ԵՄ-ն աջակցում է ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը

17 Հոկտեմբեր 2014
1

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանն Արևելյան գործընկերության երկրներում. Հայաստան» ծրագրին նվիրված աշխատանքային հանդիպումը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը:
Հայաստանը ներառվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում 2013թ. դեկտեմբերից: Դրանով իսկ սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին: Արդյունքում ձևավորվել է երկու աշխատանքային խումբ, որոնք պետք է ուսումնասիրեն ոլորտում բարեփոխումների հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին երկու աշխատանքային խմբերի կատարած աշխատանքն ու ներկայացրած հաշվետվությունները: Բացի այդ քննարկվեցին հետագա ծրագրերը:

Նոյեմբերի 26-27-ը տեղի կունենա «Եվրասիայի մրցունակության» նախագծի կլոր սեղան քննարկումը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Կլոր սեղանը կամփոփի առկա արդյունքներն ու կուսումնասիրի ապագա հնարավորությունները: Անկախ մասնագետները կգնահատեն ձեռքբերումներն ու կնախանշեն զարգացման հետագա ուղիները: «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանն Արևելյան գործընկերության երկրներում. Հայաստան» ծրագրի գործնական իրականացումը կսկսվի 2015թ.-ի սկզբից:

Ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը(ԳՄՀԸ) գործընկերությամբ: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի շրջանակներում հրավիրվել են մասնագետներ ԵՄ անդամ երկրներից (Գերմանիա, Իտալիա և Չեխիա), որոնք կտրամադրեն խորհրդատվություն:

ԵՄ-ն աջակցում է ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանն Արևելյան գործընկերության երկրներում. Հայաստան» ծրագրին նվիրված աշխատանքային հանդիպումը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը: Հայաստանը ներառվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում 2013թ. դեկտեմբերից: Դրանով իսկ սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին: Արդյունքում ձևավորվել է երկու աշխատանքային խումբ, որոնք պետք է ուսումնասիրեն ոլորտում բարեփոխումների հնարավորությունը: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին երկու աշխատանքային խմբերի կատարած աշխատանքն ու ներկայացրած հաշվետվությունները: Բացի այդ քննարկվեցին հետագա ծրագրերը: Նոյեմբերի 26-27-ը տեղի կունենա «Եվրասիայի մրցունակության» նախագծի կլոր սեղան քննարկումը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Կլոր սեղանը կամփոփի առկա արդյունքներն ու կուսումնասիրի ապագա հնարավորությունները: Անկախ մասնագետները կգնահատեն ձեռքբերումներն ու կնախանշեն զարգացման հետագա ուղիները: «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանն Արևելյան գործընկերության երկրներում. Հայաստան» ծրագրի գործնական իրականացումը կսկսվի 2015թ.-ի սկզբից: Ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը(ԳՄՀԸ) գործընկերությամբ: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի շրջանակներում հրավիրվել են մասնագետներ ԵՄ անդամ երկրներից (Գերմանիա, Իտալիա և Չեխիա), որոնք կտրամադրեն խորհրդատվություն: