ԵՄ-ն աջակցում է ՓՄՁ-ներին | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է ՓՄՁ-ներին

15 Հոկտեմբեր 2015
ARS_3632

Եվրոպական միությունը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խումբը՝ որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ նախաձեռնել էին «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը: Այս մասին խոսվեց հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Դասընթացները տեղի կունենան Երևանում հոկտեմբերի 15-16-ը:
«Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացի հիմնական նպատակն է մեծացնել տեղական խորհրդատվական ծառայությունների հանդեպ պահանջարկը ձեռնարկություններին ֆինանսական ներդրումների ներգրավման տարբեր փուլերին նախապատրաստելու և միավորման գործընթացում ֆինանսավորման ներգրամվան արդյունքում բաժնետիրական արժեքն ավելացնելու նպատակով: Դասընթացը կնպաստի տեղական խորհրդատուներին նորագույն ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը:
ARS_3652ԵՄ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին խոսել է ԵՄ-ի կողմից ՓՄՁ-ներին աջակցելու կարևորության մասին: «Մենք մտադիր ենք շատ ծրագրեր իրականացնել այստեղ` Հայաստանում: Բոլոր դրանք հնարավոր են դառնում մեր գործընկերների աջակցությամբ: Ներդումը մեր և Հայաստանի միջև համագործակցության բանալին է: Այս շաբաթ մենք ևս մի Թվինինգ ծրագրի շնորհանդես կունենանք, որը աջակցելու է այս ոլորտին: Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ, որ մենք մշտապես կանգնած ենք ՓՄՁ-ների կողքին»:
ARS_3643«Այսօր բազմաթիվ ժամանակակից բիզնես գործընթացներ, ինչպիսիք, օրինակ, կորպորատիվ կառավարումը, թափանցիկությունը, սոցիալ-բնապահպանական քաղաքականությունը և ներդրողների հետ հարաբերություններն են, փոքր կապիտալի, այդ թվում նաև «մեզոնինային» և բաժնային կապիտալում ներդրումների ներգրավման հիմնական բանալին են: Իսկ այնպիսի շուկայական գործիքներ, ինչպիսիք են պարտատոմսերն ու գրանցված սեփականությունը, կարող են ներգրավել ձեռնարկության աճի և բարգավաճման համար անհրաժեշտ վճռորոշ երկարաժամկետ կապիտալ», – նշեց ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:
Հաշվի առնելով համագործակցության դրական նախորդ փորձը՝ ՎԶԵԲ-ը ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակում այս անգամ ևս հրավիրեց Գևին Ռայանին վարելու հատուկ տեղական խորհրդատուների համար մշակված «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը:
Ռայանը 25 – ամյա փորձ ունեցող ֆինանսական արդյունաբերության և մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում մասնագիտացած միջազգային փորձագետ է, որը կկիսվի ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման իր փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ և դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ:
Խոսելով դասընթացի մասին՝ Գևին Ռայանը նշել է, որ այն առավելապես գործնական է, հիմնված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համապատասխան փորձի և դեպքերի վրա: «Մենք նպատակ ունենք ՓՄՁ-ներին և նրանց խորհրդատուներին զինել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համապատասխան հմտություններով: Դա մենք կանենք՝ ուսումնասիրելով շուկայում առկա բաժնետիրական կամ քվազի-բաժնետիրական արտադրանքը և դիտարկելով այն դրական գործողությունները, որ ՓՄՁ-ն կարող է ձեռնարկել իրեն դիրքավորելու, որպես կորպորատիվ կառավարման արդիականացում և լավ բիզնես պլանավորում ունեցողի»:

ԵՄ-ն աջակցում է ՓՄՁ-ներին

Եվրոպական միությունը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խումբը՝ որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ նախաձեռնել էին «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը: Այս մասին խոսվեց հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Դասընթացները տեղի կունենան Երևանում հոկտեմբերի 15-16-ը: «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացի հիմնական նպատակն է մեծացնել տեղական խորհրդատվական ծառայությունների հանդեպ պահանջարկը ձեռնարկություններին ֆինանսական ներդրումների ներգրավման տարբեր փուլերին նախապատրաստելու և միավորման գործընթացում ֆինանսավորման ներգրամվան արդյունքում բաժնետիրական արժեքն ավելացնելու նպատակով: Դասընթացը կնպաստի տեղական խորհրդատուներին նորագույն ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը: ARS_3652ԵՄ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին խոսել է ԵՄ-ի կողմից ՓՄՁ-ներին աջակցելու կարևորության մասին: «Մենք մտադիր ենք շատ ծրագրեր իրականացնել այստեղ` Հայաստանում: Բոլոր դրանք հնարավոր են դառնում մեր գործընկերների աջակցությամբ: Ներդումը մեր և Հայաստանի միջև համագործակցության բանալին է: Այս շաբաթ մենք ևս մի Թվինինգ ծրագրի շնորհանդես կունենանք, որը աջակցելու է այս ոլորտին: Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ, որ մենք մշտապես կանգնած ենք ՓՄՁ-ների կողքին»: ARS_3643«Այսօր բազմաթիվ ժամանակակից բիզնես գործընթացներ, ինչպիսիք, օրինակ, կորպորատիվ կառավարումը, թափանցիկությունը, սոցիալ-բնապահպանական քաղաքականությունը և ներդրողների հետ հարաբերություններն են, փոքր կապիտալի, այդ թվում նաև «մեզոնինային» և բաժնային կապիտալում ներդրումների ներգրավման հիմնական բանալին են: Իսկ այնպիսի շուկայական գործիքներ, ինչպիսիք են պարտատոմսերն ու գրանցված սեփականությունը, կարող են ներգրավել ձեռնարկության աճի և բարգավաճման համար անհրաժեշտ վճռորոշ երկարաժամկետ կապիտալ», - նշեց ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը: Հաշվի առնելով համագործակցության դրական նախորդ փորձը՝ ՎԶԵԲ-ը ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնության շրջանակում այս անգամ ևս հրավիրեց Գևին Ռայանին վարելու հատուկ տեղական խորհրդատուների համար մշակված «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը: Ռայանը 25 - ամյա փորձ ունեցող ֆինանսական արդյունաբերության և մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում մասնագիտացած միջազգային փորձագետ է, որը կկիսվի ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման իր փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ և դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ: Խոսելով դասընթացի մասին՝ Գևին Ռայանը նշել է, որ այն առավելապես գործնական է, հիմնված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համապատասխան փորձի և դեպքերի վրա: «Մենք նպատակ ունենք ՓՄՁ-ներին և նրանց խորհրդատուներին զինել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համապատասխան հմտություններով: Դա մենք կանենք՝ ուսումնասիրելով շուկայում առկա բաժնետիրական կամ քվազի-բաժնետիրական արտադրանքը և դիտարկելով այն դրական գործողությունները, որ ՓՄՁ-ն կարող է ձեռնարկել իրեն դիրքավորելու, որպես կորպորատիվ կառավարման արդիականացում և լավ բիզնես պլանավորում ունեցողի»: