ԵՄ-ն բարելավում է Հայաստանի միակցվածությունը | EUNewsletter

ԵՄ-ն բարելավում է Հայաստանի միակցվածությունը

17 Հոկտեմբեր 2017
ARS_1623

Բավրայի (Շիրակի մարզ) սահմանի նոր անցակետը այժմ Հայաստանի քաղաքացիներին կառաջարկի մի շարք առավելություններ՝ պարզեցված ընթացակարգեր, կրճատված սպասելաժամանակ, ժամանակակից ենթակառուցվածք, սարքավորումներ և անվտանգության բարելավում: Այն կխթանի միջազգային առևտուրը, տարանցումներն ու զբոսաշրջությունը՝ բարելավելով Հայաստանի տարածաշրջանային միակցվածությունը:

ARS_1542Հոկտեմբերի 1-ին Բավրայի սահմանի նոր անցակետի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Բավրայի սահմանի անցակետի շինարարությունն ու արդիականացումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում:

ARS_1594Բավրայի սահմանի նոր անցակետի բացումը՝ Բագրատաշենի և Գոգավանի ՍԱԿ-երի հետ միասին, որոնց բացումը տեղի է ունեցել 2016-ի նոյեմբերի 4-ին, ևս մեկ քայլ է դեպի սահմանային գերատեսչությունների կողմից ծառայությունների առավել արդյունավետ տրամադրում և անվտանգության բարձրացում։ Սակայն նոր ենթակառուցվածքն ու սարքավորումները բարեփոխումների միայն մի մասն են։ Այս ժամանակակից ՍԱԿ-ը և մասնագետ սահմանային աշխատակիցները կօգնեն առևտրի ու ապրանքների տարանցման դյուրացմանը, կկրճատեն տարբեր գործողությունների իրականացման ժամանակն ու ծախսերը, միաժամանակ բիզնեսի և սոցիալական նպատակով մարդկանց շարժը սահմանով կդարձնեն ավելի հարմար։ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) ավելի վաղ անցկացրած ՍԱԿ-երի Արևելյան գործընկերության 2017-ի հետազոտությամբ Բագրատաշենի ՍԱԿ-ին (Զվարթնոց միջազգային օդանավակայանի հետ միասին) շնորհվեց ամենաբարձր տեղը, հիմք ընդունելով ճանապարհորդների սահմանահատման փորձի գոհունակությունը, ներառելով ենթակառուցվածքը, անվտանգությունը, սահմանապահների մասնագիտական պատրաստությունը, լրացուցիչ տեղեկություններից օգտվելու մատչելիությունը և հարմարությունների տրամադրումը երեխաներին ու տարեց մարդկանց։

ARS_1774Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց ծրագրի բոլոր գործընկերներին սահմանային երրորդ անցակետի բացման կապակցությամբ. «Բավրայի սահմանի ամբողջովին վերակառուցված անցակետի (ՍԱԿ) բացումը ԵՄ-Հայաստան համագործակցության հիանալի օրինակ է՝ ուղղված Հայաստանի միակցվածության բարելավմանը և երկրի առևտրի ու տնտեսական զարգացման աջակցությանը։ Վերազինված Բավրայի ՍԱԿ-ը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և նպատակ ունի հարմար պայմաններ տրամադրել բիզնեսի և քաղաքացիների համար։ Բագրատաշենի և Գոգավանի ՍԱԿ-երի հետ միասին այն ապրանքների շարժի համար երեք այլընտրանքային ճանապարհ կապահովի Հայաստանի ու Վրաստանի միջև, ինչպես նաև այլ երկրների հետ, միաժամանակ կխթանի այն շրջանների ու մարզերի զարգացումը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները: ԵՄ ցանկանում է շարունակել օժանդակությունն այս ոլորտում և սերտորեն աշխատելու է բոլոր հայ գործընկերների հետ՝ Հայաստանի այլ ՍԱԿ-երում նույնատիպ աշխատանքներ իրականացնելու համար»:

ARS_1730Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին ծրագրին աջակցելու համար. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարության և կառավարության գործընկերների համատեղ ջանքերով սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը կլինի շարունակական: Այժմ մեկնարկել է նաև Մեղրիի հարավային սահմանի արդիականացման ծրագիրը, որի շրջանակում արդեն սկսվել են սահմանի անցակետի նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացումը»:

Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին խոսեց Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած աջակցության մասին. «Ուրախ եմ, որ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորումը նպաստել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանիային երեք անցակետերի վերակառուցումը։ Իմ անձնական փորձից գիտեմ, որ դա մեծապես նպաստում է մարդկանց ճանապարհորդությանը և ապրանքների փոխանակմանը՝ այդպիսով օգուտ բերելով ամբողջ տարածաշրջանին և Եվրոպական միությանը»։

ARS_1162Ծրագրի համար Հայաստանի կառավարությունը Եվրոպական ներդրումային բանկից ստացել է 30.8 միլիոն եվրո փոխառություն, որն օգտագործվել է երեք սահմանային անցակետերի ենթակառուցվածքի ու սարքավորումների համար։ Եվրոպական միությունն այս փոխառության հետ մեկտեղ հատկացրել է 17.2 միլիոն եվրո դրամաշնորհ, և Հայաստանի կառավարության ներդրված միջոցները կազմել են 4.44 միլիոն եվրո։ Որպես ծրագրի հիմնական իրականացնող հանդես է եկել ՄԱԶԾ-ը, որը կատարել է 1.9 միլիոն եվրոյի ֆինանսական ներդրում։