ԵՄ-ն Հայաստանի էներգիայի համար | EUNewsletter

ԵՄ-ն Հայաստանի էներգիայի համար

13 October 2016

Եվրոպական միությունը խթանում է ապահով, մրցունակ և կայուն էներգիան իր անդամ պետություններում: 2015 թվականին Էներգիայի միության շրջանակային ռազմավարությունը մեկնարկել էր որպես Եվրոպական հանձնաժողովի 10 առաջնահերթություններից մեկը: Ռազմավարության նպատակն է տրամադրել ապահով, կայուն, մրցունակ և հասանելի էներգիա: ԵՄ-ն սատարում է էներգիայի ոլորտին նաև իր հարևանությունում:
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի էներգիայի կայուն զարգացման, վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգետիկ անվտանգության ներուժի խթանմանն ուղղված ջանքերին: Վերջին տարիների ընթացքում Եվրոպական միությունը իր գործընկերների ու ՀՀ կառավարության հետ համատեղ աջակցել է մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացմանը: Նպատակն էր օժանդակել Հայաստանի համայնքներին քայլեր ձեռնարկել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավման ուղղությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը նպատակ ունի բազմազան դարձնելու երկրի էներգետիկ ռեսուրսները և նվազեցնելու կախվածությունը ներկրվող էներգիայից:
Հայաստանում վերականգնվող էներգիային ուղղված իր աջակցությունն ընդգծելու, էներգետիկ անվտանգությունը և արդյունավետությունը խթանելու համար ԵՄ-ն կազմակերել էր «ԵՄ էներգախնայողության օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը: Սեպտեմբերի 26-29-ը տեղի ունեցած միջոցառումները ներկայացրել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները, որոնք նպաստում են Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի լուծումների վերաբերյալ քաղաքականության և գործընթացների մշակմանը: Բոլոր միջոցառումներն ունեցել են տարբեր թեմաներ, և դրանց մասնակցել են շահառուներ ու շահագրգիռ կողմեր:

Էներգաարդյունավետությունը Հաաստանում

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգետիկ անվտանգությանն ու արդյունավետությանն ուղղված բարեփոխումներին` ի շահ քաղաքացիների: ԵՄ էներգախնայողության օրերը Հայաստանում նախաձեռնության շրջանակում առաջինը «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» հանրային քննարկումն էր: Քննարկումն անդրադարձել է ՀՀ կառավարության` բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման մոտեցմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության ու էներգախնայողության հարցերին և ներդրումներ կատարելու համար առկա մարտահրավերներին:
img_0368Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի օգնությամբ նախատեսվում է 45 բազմաբնակարան շենքերում՝ 27-ը Սպիտակում և 18-ը Վայքում, և Վայքի մշակույթի տան շենքում իրականացնել էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվի մոտ 145 արևային մարտկոց շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով:

ԵՄ-ի աջակցությունը վերաբերում է նաև գործարար միջավայրին Այն ժամանակներում, երբ էներգակիրների գները բարձրանում են, էներգաարդյունավետությունը դառնում է առաջնահերթություն ցանկացած բիզնեսի համար: Էներգոկրեդիտը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրերից է, որն իրականացվում է ԵՄ-ի և Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն օգնում է անհատներին և բիզնեսներին գտնել էներգիայի օգտագործման նվազեցմանն ուղղված միջոցներ և էներգաարդյունավետ ներդրումների համար ֆինանսավորում: Էներգաարդյունավետությանը նվիրված ֆորումը կազմակերպվել էր մի շարք գործնական հարցեր քննարկելու համար, թե ինչպես դիմել, օգտվել և կառուցել ավելի կայուն և մրցունակ տնտեսություն Հայաստանում: Էներգոկրեդիտը ֆինանսավորման գործիքներ է տրամադրում էներգախնայող սարքավորումների մեջ ներդրումներ կատարելու համար տարբեր ոլորտներում` գյուղատնտեսություն, շինարարություն, արտադրություն, տրանսպորտ և այլն:
_mg_0444_1Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ևս մասնակցել է միջոցառմանը: Նա ընդգծել է ԵՄ աջակցությունը էներգաարդյունավետության ոլորտին: «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացմանն պայքարին ուղղված ԵՄ-ի վճռորոշ հանձնառություններից են: Մենք հավատացած ենք, որ ՀՀ կառավարությունը կխթանի էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումները, և ԵՄ-ն կաջակցի ՀՀ կառավարությանն ու քաղաքացիներին` խթանելու Էներգաարդյունավետությունը և այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների անկախ օգտագործումը»:
Էներգախնայողության շաբաթվա շրջանակում կազմակերպվել էր աշխատաժողով՝ քննարկելու ազգային էներգախնայողության և վերականգնվող էներգիայի (ԷԽ/ՎԷ) քաղաքականության առկա վիճակն ու զարգացման միտումները Հայաստանում: Մասնակիցները հետազոտել են քաղված դասերը, ինչպես նաև ԷԽ/ՎԷ ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման խթանման նպատակով ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի շրջանակում:

Էներգաարդյունավետությանն ու այլընտրանքային էներգիային նվիրված աշխատաժողովներ և սեմինարներ

Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել էներգիան, ինչպե՞ս ստանալ այլընտրանքային էներգիա և ջերմություն. այս և այլ հարցեր են քննարկվել Երևանում տեղի ունեցած դասախոսությունների և աշխատաժողովների ընթացքում:
img_9413Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել պրոֆեսոր Փիթըր Գևորգյանի եռօրյա հանրային գիտաժողովը արևային էներգիայի (Ֆոտովոլտաիկ – ՖՎ պանելների) տեխնոլոգիաների վերաբերյալ: Աշխատաժողովի նպատակն էր անդրադառնալ Հայաստանի արևային էներգիայի արտադրության, արևային ՖՈ համակարգերի նախագծման և շինարարության, ռիսկերի կառավարման և տնտեսական գնահատման կարողություններին և մանրամասնել տեխնոլոգիական հարցերը:
Ֆոտովոլտաիկ պանելների և այլընտրանքային էներգիայի օգտավետությանը նվիրված էր մեկ այլ միջոցառում, որը կրում էր «Կանաչ զրույցներ» խորագիրը: Ոլորտի երկու մասնագետ անդրադարձել են արևային էներգիայի արտադրմանը: Սակայն այլընտրանքային էներգիան գալիս է ոչ միայն ֆոտովոլտաիկ պանելներից: «Ինչպես խնայել էներգիա. Ֆերմերներ և արտադրողներ» սեմինարը նվիրված էր նրան, թե ինչպես կարող է բիոզանգվածը օգտավետ լինել Հայաստանի գյուղական համայնքներին և ինչպես ֆերմերները կարող են օգտվել դրանից:
img_1555Աշտարակում էին հավաքվել Եվրոպայից և Հայաստանից հետաքրքրված կողմեր ` քննարկելու, թե ինչպես կարելի է Հայաստանում օգտագործել էներգետիկ կոոպերատիվ միավորումները: Հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին ուղղված ու գենդերային հավասարությունը հաշվի առնող բիզնես մոդելների զարգացմանը և քննարրկել, թե որքանով և ինչպես են այս մոդելներն իրագործելի և օգտակար Հայաստանում` հաշվի առնելով ընթացիկ իրավական և տնտեսական պայմանները:
Քառօրյա նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ բազմաբնակարան շենքերում էներգիայի արդյունավետ օգտագործման, քաղաքային բնակավայրերում էներգախնայողության ոլորտի ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով: Տեղի են ունեցել էներգաարդյունավետության քաղաքականության ու բիզնես ոլորտի համար ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ համապարփակ քննարկումներ, ինչպես նաև տեղի են ունեցել քննարկումներ դպրոցականների հետ:

ԵՄ-ն Հայաստանի էներգիայի համար

Եվրոպական միությունը խթանում է ապահով, մրցունակ և կայուն էներգիան իր անդամ պետություններում: 2015 թվականին Էներգիայի միության շրջանակային ռազմավարությունը մեկնարկել էր որպես Եվրոպական հանձնաժողովի 10 առաջնահերթություններից մեկը: Ռազմավարության նպատակն է տրամադրել ապահով, կայուն, մրցունակ և հասանելի էներգիա: ԵՄ-ն սատարում է էներգիայի ոլորտին նաև իր հարևանությունում: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի էներգիայի կայուն զարգացման, վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգետիկ անվտանգության ներուժի խթանմանն ուղղված ջանքերին: Վերջին տարիների ընթացքում Եվրոպական միությունը իր գործընկերների ու ՀՀ կառավարության հետ համատեղ աջակցել է մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացմանը: Նպատակն էր օժանդակել Հայաստանի համայնքներին քայլեր ձեռնարկել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավման ուղղությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը նպատակ ունի բազմազան դարձնելու երկրի էներգետիկ ռեսուրսները և նվազեցնելու կախվածությունը ներկրվող էներգիայից: Հայաստանում վերականգնվող էներգիային ուղղված իր աջակցությունն ընդգծելու, էներգետիկ անվտանգությունը և արդյունավետությունը խթանելու համար ԵՄ-ն կազմակերել էր «ԵՄ էներգախնայողության օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը: Սեպտեմբերի 26-29-ը տեղի ունեցած միջոցառումները ներկայացրել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները, որոնք նպաստում են Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի լուծումների վերաբերյալ քաղաքականության և գործընթացների մշակմանը: Բոլոր միջոցառումներն ունեցել են տարբեր թեմաներ, և դրանց մասնակցել են շահառուներ ու շահագրգիռ կողմեր: Էներգաարդյունավետությունը Հաաստանում ԵՄ-ն աջակցում է Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգետիկ անվտանգությանն ու արդյունավետությանն ուղղված բարեփոխումներին` ի շահ քաղաքացիների: ԵՄ էներգախնայողության օրերը Հայաստանում նախաձեռնության շրջանակում առաջինը «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» հանրային քննարկումն էր: Քննարկումն անդրադարձել է ՀՀ կառավարության` բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման մոտեցմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության ու էներգախնայողության հարցերին և ներդրումներ կատարելու համար առկա մարտահրավերներին: img_0368Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում: Ծրագրի օգնությամբ նախատեսվում է 45 բազմաբնակարան շենքերում՝ 27-ը Սպիտակում և 18-ը Վայքում, և Վայքի մշակույթի տան շենքում իրականացնել էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվի մոտ 145 արևային մարտկոց շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով: ԵՄ-ի աջակցությունը վերաբերում է նաև գործարար միջավայրին Այն ժամանակներում, երբ էներգակիրների գները բարձրանում են, էներգաարդյունավետությունը դառնում է առաջնահերթություն ցանկացած բիզնեսի համար: Էներգոկրեդիտը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրերից է, որն իրականացվում է ԵՄ-ի և Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն օգնում է անհատներին և բիզնեսներին գտնել էներգիայի օգտագործման նվազեցմանն ուղղված միջոցներ և էներգաարդյունավետ ներդրումների համար ֆինանսավորում: Էներգաարդյունավետությանը նվիրված ֆորումը կազմակերպվել էր մի շարք գործնական հարցեր քննարկելու համար, թե ինչպես դիմել, օգտվել և կառուցել ավելի կայուն և մրցունակ տնտեսություն Հայաստանում: Էներգոկրեդիտը ֆինանսավորման գործիքներ է տրամադրում էներգախնայող սարքավորումների մեջ ներդրումներ կատարելու համար տարբեր ոլորտներում` գյուղատնտեսություն, շինարարություն, արտադրություն, տրանսպորտ և այլն: _mg_0444_1Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ևս մասնակցել է միջոցառմանը: Նա ընդգծել է ԵՄ աջակցությունը էներգաարդյունավետության ոլորտին: «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացմանն պայքարին ուղղված ԵՄ-ի վճռորոշ հանձնառություններից են: Մենք հավատացած ենք, որ ՀՀ կառավարությունը կխթանի էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումները, և ԵՄ-ն կաջակցի ՀՀ կառավարությանն ու քաղաքացիներին` խթանելու Էներգաարդյունավետությունը և այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների անկախ օգտագործումը»: Էներգախնայողության շաբաթվա շրջանակում կազմակերպվել էր աշխատաժողով՝ քննարկելու ազգային էներգախնայողության և վերականգնվող էներգիայի (ԷԽ/ՎԷ) քաղաքականության առկա վիճակն ու զարգացման միտումները Հայաստանում: Մասնակիցները հետազոտել են քաղված դասերը, ինչպես նաև ԷԽ/ՎԷ ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման խթանման նպատակով ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի շրջանակում: Էներգաարդյունավետությանն ու այլընտրանքային էներգիային նվիրված աշխատաժողովներ և սեմինարներ Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել էներգիան, ինչպե՞ս ստանալ այլընտրանքային էներգիա և ջերմություն. այս և այլ հարցեր են քննարկվել Երևանում տեղի ունեցած դասախոսությունների և աշխատաժողովների ընթացքում: img_9413Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել պրոֆեսոր Փիթըր Գևորգյանի եռօրյա հանրային գիտաժողովը արևային էներգիայի (Ֆոտովոլտաիկ - ՖՎ պանելների) տեխնոլոգիաների վերաբերյալ: Աշխատաժողովի նպատակն էր անդրադառնալ Հայաստանի արևային էներգիայի արտադրության, արևային ՖՈ համակարգերի նախագծման և շինարարության, ռիսկերի կառավարման և տնտեսական գնահատման կարողություններին և մանրամասնել տեխնոլոգիական հարցերը: Ֆոտովոլտաիկ պանելների և այլընտրանքային էներգիայի օգտավետությանը նվիրված էր մեկ այլ միջոցառում, որը կրում էր «Կանաչ զրույցներ» խորագիրը: Ոլորտի երկու մասնագետ անդրադարձել են արևային էներգիայի արտադրմանը: Սակայն այլընտրանքային էներգիան գալիս է ոչ միայն ֆոտովոլտաիկ պանելներից: «Ինչպես խնայել էներգիա. Ֆերմերներ և արտադրողներ» սեմինարը նվիրված էր նրան, թե ինչպես կարող է բիոզանգվածը օգտավետ լինել Հայաստանի գյուղական համայնքներին և ինչպես ֆերմերները կարող են օգտվել դրանից: img_1555Աշտարակում էին հավաքվել Եվրոպայից և Հայաստանից հետաքրքրված կողմեր ` քննարկելու, թե ինչպես կարելի է Հայաստանում օգտագործել էներգետիկ կոոպերատիվ միավորումները: Հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին ուղղված ու գենդերային հավասարությունը հաշվի առնող բիզնես մոդելների զարգացմանը և քննարրկել, թե որքանով և ինչպես են այս մոդելներն իրագործելի և օգտակար Հայաստանում` հաշվի առնելով ընթացիկ իրավական և տնտեսական պայմանները: Քառօրյա նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ բազմաբնակարան շենքերում էներգիայի արդյունավետ օգտագործման, քաղաքային բնակավայրերում էներգախնայողության ոլորտի ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով: Տեղի են ունեցել էներգաարդյունավետության քաղաքականության ու բիզնես ոլորտի համար ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ համապարփակ քննարկումներ, ինչպես նաև տեղի են ունեցել քննարկումներ դպրոցականների հետ: