ԵՄ-ն աջակցում է Սյունիքում տուրիզմի զարգացմանը | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է Սյունիքում տուրիզմի զարգացմանը

26 September 2019

Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Լեգենդների արահետի բացումը, որը Սյունիքի մարզում կապում է Գորիս ու Կապան քաղաքները: Արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը: Արշավների համար նախատեսված 300 կմ երկարություն ունեցող Լեգենդների արահետը նպաստում է հարակից տարածքների գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը, ինչպես նաև զարգացնում այլընտրանքային էկոտուրիզմը՝ հնարավորություն տալով Հայաստանի գյուղական համայնքներին տևականորեն օգտվել զբոսաշրջիկների աճող ներհոսքից:

«ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը աջակցում է Գորիսի և Կապանի համայնքներին զարգացնելու տուրիզմի ոլորտի ներուժը: Ծրագրի հիմնական շահառուները գյուղական համայնքների բնակիչներն են, ովքեր սովորաբար չեն մասնակցում տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման գործընթացներին։ Ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 15 դրամաշնորհ, որոնք նախատեսված են թիրախային համայնքներում համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Կտրամադրվի ևս 10 դրամաշնորհ՝ Գորիսի և Կապանի համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ համայնքային և մարզային փառատոններ անցկացնելու համար։ Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի փետրվարին, ընդհանուր բյուջեն 503,181 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 425,000 եվրո:

ԵՄ-ն աջակցում է Սյունիքում տուրիզմի զարգացմանը

Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Լեգենդների արահետի բացումը, որը Սյունիքի մարզում կապում է Գորիս ու Կապան քաղաքները: Արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը: Արշավների համար նախատեսված 300 կմ երկարություն ունեցող Լեգենդների արահետը նպաստում է հարակից տարածքների գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը, ինչպես նաև զարգացնում այլընտրանքային էկոտուրիզմը՝ հնարավորություն տալով Հայաստանի գյուղական համայնքներին տևականորեն օգտվել զբոսաշրջիկների աճող ներհոսքից: «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը աջակցում է Գորիսի և Կապանի համայնքներին զարգացնելու տուրիզմի ոլորտի ներուժը: Ծրագրի հիմնական շահառուները գյուղական համայնքների բնակիչներն են, ովքեր սովորաբար չեն մասնակցում տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման գործընթացներին։ Ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 15 դրամաշնորհ, որոնք նախատեսված են թիրախային համայնքներում համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Կտրամադրվի ևս 10 դրամաշնորհ՝ Գորիսի և Կապանի համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ համայնքային և մարզային փառատոններ անցկացնելու համար։ Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի փետրվարին, ընդհանուր բյուջեն 503,181 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 425,000 եվրո: