ԵՄ-ն խթանում է հակակոռուպցիոն պայքարը | EUNewsletter

ԵՄ-ն խթանում է հակակոռուպցիոն պայքարը

16 Դեկտեմբեր 2014
1

Դեկտեմբերի 9-ին Երևանում անցկացվեց միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխություն: Ներկայացված էր երեք անվանակարգ՝ տարվա քաղաքացի, լավագույն ԶԼՄ և քաղաքացիական հասարակության կազմակերպության (ՔՀԿ): Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը ներակայացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորած ծրագրի մանրամասները, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՔՀԿ-ների դերի բարձրացմանը:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շեշտեց հակակոռուպցիոն գործունեության կարևորությունը. «Կոռուպցիան համընդհանուր մարտահրավեր է հասարակության համար: 2004թ.-ին այն ճանաչվել է սպառնալիք մարդկության համար, քանի որ այն խախտում է մարդու հիմնարար իրավունքները: ԵՄ-ն տեղական պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են համապատասխան աջակցություն տրամադրելուն»:
10457481_766367060083892_4414473023282113492_nՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն խոսեց Հայաստանի և ԵՄ-ն արդյունավետ համագործակցության մասին. «Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական գործընկերն է, և համագործակցության ոլորտներն էլ բազամազան են: Ֆինանսական աջակցության մոտավորապես 1/3 տրամադրվում է բյուջետային աջակցության ծրագրի միջոցով: Կոռուպցիան սպառնալիք է մարդկության համար, քանի որ դրա պատճառով գոյություն ունեցող միջոցները բաշխվում են ոչ հավասարաչափ, խաթարվում է վստահությունը կառավարության հանդեպ, այն նաև բացասաբար է ազդում արդարադատության համակարգի վրա»: Նա հավելեց, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն տրամադրել նշված ոլորտներում և նշեց, որ հայաստանյան կողմը մտադիր է շարունակել համագործակցությունը:
10849938_766367093417222_3531838365367122196_nՔրմոյանը «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնեց Հրաչ Ավետիսյանին, ով վերջին երեք տարիների ընթացքում պայքարել է իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար: Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն «Լավագույն ԶԼՄ» անվանակարգում մրցանակ հանձնեց «ԱրմՔոմեդի» նախագծին՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրների լավագույնս լուսաբանման համար: «Լավագույն ՔՀԿ» մրցանակը հանձնվեց Հայաստանի փաստաբանների պալատին՝ մասնագիտական իրավունքները լավագույնս պաշտպանելու համար:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը խթանում է հակակոռուպցիոն գործողությունների առկա հնարավորությունները: Տրամադրվում են փոքր դրամաշնորհներ հանրային մոնիթորինգի արդյունավետության բարձրացման ու համապատասխան վերահսկողություն և հետազոտություն իրականացնելու համար: Այս եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ն կողմից 650,000 եվրո ընդհանուր բյուջեով և իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

ԵՄ-ն խթանում է հակակոռուպցիոն պայքարը

Դեկտեմբերի 9-ին Երևանում անցկացվեց միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխություն: Ներկայացված էր երեք անվանակարգ՝ տարվա քաղաքացի, լավագույն ԶԼՄ և քաղաքացիական հասարակության կազմակերպության (ՔՀԿ): Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը ներակայացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորած ծրագրի մանրամասները, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՔՀԿ-ների դերի բարձրացմանը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շեշտեց հակակոռուպցիոն գործունեության կարևորությունը. «Կոռուպցիան համընդհանուր մարտահրավեր է հասարակության համար: 2004թ.-ին այն ճանաչվել է սպառնալիք մարդկության համար, քանի որ այն խախտում է մարդու հիմնարար իրավունքները: ԵՄ-ն տեղական պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են համապատասխան աջակցություն տրամադրելուն»: 10457481_766367060083892_4414473023282113492_nՀայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն խոսեց Հայաստանի և ԵՄ-ն արդյունավետ համագործակցության մասին. «Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական գործընկերն է, և համագործակցության ոլորտներն էլ բազամազան են: Ֆինանսական աջակցության մոտավորապես 1/3 տրամադրվում է բյուջետային աջակցության ծրագրի միջոցով: Կոռուպցիան սպառնալիք է մարդկության համար, քանի որ դրա պատճառով գոյություն ունեցող միջոցները բաշխվում են ոչ հավասարաչափ, խաթարվում է վստահությունը կառավարության հանդեպ, այն նաև բացասաբար է ազդում արդարադատության համակարգի վրա»: Նա հավելեց, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն տրամադրել նշված ոլորտներում և նշեց, որ հայաստանյան կողմը մտադիր է շարունակել համագործակցությունը: 10849938_766367093417222_3531838365367122196_nՔրմոյանը «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնեց Հրաչ Ավետիսյանին, ով վերջին երեք տարիների ընթացքում պայքարել է իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար: Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն «Լավագույն ԶԼՄ» անվանակարգում մրցանակ հանձնեց «ԱրմՔոմեդի» նախագծին՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրների լավագույնս լուսաբանման համար: «Լավագույն ՔՀԿ» մրցանակը հանձնվեց Հայաստանի փաստաբանների պալատին՝ մասնագիտական իրավունքները լավագույնս պաշտպանելու համար: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը խթանում է հակակոռուպցիոն գործողությունների առկա հնարավորությունները: Տրամադրվում են փոքր դրամաշնորհներ հանրային մոնիթորինգի արդյունավետության բարձրացման ու համապատասխան վերահսկողություն և հետազոտություն իրականացնելու համար: Այս եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ն կողմից 650,000 եվրո ընդհանուր բյուջեով և իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: