ԵՄ-ն կաջակցի 40 արտադրող խմբի | EUNewsletter

ԵՄ-ն կաջակցի 40 արտադրող խմբի

16 February 2016

Փետրվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ֆերմերները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները հնդկաձավարի, ոչ ավանդական բանջարեղենի, մրգերի և հատապտուղների արտադրության վերաբերյալ: Վերջին 2 ամիսների ընթացքում ֆերմերները մշակել են իրենց գործարար գաղափարները, որոնք մշակվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրի փորձագետների օգնությամբ:
Փետրվարի 10-ին իրենց գաղափարները ներկայացրին Լոռիի արտադրող խմբերը: Ութ խմբերից երեքը կանանցից էին կազմված: Ալվարդ Դավոյանը, ով Վարդաբլուր համայնքից է, մեզ պատմեց, թե ինչ գաղափարի շուրջ են համախմբվել իրենց համայնքի կանայք և ինչպես են որոշել մասնակցել ծրագրին. «Երբ մենք որոշեցինք մասնակցել այս ծրագրին, նախ մի փոքր հետազոտություն կատարեցինք մշակաբույսերի վերաբերյալ: Շատ բաներ պարզեցինք բրոկոլիի առողջարար հատկությունների մասին և ընտրեցինք հենց այդ մշակաբույսը: Մեր խմբում այս պահին կա հինգ կին, բայց երբ արդեն սկսենք արտադրությունը, դաշտային աշխատանքների համար ևս 20 կնոջ կարիք կունենանք, ինչը իր դրական արտացոլումը կունենա մեր համայնքի զարգացման գործում»:
ARS_5000Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ասաց, որ ծրագրի նպատակներից մեկը Հայաստանի քաղաքացիներին օգնելն է: «Քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում, այդ իսկ պատճառով էլ մենք որոշեցինք գյուղատնտեսական ծրագիր իրականացնել: Այս ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, և մենք աշխատում ենք ոչ միայն ֆերմերների, այլև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` օգնելով նրանց զարգացնել իրենց կարողությունները: Եվ այսօր արդեն մենք տեսնում ենք ֆերմերներին սատարելու մեր ջանքերի իրական արդյունքները»:
ENPARD-ի շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Բաբկեն Բաբայանը պատմեց, թե քանի ֆերմեր է մասնակցել ծրագրին և նրանցից քանիսը կընտրվեն ու դրամաշնորհներ կստանան: «Ծրագրի իրականացման առաջին փուլում մենք ստացել ենք շուրջ 200 դիմում տարբեր արտադրող խմբերից: Այժմ մենք ընտրական փուլի վերջնագծում ենք, որի արդյունքում էլ կընտրվեն բիզնես գաղափարները: Թիմերը կստանան գումարային և այլ տեսակի աջակցություն, որպեսզի կյանքի կոչեն իրենց բիզնես գաղափարները»:
Վանաձորում, որտեղ էլ տեղի ունեցավ միջոցառումը, ներկայացվեց 8 գործարար գաղափար: Բիզնես նախագծերից յուրաքանչյուրը յուրովի էր մշակված և արտացոլում էր աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, թիմերի անդամների քանակը, համայնքում այլ մարդկանց աջակցելու հեռանկարները: Ֆերմերները իրենց գաղափարները ներկայացրին վստահ և դրական տրամադրվածությամբ: Հստակ ներկայացված էին համայնքի նկարագիրը, մարքեթինգային պլանը, համաֆինանսավորման հնարավորությունը, ինչպես նաև ծախսերն ու հասույթները:
Հրայր Յաղուբյանն ու իր խմբի ևս 14 ֆերմեր, ովքեր Մեծ Պարնիից էին, որոշել են նեդրում անել հնդկաձավարի արտադրության մեջ և այն կյանքի կոչելու համար ցանկանում են ԵՄ-ից դրամաշնորհ ստանալ: «Ես մեծ փորձ ունեմ գյուղատնտեսութան ոլորտում և լավ գիտեմ, որ առանց ներդրումների ու աջակցության, այն չի կարող զարգանալ: Խորհրդային շրջանում մեր համայնքը շատ զարգացած էր, բայց այժմ չկա գյուղատնտեսական և ոչ մի ենթակառուցվածք: Մեր հետազոտությունների արդյունքում մենք պարզել ենք, որ Հայաստանը տարեկան մի քանի հազար տոննա հնդկաձավար է ներկրում, ինչը նշանակում է, որ կա լավ շուկա»:
ENPARD-ի շրջանակներում բոլոր 40 արտադրող խմբերն իրենց արտադրությունն սկսելու համար կստանան սերմեր ու թունաքիմիկատներ: Նրանք աջակցություն կստանան գյուղատնտեսական կոոպերատիվը գրանցելու, գործողությունները համակարգելու, ինչպես նաև արտադրությունն սկսելու համար միջոցներ ստանալու հարցում:
ENPARD-ը եռամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և աջակցում է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Ծրագրի բաղադրիչներից մեկը Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում»-ն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Փետրվարին տեղի ունեցած գործարար ծրագրերի ներկայացումն արտացոլում է գյուղատնտեսական կոոպերատիվներին տրվող գործնական աջակցությունը և արձանագրում արտադրող խմբերի հետ տարվող արդյունավետ աշխատանքը:

ԵՄ-ն կաջակցի 40 արտադրող խմբի

Փետրվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ֆերմերները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները հնդկաձավարի, ոչ ավանդական բանջարեղենի, մրգերի և հատապտուղների արտադրության վերաբերյալ: Վերջին 2 ամիսների ընթացքում ֆերմերները մշակել են իրենց գործարար գաղափարները, որոնք մշակվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրի փորձագետների օգնությամբ: Փետրվարի 10-ին իրենց գաղափարները ներկայացրին Լոռիի արտադրող խմբերը: Ութ խմբերից երեքը կանանցից էին կազմված: Ալվարդ Դավոյանը, ով Վարդաբլուր համայնքից է, մեզ պատմեց, թե ինչ գաղափարի շուրջ են համախմբվել իրենց համայնքի կանայք և ինչպես են որոշել մասնակցել ծրագրին. «Երբ մենք որոշեցինք մասնակցել այս ծրագրին, նախ մի փոքր հետազոտություն կատարեցինք մշակաբույսերի վերաբերյալ: Շատ բաներ պարզեցինք բրոկոլիի առողջարար հատկությունների մասին և ընտրեցինք հենց այդ մշակաբույսը: Մեր խմբում այս պահին կա հինգ կին, բայց երբ արդեն սկսենք արտադրությունը, դաշտային աշխատանքների համար ևս 20 կնոջ կարիք կունենանք, ինչը իր դրական արտացոլումը կունենա մեր համայնքի զարգացման գործում»: ARS_5000Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ասաց, որ ծրագրի նպատակներից մեկը Հայաստանի քաղաքացիներին օգնելն է: «Քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում, այդ իսկ պատճառով էլ մենք որոշեցինք գյուղատնտեսական ծրագիր իրականացնել: Այս ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, և մենք աշխատում ենք ոչ միայն ֆերմերների, այլև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` օգնելով նրանց զարգացնել իրենց կարողությունները: Եվ այսօր արդեն մենք տեսնում ենք ֆերմերներին սատարելու մեր ջանքերի իրական արդյունքները»: ENPARD-ի շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Բաբկեն Բաբայանը պատմեց, թե քանի ֆերմեր է մասնակցել ծրագրին և նրանցից քանիսը կընտրվեն ու դրամաշնորհներ կստանան: «Ծրագրի իրականացման առաջին փուլում մենք ստացել ենք շուրջ 200 դիմում տարբեր արտադրող խմբերից: Այժմ մենք ընտրական փուլի վերջնագծում ենք, որի արդյունքում էլ կընտրվեն բիզնես գաղափարները: Թիմերը կստանան գումարային և այլ տեսակի աջակցություն, որպեսզի կյանքի կոչեն իրենց բիզնես գաղափարները»: Վանաձորում, որտեղ էլ տեղի ունեցավ միջոցառումը, ներկայացվեց 8 գործարար գաղափար: Բիզնես նախագծերից յուրաքանչյուրը յուրովի էր մշակված և արտացոլում էր աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, թիմերի անդամների քանակը, համայնքում այլ մարդկանց աջակցելու հեռանկարները: Ֆերմերները իրենց գաղափարները ներկայացրին վստահ և դրական տրամադրվածությամբ: Հստակ ներկայացված էին համայնքի նկարագիրը, մարքեթինգային պլանը, համաֆինանսավորման հնարավորությունը, ինչպես նաև ծախսերն ու հասույթները: Հրայր Յաղուբյանն ու իր խմբի ևս 14 ֆերմեր, ովքեր Մեծ Պարնիից էին, որոշել են նեդրում անել հնդկաձավարի արտադրության մեջ և այն կյանքի կոչելու համար ցանկանում են ԵՄ-ից դրամաշնորհ ստանալ: «Ես մեծ փորձ ունեմ գյուղատնտեսութան ոլորտում և լավ գիտեմ, որ առանց ներդրումների ու աջակցության, այն չի կարող զարգանալ: Խորհրդային շրջանում մեր համայնքը շատ զարգացած էր, բայց այժմ չկա գյուղատնտեսական և ոչ մի ենթակառուցվածք: Մեր հետազոտությունների արդյունքում մենք պարզել ենք, որ Հայաստանը տարեկան մի քանի հազար տոննա հնդկաձավար է ներկրում, ինչը նշանակում է, որ կա լավ շուկա»: ENPARD-ի շրջանակներում բոլոր 40 արտադրող խմբերն իրենց արտադրությունն սկսելու համար կստանան սերմեր ու թունաքիմիկատներ: Նրանք աջակցություն կստանան գյուղատնտեսական կոոպերատիվը գրանցելու, գործողությունները համակարգելու, ինչպես նաև արտադրությունն սկսելու համար միջոցներ ստանալու հարցում: ENPARD-ը եռամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և աջակցում է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Ծրագրի բաղադրիչներից մեկը Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում»-ն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Փետրվարին տեղի ունեցած գործարար ծրագրերի ներկայացումն արտացոլում է գյուղատնտեսական կոոպերատիվներին տրվող գործնական աջակցությունը և արձանագրում արտադրող խմբերի հետ տարվող արդյունավետ աշխատանքը: