ԵՄ-ն մեկնարկել է Ալգ երկրներում տեղական իշխանությունների աջակցության նոր նախաձեռնություններ | EUNewsletter

ԵՄ-ն մեկնարկել է Ալգ երկրներում տեղական իշխանությունների աջակցության նոր նախաձեռնություններ

1 Նոյեմբեր 2016
14724478_1141376432582951_3398207148542458206_n

Հոկտեմբերի 26-27-ը Երևանում տեղի է ունեցել բարձրաստիճան Միջազգային համաժողով` նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 20-ամյակին: Արևելյան գործընկերության երկրների հանրապետական, տարածքային և համայնքային պաշտոնյաները ժամանել էին Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի հայտարարեն տարածքային կառավարման մարմինների և քաղաքացիների կարողությունների զարգացմանն աջակցող ծրագրերի մեկնարկի մասին:
Համաժողովի ընթացքում ԵՄ-ն հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի երկրորդ փուլի և «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության (M4EG) մասին, որն ուղղված է էներգետիկ արդյունավետությանը և գործարար ոլորտին: Այս ծրագրերը խթանում են համագործակցությունը տեղական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև հաշվետվողականության բարձրացման, համայնքների զարգացմանն ուղղված կանոնակարգերի ստեղծման և ներդրման, ինչպես նաև վարչական կարողությունների լավագույն փորձի արդյունավետ փոխանակման համար: Այս գործընթացները սերտորեն փոխկապակցված են, քանի որ տնտեսությունների էներգատարության նվազեցումը կդարձնի դրանք ավելի մրցունակ` հանգեցնելով տեղական աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն զարգացմանը: Քաջալերելով պետական-մասնավոր հատված համագործակցությունը՝ այդ նախաձեռնությունները նպաստելու են համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և մեկ շնչին ընկնող ՀՆԱ –ի աճին:
Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) նախաձեռնության համատեղ ուժերով:
14522809_1141089429278318_1092564134457294953_nՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման իր խոսքում նշել է. «Եվրոպական միությունը հասկանում է, որ տեղական իշխանությունների արդյունավետ զարգացմանը նպաստելու կարողությունը կախված է իշխանությունների հետ կառավարման ազգային մակարդակով հարաբերությունների համակարգից: Այդուհանդերձ, մենք դիտարկում ենք տեղական իշխանությունները որպես կարևոր գործակալներ, որոնք պետք է ունենան կառավարման ազգային քաղաքականության հետ համահունչ զարգացման օրակարգ: Տարածաշրջանային զարգացումը էական նշանակություն ունի, քանի որ Երևանի և մարզերի միջև շատ մեծ անդունդ կա, և ԵՄ-ն փորձում է օգնել Հայաստանին այդ հարցում»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում ընդգծել է. «Տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդմանն էապես նպաստելու է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կապահովեն քաղաքացիների առավել ակտիվ մասնակցություն տեղական իշխանությունների ձևավորման գործընթացին: Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել տեղերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցությամբ»:
Համաժողովի առաջին օրն ամփոփվեց հանդիսավոր ստորագրման արարողությամբ, որի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների 25 քաղաքապետեր միացան «Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի» դաշնագրին: Համաժողովի երկրորդ օրը շարունակվեցին քննարկումները Արևելյան գործընկերության երկրներում Կլիմայի և էներգետիկայի նոր դաշնագրի հեռանկարների և առավելությունների շուրջ:

ԵՄ-ն մեկնարկել է Ալգ երկրներում տեղական իշխանությունների աջակցության նոր նախաձեռնություններ

Հոկտեմբերի 26-27-ը Երևանում տեղի է ունեցել բարձրաստիճան Միջազգային համաժողով` նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 20-ամյակին: Արևելյան գործընկերության երկրների հանրապետական, տարածքային և համայնքային պաշտոնյաները ժամանել էին Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի հայտարարեն տարածքային կառավարման մարմինների և քաղաքացիների կարողությունների զարգացմանն աջակցող ծրագրերի մեկնարկի մասին: Համաժողովի ընթացքում ԵՄ-ն հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի երկրորդ փուլի և «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության (M4EG) մասին, որն ուղղված է էներգետիկ արդյունավետությանը և գործարար ոլորտին: Այս ծրագրերը խթանում են համագործակցությունը տեղական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև հաշվետվողականության բարձրացման, համայնքների զարգացմանն ուղղված կանոնակարգերի ստեղծման և ներդրման, ինչպես նաև վարչական կարողությունների լավագույն փորձի արդյունավետ փոխանակման համար: Այս գործընթացները սերտորեն փոխկապակցված են, քանի որ տնտեսությունների էներգատարության նվազեցումը կդարձնի դրանք ավելի մրցունակ` հանգեցնելով տեղական աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն զարգացմանը: Քաջալերելով պետական-մասնավոր հատված համագործակցությունը՝ այդ նախաձեռնությունները նպաստելու են համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և մեկ շնչին ընկնող ՀՆԱ –ի աճին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) նախաձեռնության համատեղ ուժերով: 14522809_1141089429278318_1092564134457294953_nՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման իր խոսքում նշել է. «Եվրոպական միությունը հասկանում է, որ տեղական իշխանությունների արդյունավետ զարգացմանը նպաստելու կարողությունը կախված է իշխանությունների հետ կառավարման ազգային մակարդակով հարաբերությունների համակարգից: Այդուհանդերձ, մենք դիտարկում ենք տեղական իշխանությունները որպես կարևոր գործակալներ, որոնք պետք է ունենան կառավարման ազգային քաղաքականության հետ համահունչ զարգացման օրակարգ: Տարածաշրջանային զարգացումը էական նշանակություն ունի, քանի որ Երևանի և մարզերի միջև շատ մեծ անդունդ կա, և ԵՄ-ն փորձում է օգնել Հայաստանին այդ հարցում»: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում ընդգծել է. «Տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդմանն էապես նպաստելու է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կապահովեն քաղաքացիների առավել ակտիվ մասնակցություն տեղական իշխանությունների ձևավորման գործընթացին: Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել տեղերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցությամբ»: Համաժողովի առաջին օրն ամփոփվեց հանդիսավոր ստորագրման արարողությամբ, որի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների 25 քաղաքապետեր միացան «Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի» դաշնագրին: Համաժողովի երկրորդ օրը շարունակվեցին քննարկումները Արևելյան գործընկերության երկրներում Կլիմայի և էներգետիկայի նոր դաշնագրի հեռանկարների և առավելությունների շուրջ: