ԵՄ-ն աջակցում է Հայաստանի STEM էկոհամակարգին | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի STEM էկոհամակարգին

5 April 2019

Մարտի 19-ին Եվրոպական միությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեկնարկեցին Հայաստանում երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի ստեղծման «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ը: Ծրագրի համար Եվրոպական միության հատկացրել է 12.5 միլիոն եվրո: Կենտրոնի մեկնարկին բացման խոսքով ու ելույթով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ARS_1130_Լոուրենս Մերեդիթը հուզված էր ներկա գտնվելու ծրագրի մեկնարկին. «Կենտրոնը խորհրդանշում է Հայաստանի ոգին և Եվրոպական միության ապագան։ Այդ պատճառով էլ պետք է ներդրումներ անենք նորարարության ոլորտում: Մինչ այժմ այս կենտրոն է այցելել ԵՄ երեք հանձնակատար. ես չգիտեմ մեկ այլ կենտրոն մեկ այլ երկրում, որտեղ այցելել են երեք հանձնակատարներ: Սա հարգանքի տուրք է ձեր հիանալի աշխատանքին և ուսանողների որակին: Ես շատ հպարտ եմ ԵՄ անունից մեկնարկել այս ներդրումային ծրագիրը: Այս մեկնարկը տեղի է ունենում ԵՄ-Հայաստան հարաբերությունների շատ կարևոր փուլում: Նորարարության և երիտասարդության ոլորտներում ներդրումները շատ կարևոր են, քանի որ սա ներդրում է մեր ապագա հարաբերություններում: Հայերը իրենց հիանալի են դրսևորում հատկապես STEM էկոհամակարգում և վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն»:

ARS_1101_Դեսպան Սվիտալսկին ողջունել է Թումոյի ընդլայնման բոլոր հնարավորությունները. «Այսօր մենք կապում ենք Հայաստանը Եվրոպային. միավորվում ենք լավագույնն, ինչ կա Եվրոպայում և Հայաստանում՝ ԵՄ-ն և Թումոն: Մենք կընդլայնենք Թումոն ֆիզիկապես՝ ավելացնելով նոր կառույց, կընդլայնենք Թումոյի փիլիսոփայությունը՝ ավելացնելով տարբեր տարիքային խմբերի մարդկանց և խթանելով նոր հետաքրքրություններ ծրագրերում: Այս ծրագրի միջոցով մենք կփորձենք Հայաստանում գիտության և արդյունաբերության միջև առկա բացը կամրջել»:

ARS_1198_Համալիրի համար Երևանում` Թումո կենտրոնին կից, կկառուցվի մոտ 15,000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես օրինակ` Թումո լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Թումո լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ: Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ ստեղծելու համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը կոնվերգենցիայի կենտրոնի մաս կլինի: Խորհրդանշական ստորագրությունից հետո մասնակիցները դուրս եկան համալիրի տարածք, որտեղ տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը: