ԵՄ-ն աջակցում է Հայաստանում արևային էներգիայի ապագային | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում արևային էներգիայի ապագային

10 Հուլիս 2017
ARS_4871

Հուլիսի 7-ին Երևանի Մոսկովյան փողոցում և Բաղրամյան պողոտայում փորձարկվեցին արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները: Նախաձեռնությունն իրականացվել է 2017 թվականի «Եվրոպական միությունը էներգախնայողության համար» խորագրով իրականացվող միջոցառումների շրջանակում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նախաձեռնել է հանրային տրանսպորտի կանգառներում արևային վահանակների տեղադրումը, որպեսզի խթանի վերականգնվող էներգիայի օգտագործումը՝ հնարավորություն տալով մարդկանց անվճար լիցքավորել իրենց բջջային հեռախոսները և այլ գաջեթները արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական մինչև 24 հեռախոս:
Հուլիսի 3-ից 7-ը 2017 թվականի «Եվրոպական միությունը էներգախնայողության համար» խորագրով իրականացվող միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել միջոցառումների շարք Երևանում և մարզերում՝ ներկայացնելու Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները:

ARS_4842Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է միջոցառմանն ու փորձարկել կանգառը. «ԵՄ-ն հայաստանցիների համար խթանում է ավելի էժան, ավելի մաքուր էներգիա և օգնում է զարգացնել ավելի շատ էներգետիկ անկախություն: Այսօր մենք հավաքվել ենք այս «Եվրոպայի կանգառ»-ի մոտ, որտեղ Հայաստանի քաղաքացիների համար խթանում ենք արևային էներգիան: Արևային վահանակները տեղադրվել են տանիքին, և մարդիկ կարող են լիցքավորել հեռախոսներ կամ ցանկացած այլ թվային սարքավորում, որը էլեկտրաէներգիայի կարիք ունի: Արևային վահակաները կմնան այստեղ մեկ տարի, ավելի ուշ մենք նախատեսում ենք փոխանցել այս վահանակները կրթական հաստատությունների: Իսկ ինչո՞ւ ենք խթանում արևային էներգիան: Պատասխանը ակնհայտ է, պատասխանելու կարիք նույնիսկ չկա: Հայաստանն արևային երկիր է, աշխարհում ամենից շատ արևային օրեր ունեցող երկրներից է. արևային էներգիան երկրի համար պետք է բնական ընտրություն լինի: Հայաստանի մարզերում մի քանի ծրագրեր ենք իրականացնում և ուզում ենք խթանել վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի տարբեր աղբյուրներ: Ես լավատես եմ, որ հայաստանցիները կհետևեն մեզ և կօգտագործեն այս նոր տեխնոլոգիաները»:

ARS_4909Եվրոպական միությունը երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության բարձրացման նպատակով: Հայաստանը 2016 թվականի մարտին միացել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) համաձայնագրին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանին օգտվել 20 մլն եվրո դրամաշնորհային միջոցներից՝ քաղաքային բնակավայրերում էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային էներգիայի փոխանակման կամուրջ կկառուցի էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային: «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի նպատակն է Սպիտակի և Վայքի 45 բազմաբնակարան և 2 հանրային շենքերում խնայել տարեկան 15-30% էներգիա: Ծրագիրը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները, կբարձրացնի շենքերի բնակիչների իրազեկվածության մակարդակը և կզարգացնի Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների՝ կայուն էներգետիկ ծրագրեր իրականացնելու կարողությունները:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում արևային էներգիայի ապագային

Հուլիսի 7-ին Երևանի Մոսկովյան փողոցում և Բաղրամյան պողոտայում փորձարկվեցին արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները: Նախաձեռնությունն իրականացվել է 2017 թվականի «Եվրոպական միությունը էներգախնայողության համար» խորագրով իրականացվող միջոցառումների շրջանակում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նախաձեռնել է հանրային տրանսպորտի կանգառներում արևային վահանակների տեղադրումը, որպեսզի խթանի վերականգնվող էներգիայի օգտագործումը՝ հնարավորություն տալով մարդկանց անվճար լիցքավորել իրենց բջջային հեռախոսները և այլ գաջեթները արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական մինչև 24 հեռախոս: Հուլիսի 3-ից 7-ը 2017 թվականի «Եվրոպական միությունը էներգախնայողության համար» խորագրով իրականացվող միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել միջոցառումների շարք Երևանում և մարզերում՝ ներկայացնելու Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային ու կայուն էներգիայի ոլորտում վերջին զարգացումներն ու հեռանկարները: