ԵՄ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց

26 Հունվար 2016
ARS_3294

Հունվարի 22-ին տեղի ունեցավ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողությունը: Այս եռամյա ծրագրի միջոցով ԵՄ-ն Հայաստանում սատարել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել որոշումներ կայացնելու գործընթացին և դառնալ հասարակության լիիրավ անդամ: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի և «Ունիսոն» ՀԿ-ի կողմից ու ֆինանսավորվել ԵՄ-ի կողմից:
2Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ընդգծել է ծրագրի կարևորությունը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը սատարելու այս տեսակ նախաձեռնություններում: «Ես ազգությամբ լեհ եմ և իմ կյանքի կեսից ավելին ապրել եմ իրական սոցիալիզմի պայմաններում թե՛ Լեհաստանում, թե՛ ԽՍՀՄ-ում: Եվ ես իմ վաղ տարիքից հիշում եմ, որ այդ տարիներին Լեհաստանում կամ ԽՍՀՄ-ում փողոցում հնարավոր չէր տեսնել հաշմանդամություն ունեցով անձի: Երբ ես 1980 թվականին առաջին անգամ գնացի Արևմուտք՝ Նիդերլանդներ, ես հանկարծակի շատ մարդիկ տեսա փողոցներում, որոնք տեղաշարժվում էին անվասայլակներով: Եվ ես չգիտեի, թե ինչպես բացատրեի այդ տարբերությունը: Ինձ ասացին, որ կատարյալ հասարակություններում չեն սիրում ոչ կատարյալ անձանց: Այս ծրագիրը միայն հաշմանդամություն ունեցողներին ուժեղացնելու համար չէ կամ օգնելու նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ: Այսօրինակ ծրագրերի շնորհիվ հնարավոր է նաև հաղթահարել այն վատ ժառանգությունը, որը թողնվել է մեզ, և դա այս ծրագրի ռազմավարական կարևորություններից է: Շատ երկրներում, այդ թվում նաև Լեհաստանում դա արդեն իրականություն է: Վերջին 25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել այդ նախապաշարմունքները: Թե՛ Լեհաստանում, թե՛ Եվրոպական խորհրդարանում կան շատ գործիչներ, ովքեր ունեն հաշմանդամություն, և դա ոչ ոք չի քննարկում որպես ինչ-որ անսովոր երևույթ: Այս ծրագրերի կարևոր կողմերից մեկն այն է, որ դրանք կենտրոնացված չեն միայն Երևանում, այլև իրականացվում են Հայաստանի այլ մարզերում, քանի որ Երևանի և Հայաստանի մյուս մասերի մեջ մեծ անդունդ կա»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհավորել է բոլորին ծրագրի հաջող իրականացման առիթով: «Ես շատ տպավորված եմ դեսպանի խոսքով, և մեզ համար հաշմանդամության հարցերը շատ կարևոր են: Մենք փորձում ենք մեծ ուշադրություն դարձնել դրանց: Որոշումների մասնակցային կայացման մասին ձեռնարկում ներկայացված է ողջ մեթոդաբանությունը: Այդ ձեռնարկը տպագրվել է այս ծրագրի շրջանակում, և մենք կփորձենք այն մաքսիմալ ձևով տարածել»:
Միացյալ Թագավորության փորձագետների աջակցությամբ ծրագրի գործընկեր «Ունիսոն» ՀԿ-ի և տեղական ՀԿ-ների հետ աշխատանքի արդյունքում ծրագրի առաջին փուլում կազմվել է ներառական որոշումներ ընդունելու հայեցակարգ, որն առաջին անգամ կիրառվել է Արթիկ քաղաքում: Շահառու բոլոր մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է մատչելի դարձնել քաղաքի այգին և մշակույթի տունը: Շատ կարճ ժամանակահատվածում Արթիկում կառուցվել են թեքահարթակներ: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են ՏԻՄ-երի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ԵՄ-ն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց

Հունվարի 22-ին տեղի ունեցավ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողությունը: Այս եռամյա ծրագրի միջոցով ԵՄ-ն Հայաստանում սատարել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել որոշումներ կայացնելու գործընթացին և դառնալ հասարակության լիիրավ անդամ: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի և «Ունիսոն» ՀԿ-ի կողմից ու ֆինանսավորվել ԵՄ-ի կողմից: 2Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում ընդգծել է ծրագրի կարևորությունը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը սատարելու այս տեսակ նախաձեռնություններում: «Ես ազգությամբ լեհ եմ և իմ կյանքի կեսից ավելին ապրել եմ իրական սոցիալիզմի պայմաններում թե՛ Լեհաստանում, թե՛ ԽՍՀՄ-ում: Եվ ես իմ վաղ տարիքից հիշում եմ, որ այդ տարիներին Լեհաստանում կամ ԽՍՀՄ-ում փողոցում հնարավոր չէր տեսնել հաշմանդամություն ունեցով անձի: Երբ ես 1980 թվականին առաջին անգամ գնացի Արևմուտք՝ Նիդերլանդներ, ես հանկարծակի շատ մարդիկ տեսա փողոցներում, որոնք տեղաշարժվում էին անվասայլակներով: Եվ ես չգիտեի, թե ինչպես բացատրեի այդ տարբերությունը: Ինձ ասացին, որ կատարյալ հասարակություններում չեն սիրում ոչ կատարյալ անձանց: Այս ծրագիրը միայն հաշմանդամություն ունեցողներին ուժեղացնելու համար չէ կամ օգնելու նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ: Այսօրինակ ծրագրերի շնորհիվ հնարավոր է նաև հաղթահարել այն վատ ժառանգությունը, որը թողնվել է մեզ, և դա այս ծրագրի ռազմավարական կարևորություններից է: Շատ երկրներում, այդ թվում նաև Լեհաստանում դա արդեն իրականություն է: Վերջին 25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել այդ նախապաշարմունքները: Թե՛ Լեհաստանում, թե՛ Եվրոպական խորհրդարանում կան շատ գործիչներ, ովքեր ունեն հաշմանդամություն, և դա ոչ ոք չի քննարկում որպես ինչ-որ անսովոր երևույթ: Այս ծրագրերի կարևոր կողմերից մեկն այն է, որ դրանք կենտրոնացված չեն միայն Երևանում, այլև իրականացվում են Հայաստանի այլ մարզերում, քանի որ Երևանի և Հայաստանի մյուս մասերի մեջ մեծ անդունդ կա»: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհավորել է բոլորին ծրագրի հաջող իրականացման առիթով: «Ես շատ տպավորված եմ դեսպանի խոսքով, և մեզ համար հաշմանդամության հարցերը շատ կարևոր են: Մենք փորձում ենք մեծ ուշադրություն դարձնել դրանց: Որոշումների մասնակցային կայացման մասին ձեռնարկում ներկայացված է ողջ մեթոդաբանությունը: Այդ ձեռնարկը տպագրվել է այս ծրագրի շրջանակում, և մենք կփորձենք այն մաքսիմալ ձևով տարածել»: Միացյալ Թագավորության փորձագետների աջակցությամբ ծրագրի գործընկեր «Ունիսոն» ՀԿ-ի և տեղական ՀԿ-ների հետ աշխատանքի արդյունքում ծրագրի առաջին փուլում կազմվել է ներառական որոշումներ ընդունելու հայեցակարգ, որն առաջին անգամ կիրառվել է Արթիկ քաղաքում: Շահառու բոլոր մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է մատչելի դարձնել քաղաքի այգին և մշակույթի տունը: Շատ կարճ ժամանակահատվածում Արթիկում կառուցվել են թեքահարթակներ: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են ՏԻՄ-երի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: