ԵՄ-ն մեկնարկում է երկու նոր դրամաշնորհ | EUNewsletter

ԵՄ-ն մեկնարկում է երկու նոր դրամաշնորհ

18 Ապրիլ 2017
ARS_2657

Եվրոպական միությունը մեկնարկել է ծրագրային առաջարկների երկու նոր հայտամրցույթ դրամաշնորհային շարունակական ծրագրերի շրջանակում: Այս հայտամրցույթերի ընդհանուր բյուջեն 4.4 միլիոն եվրո է:
Ապրիլի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում հայտարարել է «Հայաստանում քաղհասարակության հզորացումը» առաջին դրամաշնորհի հայտամրցույթի մեկնարկի մասին: Բյուջեն 1.5 միլիոն եվրո է: Այս դրամաշնորհի նպատակն է Հայաստանում հզորացնել քաղհասարակությունը և ապահովել ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով: ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն:

ARS_2475Դեսպանն ընդգծել է դրամաշնորհի կարևորությունը. «Ինձ համար շատ հաճելի է, որ Եվրոպական միությունը շարունակում է դրամաշնորհային ծրագրերը Հայաստանում: Այսօր կխոսենք քաղհասարակության մեր գործընկերներին թիրախավորող հայտամրցույթի մասին: Ինչի՞ մասին է այն: Առաջինը` մենք ուզում ենք հզորացնել քաղհասարակության կարողությունը այստեղ իրականացվող մեր ծրագրերը մոնիթորինգի ենթարկելու համար: Երկրորդ՝ մենք ուզում ենք բարձրացնել հանրային հաշվետվողականությունը` Հայաստանում խթանելով պատասխանատու քաղաքացիությունը: Մենք խնդրում ենք քաղհասարակությանը լինել մոտիվացված և կազմակերպել հանրային արշավներ սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միջավայրի, վերամշակման և այլ թեմաներով: Երրորդ` մենք ուզում ենք օգնել քաղհասարակությանը դիվերսիֆիկացնել ֆինանսական հոսքերն ու լինել ավելի կայուն, ներառյալ՝ դրամահավաքները, քրաուդֆանդինգային արշավները և սոցիալական ձեռնարկությունները»:

ARS_2514Դրամաշնորհները կարող են լինել 150.000-400.000 եվրոյի սահմաններում: Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: ՔՀԿ-ների մոնիթորինգի կարողությունները բարձրացնելու նպատակի հետամուտ դիմորդները պետք է ներկայացնեն ֆինանսական աջակցություն երրորդ կողմին: Այս աջակցությունը կարող է լինել տարբեր եղանակներով, օրինակ՝ մրցանակներ անկախ, հետաքննող լրագրողներին: Մամուլի ասուլիսին հաջորդեց տեղակատվական հանդիպում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար դրամաշնորհի և մասնակցելու կանոնների մասին:
Ապրիլի 11-ին դեսպանն այցելեց Գյումրի՝ հայտարարելու նոր՝ 2.9 միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհի մասին: Այն մշակվել է Հայաստանում ներառական և հզոր հասարակությունը խթանելու նպատակով` տեղական մակարդակում դյուրացնելով քաղհասարակության և տեղական իշխանությունների մասնակցությունը աղքատության նվազեցման և կայուն զարգացման գործընթացում: Այն կնպաստի տնտեսական մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և մարզերում արտագաղթի միտումների նվազեցմանը: Հայտամրցույթի նպատակն է սպորտի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության միջոցով նպաստել մարդկանց շփմանն ու տեղական համայնքների զարգացմանը, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզերում:

ARS_2610Դեսպան Սվիտալսկին նշեց, որ մեծ հաճույք է մեկնարկել նոր հայտամրցույթը. «Սա շատ հետաքրքրիր ու կարևոր ծրագիր է: ԵՄ-ն պարտավորվում է օգնել համայնքներին: Ներկայացված ծրագրերը կարող են աջակցել բացօթյա միջոցառումներին, օրինակ՝ զբոսաշրջության զարգացմանը նպաստող ամառային և ձմեռային սպորտաձևերի զարգացմանը, առկա պարտադիր կրթության և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանակում հավելյալ կրթական ծրագրերին, որոնք առաջարկում են նորարար ուսումնական հարթակներ և տարածքներ, ինչպես նաև մշակութային ասոցիացիաների ստեղծմանը, որոնք խթանում են կատարողական արվեստի, երաժշտության, թատրոնների, գրականության, կերպարվեստի, անիմացիայի, ֆիլմերի զարգացումը»:

Դրամաշնորհները կարող են լինել 350.000-600.000 եվրոյի սահմաններում: ՔՀԿ-ների (խումբ 1) և տեղական իշխանությունների և նրանց ասոցիացիաների (խումբ 2) զբոսաշրջությանն ուղղված կոնկրետ գործողությունները պետք է մոբիլիզացնեն համայնքները՝ խթանելու զբոսաշրջությունը որպես տեղական տնտեսության զարգացման միջոց: Առաջին խմբի դիմորդները պետք է աջակցեն երրորդ կողմին, որը կարող է ներառել, օրինակ՝ մրցանակներ լավագույն դերակատարների և փոփոխություն իրականացնողների համար, ներառյալ՝ լրագրողներ և երիտասարդ գործարարներ:
Գյումրիում մամուլին ասուլիսին նույնպես հաջորդեց տեղեկատվական հանդիպում: Այս երկու հայտամրցույթները լրացնում են Հայաստանում քաղհասարակության կարողությունների զարգացման և վերադրամաշնորհային ծրագրերի ԵՄ էական շարունակական մեծածավալ աջակցությունը, ինչպես նաև մշակույթի և ստեղծարար ոլորտները խթանելու համար ստեղծված ու վերջերս հայտարարված տարածքային զարգացման համար 1 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհը:

ԵՄ-ն մեկնարկում է երկու նոր դրամաշնորհ

Եվրոպական միությունը մեկնարկել է ծրագրային առաջարկների երկու նոր հայտամրցույթ դրամաշնորհային շարունակական ծրագրերի շրջանակում: Այս հայտամրցույթերի ընդհանուր բյուջեն 4.4 միլիոն եվրո է: Ապրիլի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում հայտարարել է «Հայաստանում քաղհասարակության հզորացումը» առաջին դրամաշնորհի հայտամրցույթի մեկնարկի մասին: Բյուջեն 1.5 միլիոն եվրո է: Այս դրամաշնորհի նպատակն է Հայաստանում հզորացնել քաղհասարակությունը և ապահովել ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով: ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն:

ARS_2475Դեսպանն ընդգծել է դրամաշնորհի կարևորությունը. «Ինձ համար շատ հաճելի է, որ Եվրոպական միությունը շարունակում է դրամաշնորհային ծրագրերը Հայաստանում: Այսօր կխոսենք քաղհասարակության մեր գործընկերներին թիրախավորող հայտամրցույթի մասին: Ինչի՞ մասին է այն: Առաջինը` մենք ուզում ենք հզորացնել քաղհասարակության կարողությունը այստեղ իրականացվող մեր ծրագրերը մոնիթորինգի ենթարկելու համար: Երկրորդ՝ մենք ուզում ենք բարձրացնել հանրային հաշվետվողականությունը` Հայաստանում խթանելով պատասխանատու քաղաքացիությունը: Մենք խնդրում ենք քաղհասարակությանը լինել մոտիվացված և կազմակերպել հանրային արշավներ սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միջավայրի, վերամշակման և այլ թեմաներով: Երրորդ` մենք ուզում ենք օգնել քաղհասարակությանը դիվերսիֆիկացնել ֆինանսական հոսքերն ու լինել ավելի կայուն, ներառյալ՝ դրամահավաքները, քրաուդֆանդինգային արշավները և սոցիալական ձեռնարկությունները»:

ARS_2514Դրամաշնորհները կարող են լինել 150.000-400.000 եվրոյի սահմաններում: Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: ՔՀԿ-ների մոնիթորինգի կարողությունները բարձրացնելու նպատակի հետամուտ դիմորդները պետք է ներկայացնեն ֆինանսական աջակցություն երրորդ կողմին: Այս աջակցությունը կարող է լինել տարբեր եղանակներով, օրինակ՝ մրցանակներ անկախ, հետաքննող լրագրողներին: Մամուլի ասուլիսին հաջորդեց տեղակատվական հանդիպում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների համար դրամաշնորհի և մասնակցելու կանոնների մասին: Ապրիլի 11-ին դեսպանն այցելեց Գյումրի՝ հայտարարելու նոր՝ 2.9 միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհի մասին: Այն մշակվել է Հայաստանում ներառական և հզոր հասարակությունը խթանելու նպատակով` տեղական մակարդակում դյուրացնելով քաղհասարակության և տեղական իշխանությունների մասնակցությունը աղքատության նվազեցման և կայուն զարգացման գործընթացում: Այն կնպաստի տնտեսական մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և մարզերում արտագաղթի միտումների նվազեցմանը: Հայտամրցույթի նպատակն է սպորտի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության միջոցով նպաստել մարդկանց շփմանն ու տեղական համայնքների զարգացմանը, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզերում:

ARS_2610Դեսպան Սվիտալսկին նշեց, որ մեծ հաճույք է մեկնարկել նոր հայտամրցույթը. «Սա շատ հետաքրքրիր ու կարևոր ծրագիր է: ԵՄ-ն պարտավորվում է օգնել համայնքներին: Ներկայացված ծրագրերը կարող են աջակցել բացօթյա միջոցառումներին, օրինակ՝ զբոսաշրջության զարգացմանը նպաստող ամառային և ձմեռային սպորտաձևերի զարգացմանը, առկա պարտադիր կրթության և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանակում հավելյալ կրթական ծրագրերին, որոնք առաջարկում են նորարար ուսումնական հարթակներ և տարածքներ, ինչպես նաև մշակութային ասոցիացիաների ստեղծմանը, որոնք խթանում են կատարողական արվեստի, երաժշտության, թատրոնների, գրականության, կերպարվեստի, անիմացիայի, ֆիլմերի զարգացումը»:

Դրամաշնորհները կարող են լինել 350.000-600.000 եվրոյի սահմաններում: ՔՀԿ-ների (խումբ 1) և տեղական իշխանությունների և նրանց ասոցիացիաների (խումբ 2) զբոսաշրջությանն ուղղված կոնկրետ գործողությունները պետք է մոբիլիզացնեն համայնքները՝ խթանելու զբոսաշրջությունը որպես տեղական տնտեսության զարգացման միջոց: Առաջին խմբի դիմորդները պետք է աջակցեն երրորդ կողմին, որը կարող է ներառել, օրինակ՝ մրցանակներ լավագույն դերակատարների և փոփոխություն իրականացնողների համար, ներառյալ՝ լրագրողներ և երիտասարդ գործարարներ: Գյումրիում մամուլին ասուլիսին նույնպես հաջորդեց տեղեկատվական հանդիպում: Այս երկու հայտամրցույթները լրացնում են Հայաստանում քաղհասարակության կարողությունների զարգացման և վերադրամաշնորհային ծրագրերի ԵՄ էական շարունակական մեծածավալ աջակցությունը, ինչպես նաև մշակույթի և ստեղծարար ոլորտները խթանելու համար ստեղծված ու վերջերս հայտարարված տարածքային զարգացման համար 1 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհը: