելու են դրամաշնորհներ:
ARS_8808Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանը խոսել է մրցույթի կայացման գործընթացի մասին. «Ես ցանկանում եմ շնորհավորել ծրագրի բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Երբ հիշում եմ, թե ինչպես էինք սկզբում մտածում՝ արդյոք ծրագիրը կհաջողի, թե ոչ: Հիմա արդեն տեսնում ենք, որ արդյունքն արժեր այս ամենը: Ես գիտեմ, թե դիմողների համար որքան դժվար էր ծրագրին մասնակցելը, քանի որ ԵՄ չափանիշները շատ բարձր են: Ինչպես մասնակիցներին, այնպես էլ հաղթողներին հեշտ չի եղել մասնակցությունը»:
Սեպտեմբերի 23-24-ը մրցույթի հաղթողների համար տեղի ունեցավ ներածական վերապատրաստման դասընթաց: Վերջիններս ստացան պրակտիկ խորհուրդներ դրամաշնորհային պայմանագրերի, ծրագրերի իրականացման, ֆինանսական և մատակարարման կանոնների, տեսանելիության և հաղորդակցման խնդիրների վերաբերյալ հաշվետվությունների և վերահսկման չափանիշների, ինչպես նաև երկու երկրների առանձնահատուկ ազգային պահանջների մասին:
Հայաստանում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնարար Վաչե Տերտերյանը ևս խոսեց մրցանակաբաշխության մասին. «Այս ծրագիրը պատմություն ունի, մենք աշխատել ենք մեր վրացի գործընկերների հետ, ինչպես նաև այն տարածաշրջանների բնակիչների, որտեղ պատրաստվում ենք իրականացնել մեր նախագծերը: Ստորագրման արարողությունից հետո կազդարարվի ծրագրերի մեկնարկը, և ես կասկած չունեմ, որ դրանք կհաջողեն: Մենք հույս ունենք, որ այսօրինակ նախագծերը շատ կլինեն, քանի որ հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ ենք կարողանում ինտեգրվել եվրոպական ընտանիք»:
ARS_8949Արեելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի նպատակը Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան և Բելառուս-Ուկրաինա երկրների սահմաններում տարածքային համագործակցություն ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելն է:

ԵՄ-ն պայմանագրեր կնքեց հաղթողների հետ

Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով դրամաշնորհ ստանալու համար շուրջ 40 առաջարկ է ընդունվել: Սեպտեմբերի 25-ին հայտարարվել է ութ հաղթող, որոնց հետ ստորագրվել են պայմանագրեր՝ ներկայացված ծրագրերն իրականացնելու համար: Հաղթած ծրագրերը նպատակ ունեն մշակելու լուծումներ, որոնք ուղղված են հարևան սահմանային շրջաններում ընդհանուր տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն, մասնավորապես խթանելու տնտեսական զարգացումը, գրավելու ներդրողներ Հայաստանի Տավուշի մարզի և մշակելու նորարական զբոսաշրջային ուղիներ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի համար, պահպանելու Հայաստանի Շիրակի մարզի և Վրաստանի Սամցխե Ջավախեթի մարզի բնական ռեսուրսները, լուծելու երիտասարդության գործազրկության խնդիրները և իրականացնելու ծրագրեր՝ ուղղված Գյումրիի ու Բոլնիսի դեռահասների միջև հաղորդակցության ուժեղացմանը: ԵՄ-ն 1.35 մլն եվրո է հատկացրել Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրին: Հաղթողներից չորս հայաստանյան և չորս վրացական կազմակերպությունների հետ կնքվելու են պայմանագրեր, որոնց տրամադրվելու են դրամաշնորհներ: ARS_8808Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանը խոսել է մրցույթի կայացման գործընթացի մասին. «Ես ցանկանում եմ շնորհավորել ծրագրի բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Երբ հիշում եմ, թե ինչպես էինք սկզբում մտածում՝ արդյոք ծրագիրը կհաջողի, թե ոչ: Հիմա արդեն տեսնում ենք, որ արդյունքն արժեր այս ամենը: Ես գիտեմ, թե դիմողների համար որքան դժվար էր ծրագրին մասնակցելը, քանի որ ԵՄ չափանիշները շատ բարձր են: Ինչպես մասնակիցներին, այնպես էլ հաղթողներին հեշտ չի եղել մասնակցությունը»: Սեպտեմբերի 23-24-ը մրցույթի հաղթողների համար տեղի ունեցավ ներածական վերապատրաստման դասընթաց: Վերջիններս ստացան պրակտիկ խորհուրդներ դրամաշնորհային պայմանագրերի, ծրագրերի իրականացման, ֆինանսական և մատակարարման կանոնների, տեսանելիության և հաղորդակցման խնդիրների վերաբերյալ հաշվետվությունների և վերահսկման չափանիշների, ինչպես նաև երկու երկրների առանձնահատուկ ազգային պահանջների մասին: Հայաստանում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնարար Վաչե Տերտերյանը ևս խոսեց մրցանակաբաշխության մասին. «Այս ծրագիրը պատմություն ունի, մենք աշխատել ենք մեր վրացի գործընկերների հետ, ինչպես նաև այն տարածաշրջանների բնակիչների, որտեղ պատրաստվում ենք իրականացնել մեր նախագծերը: Ստորագրման արարողությունից հետո կազդարարվի ծրագրերի մեկնարկը, և ես կասկած չունեմ, որ դրանք կհաջողեն: Մենք հույս ունենք, որ այսօրինակ նախագծերը շատ կլինեն, քանի որ հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ ենք կարողանում ինտեգրվել եվրոպական ընտանիք»: ARS_8949Արեելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի նպատակը Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան և Բելառուս-Ուկրաինա երկրների սահմաններում տարածքային համագործակցություն ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելն է: