ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում քաղաքացիական ծառայությանը | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում քաղաքացիական ծառայությանը

20 July 2016

Հուլիսի 13-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ: Հանդիպման նպատակն էր ամփոփել ծրագրային մի քանի ուղղություններով ԵՄ-ի կողմից Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքները, քննարկել ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի հետագա համագործակցության հեռանկարներն ու շրջանակները: Հանդիպումից հետո Սվիտալսկին և Բադալյանը հանդես են եկել համատեղ ասուլիսով, խոսել կայացած հանդիպման մասին և պատասխանել լրագրողների հարցերին:
Դեսպան Սվիտալսկին նշել է երկրի կյանքում քաղծառայության կարևորությունը: «Ես շատ ուրախ եմ, որ մենք՝ որպես ԵՄ, սերտ համագործակցում ենք քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, և ես կարող եմ ասել, որ դա շատ արդյունավետ փոխգործակցություն է: Մենք շատ գոհ ենք դրա մթնոլորտից ու կառուցողական ոգուց: Ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանում քաղծառայության խորհրդին սատարելը ԵՄ-ի կարևոր առաջնահերթություններից է: Նրանք, ովքեր ներկա էին ԵՄ համաշխարհային ռազմավարությանը նվիրված իմ ասուլիսին, կհիշեն, որ ԵՄ-ի համար առաջնային է պետական և հասարակական կայունության կիրառումը, արդյունավետ, կառուցվածքային պետական հաստատությունների գործելը: Մեր տեսանկյունից քաղծառայությունը ձևավորում է իրավասու և արդյունավետ կառավարում: Հայաստանի պես երկրներում մենք օգնում ենք կառուցել ամուր և ապաքաղաքականացված քաղծառայություն: Մենք սատարում ենք այդ ոլորտում արվող բարեփոխումներին տարբեր ճանապարհներով, որոնցից մեկը տեխնիկական աջակցությունն է: Այստեղ դուք կարող եք տեսնել մեր ՍԻԳՄԱ-ի գործընկերներին, ում հետ մենք մշակում ենք Հայաստանում քաղծառայության վերաբերյալ օրենքի նախագիծը»:
Խորհրդի նախագահ Բադալյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանում քաղծառայությունն արդիականացնելուն ուղղված շարունակական ջանքերի համար: «Մենք քննարկել ենք հարցերի շատ լայն շրջանակ, որոնք արդեն իրականացվել են ԵՄ-ի անդամ պետություններում, և որոնք կարող ենք օգտագործվել Հայաստանում ևս: Որպես Արևելյան գործընկերության անդամ երկիր՝ մենք տեսնում ենք մեր զարգացումը՝ հաշվի առնելով եվրոպական չափանիշները, ձեռքբերումները և լավագույն փորձը: Քաղաքացիական ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը ԵՄ-ն նպաստում է բազմոլորտային բյուջետային աջակցության շրջանակում (աջակցության առաջնահերթ ոլորտներից մեկը քաղաքացիական ծառայությունն է), ԵՄ ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խմբի խորհրդատվության, «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ԵՄ ծրագրի, Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի, ինչպես նաև TAIEX գործիքի միջոցով: ՀՀ ՔԾԽ-ը ԵՄ փորձագետների աջակցությամբ (SIGMA և «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ԵՄ ծրագիր) 2015 թվականին նախագծեց «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարությունը» և «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը»: 2015թ. դեկտեմբերի 29-ին Ռազմավարությունն արձանագրային որոշմամբ ընդունվեց ՀՀ Կառավարության կողմից»:
Քաղաքացիական ծառայության բարեփոխումների նպատակն է ստեղծել հանրային կառավարման միջազգային լավագույն փորձին և ժամանակակից չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան քաղաքացիամետ, պրոֆեսիոնալ և արժանիքահեն քաղաքացիական ծառայության համակարգ: Բարեփոխումներն իրականացվելու են մինչև 2020 թվականը, որից հետո Հայաստանում կգործի որակապես նոր համակարգ:
ՀՀ ՔԾԽ-ն համագործակցում է ԵՄ կառույցների հետ մոտ մեկ տասնամյակ: 2009թ.-ին ՀՀ ՔԾԽ-ի նախաձեռնությամբ SIGMA-ի փորձագիտական խումբը համակողմանի ուսումնասիրել և գնահատել էր Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը՝ վեր հանելով ուժեղ և թույլ կողմերը:
Համակարգի կատարելագործման նպատակով «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի շրջանակում տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ ԵՄ-ն օժանդակում է ՀՀ ՔԾԽ-ին քաղաքացիական ծառայության եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը, ինչպես նաև բարեփոխումների իրականացմանը մեթոդական և փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերում: Այդ նպատակով կազմակերպվում են նաև ճանաչողական այցեր ԵՄ անդամ երկրներ, իսկ ԵՄ համապատասխան փորձագետները տրամադրում են խորհրդատվություն տարբեր հարցերով:

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում քաղաքացիական ծառայությանը

Հուլիսի 13-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ: Հանդիպման նպատակն էր ամփոփել ծրագրային մի քանի ուղղություններով ԵՄ-ի կողմից Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքները, քննարկել ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի հետագա համագործակցության հեռանկարներն ու շրջանակները: Հանդիպումից հետո Սվիտալսկին և Բադալյանը հանդես են եկել համատեղ ասուլիսով, խոսել կայացած հանդիպման մասին և պատասխանել լրագրողների հարցերին: Դեսպան Սվիտալսկին նշել է երկրի կյանքում քաղծառայության կարևորությունը: «Ես շատ ուրախ եմ, որ մենք՝ որպես ԵՄ, սերտ համագործակցում ենք քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, և ես կարող եմ ասել, որ դա շատ արդյունավետ փոխգործակցություն է: Մենք շատ գոհ ենք դրա մթնոլորտից ու կառուցողական ոգուց: Ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանում քաղծառայության խորհրդին սատարելը ԵՄ-ի կարևոր առաջնահերթություններից է: Նրանք, ովքեր ներկա էին ԵՄ համաշխարհային ռազմավարությանը նվիրված իմ ասուլիսին, կհիշեն, որ ԵՄ-ի համար առաջնային է պետական և հասարակական կայունության կիրառումը, արդյունավետ, կառուցվածքային պետական հաստատությունների գործելը: Մեր տեսանկյունից քաղծառայությունը ձևավորում է իրավասու և արդյունավետ կառավարում: Հայաստանի պես երկրներում մենք օգնում ենք կառուցել ամուր և ապաքաղաքականացված քաղծառայություն: Մենք սատարում ենք այդ ոլորտում արվող բարեփոխումներին տարբեր ճանապարհներով, որոնցից մեկը տեխնիկական աջակցությունն է: Այստեղ դուք կարող եք տեսնել մեր ՍԻԳՄԱ-ի գործընկերներին, ում հետ մենք մշակում ենք Հայաստանում քաղծառայության վերաբերյալ օրենքի նախագիծը»: Խորհրդի նախագահ Բադալյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանում քաղծառայությունն արդիականացնելուն ուղղված շարունակական ջանքերի համար: «Մենք քննարկել ենք հարցերի շատ լայն շրջանակ, որոնք արդեն իրականացվել են ԵՄ-ի անդամ պետություններում, և որոնք կարող ենք օգտագործվել Հայաստանում ևս: Որպես Արևելյան գործընկերության անդամ երկիր՝ մենք տեսնում ենք մեր զարգացումը՝ հաշվի առնելով եվրոպական չափանիշները, ձեռքբերումները և լավագույն փորձը: Քաղաքացիական ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը ԵՄ-ն նպաստում է բազմոլորտային բյուջետային աջակցության շրջանակում (աջակցության առաջնահերթ ոլորտներից մեկը քաղաքացիական ծառայությունն է), ԵՄ ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խմբի խորհրդատվության, «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ԵՄ ծրագրի, Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի, ինչպես նաև TAIEX գործիքի միջոցով: ՀՀ ՔԾԽ-ը ԵՄ փորձագետների աջակցությամբ (SIGMA և «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ԵՄ ծրագիր) 2015 թվականին նախագծեց «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարությունը» և «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը»: 2015թ. դեկտեմբերի 29-ին Ռազմավարությունն արձանագրային որոշմամբ ընդունվեց ՀՀ Կառավարության կողմից»: Քաղաքացիական ծառայության բարեփոխումների նպատակն է ստեղծել հանրային կառավարման միջազգային լավագույն փորձին և ժամանակակից չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան քաղաքացիամետ, պրոֆեսիոնալ և արժանիքահեն քաղաքացիական ծառայության համակարգ: Բարեփոխումներն իրականացվելու են մինչև 2020 թվականը, որից հետո Հայաստանում կգործի որակապես նոր համակարգ: ՀՀ ՔԾԽ-ն համագործակցում է ԵՄ կառույցների հետ մոտ մեկ տասնամյակ: 2009թ.-ին ՀՀ ՔԾԽ-ի նախաձեռնությամբ SIGMA-ի փորձագիտական խումբը համակողմանի ուսումնասիրել և գնահատել էր Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը՝ վեր հանելով ուժեղ և թույլ կողմերը: Համակարգի կատարելագործման նպատակով «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի շրջանակում տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ ԵՄ-ն օժանդակում է ՀՀ ՔԾԽ-ին քաղաքացիական ծառայության եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը, ինչպես նաև բարեփոխումների իրականացմանը մեթոդական և փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերում: Այդ նպատակով կազմակերպվում են նաև ճանաչողական այցեր ԵՄ անդամ երկրներ, իսկ ԵՄ համապատասխան փորձագետները տրամադրում են խորհրդատվություն տարբեր հարցերով: