ԵՄ-ն մեկնարկել է նոր ծրագիր | EUNewsletter

ԵՄ-ն մեկնարկել է նոր ծրագիր

18 Հոկտեմբեր 2017
ARS_6542

Հոկտեմբերի 11-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր: Երկկողմ համագործակցությունը քննարկելու համար առավոտյան դեսպանը հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին:

ARS_6635Ավելի ուշ դեսպան Սվիտալսկին հյուրընկալվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ: Նա մասնակցեց սոցիալական ձեռնարկություն-տպարանի պաշտոնական բացմանը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով: Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկություն-տպարանում: Ընդհանուր առմամբ ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում, բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ այժմ աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ երիտասարդներ` յուրաքանչյուրում հինգ երիտասարդի զբաղվածությունն ապահովելով:

ARS_6780Քոլեջը նաև հյուրընկալեց ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը, որը նշանավորվեց ԵՄ նոր բյուջետային աջակցության՝ «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին հայտարարությամբ: 15.2 մլն եվրո բյուջեով այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թվականներին և ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության գործիքի ներքո: Ծրագրի հիմնական իրականացնողներն են Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, մասնավոր հատվածի կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակության գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու աշխատուժի զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

ARS_6696Դեսպանն ընգծեց Հայաստանում ՄԿՈՒ ոլորտին ցուցաբերվող ԵՄ շարունակական աջակցությունը. «Այսօր խոսելու ենք կրթության մասին. ուզում եմ հաստատել, որ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կրթության զարգացմանը բոլոր մակարդակներում: Այսօր ես հայտարարում եմ, որ մեկնարկել է մի ծրագիր, որը նպատակ ունի առաջարկել ժամանակակից և որակյալ կրթություն: ԵՄ-ն Հայաստանում իրականացրել է կրթական տարբեր ծրագրեր. մենք մի մեծ ծրագիր արդեն ավարտել ենք, որն աջակցում էր ՄԿՈՒ ոլորտին Հայաստանի տարբեր մարզերում: Ես ինքս այցելել եմ տարբեր քոլեջներ, որոնք ընդգրկված էին ծրագրում և տպավորված էի ծրագրի իրականացման որակով: Ինչևէ, պատմության թույլ կողմն այն է, որ ոչ բոլոր շրջանավարտներն են կարողանում իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք գտնել: Հետևաբար, այս նոր ծրագիրը այլ ձևաչափ ունի. մենք ուզում ենք խոսել պահանջարկի և առաջարկի համապատասխանության, որակավորման և զբաղվածության մասին, որպեսզի ՄԿՈՒ ոլորտի շրջանավարտները կարողանան գտնել իրենց բավարարող և ձգտումները իրականացնող աշխատանք: Մյուս կողմից՝ գործատուները նույնպես պետք է գտնեն ճիշտ գիտելիքներով և կրթությամբ աշխատողներ»:
ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը և սոցիալական ձեռնարկության բացումը տեղի ունեցան «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակում, որը նախաձեռնել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Արշավը անցկացվեց հոկտեմբերի 9-ից 13-ը՝ մի շարք միջոցառումներով հանրությանն իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան գործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար:
Դեսպանի աշխատանքային այցը ավարտվեց Արմավիրի Եվրաակումբի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

ԵՄ-ն մեկնարկել է նոր ծրագիր

Հոկտեմբերի 11-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր: Երկկողմ համագործակցությունը քննարկելու համար առավոտյան դեսպանը հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին:

ARS_6635Ավելի ուշ դեսպան Սվիտալսկին հյուրընկալվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ: Նա մասնակցեց սոցիալական ձեռնարկություն-տպարանի պաշտոնական բացմանը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով: Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկություն-տպարանում: Ընդհանուր առմամբ ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում, բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ այժմ աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ երիտասարդներ` յուրաքանչյուրում հինգ երիտասարդի զբաղվածությունն ապահովելով:

ARS_6780Քոլեջը նաև հյուրընկալեց ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը, որը նշանավորվեց ԵՄ նոր բյուջետային աջակցության՝ «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին հայտարարությամբ: 15.2 մլն եվրո բյուջեով այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թվականներին և ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության գործիքի ներքո: Ծրագրի հիմնական իրականացնողներն են Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, մասնավոր հատվածի կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակության գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու աշխատուժի զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

ARS_6696Դեսպանն ընգծեց Հայաստանում ՄԿՈՒ ոլորտին ցուցաբերվող ԵՄ շարունակական աջակցությունը. «Այսօր խոսելու ենք կրթության մասին. ուզում եմ հաստատել, որ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կրթության զարգացմանը բոլոր մակարդակներում: Այսօր ես հայտարարում եմ, որ մեկնարկել է մի ծրագիր, որը նպատակ ունի առաջարկել ժամանակակից և որակյալ կրթություն: ԵՄ-ն Հայաստանում իրականացրել է կրթական տարբեր ծրագրեր. մենք մի մեծ ծրագիր արդեն ավարտել ենք, որն աջակցում էր ՄԿՈՒ ոլորտին Հայաստանի տարբեր մարզերում: Ես ինքս այցելել եմ տարբեր քոլեջներ, որոնք ընդգրկված էին ծրագրում և տպավորված էի ծրագրի իրականացման որակով: Ինչևէ, պատմության թույլ կողմն այն է, որ ոչ բոլոր շրջանավարտներն են կարողանում իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք գտնել: Հետևաբար, այս նոր ծրագիրը այլ ձևաչափ ունի. մենք ուզում ենք խոսել պահանջարկի և առաջարկի համապատասխանության, որակավորման և զբաղվածության մասին, որպեսզի ՄԿՈՒ ոլորտի շրջանավարտները կարողանան գտնել իրենց բավարարող և ձգտումները իրականացնող աշխատանք: Մյուս կողմից՝ գործատուները նույնպես պետք է գտնեն ճիշտ գիտելիքներով և կրթությամբ աշխատողներ»: ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը և սոցիալական ձեռնարկության բացումը տեղի ունեցան «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակում, որը նախաձեռնել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Արշավը անցկացվեց հոկտեմբերի 9-ից 13-ը՝ մի շարք միջոցառումներով հանրությանն իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան գործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար: Դեսպանի աշխատանքային այցը ավարտվեց Արմավիրի Եվրաակումբի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: