ԵՄ-ն աջակցում է Հայաստանի Էներգետիկայի ոլորտին | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի Էներգետիկայի ոլորտին

16 December 2019

Նոյեմբերի 30-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի փակման արարողությանը, որն իրականացնում էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը՝ համագործակցելով Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ:

Դեսպանը ընդգծեց Հայաստանում իրականացվող էներգաարդյունավետության գործողությունների կարևորությունը. «Սա կարևոր միջոցառում է: Մարտին ԵՄ-ն նախաձեռնել էր էներգարդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնություն բարեփոխումներ իրականացնելու և էներգաարդյունավետության կարողությունները բարձրացնելու նպատակով: Ամենաբարձր մակարդակով քաղաքական ներգրավվածությունն անհրաժեշտ է հաջողության հասնելու, էներգիայի սպառումը նվազեցնելու, քաղաքացիների առողջության և կենսամակարդակի բարելավման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Առաջնային է, որ որոշում կայացողները բարձրացնեն էներգաարդյունավետության առավելությունների մասին տեղեկացվածությունը: Բոլորս հասկանում ենք, որ ժամանակն է աշխատել այս ուղղությամբ: Հայաստանն առաջ է շարժվում կայուն էներգիայի ճանապարհով ԵՄ-ի ուժեղ աջակցությամբ. մենք ակտիվորեն համագործակցում ենք կառավարության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

2014-ից ի վեր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով: Ծրագրի շրջանակում իրականացվել է մանրամասն էներգետիկ աուդիտ 16 բազմաբնակարան շենքում և Վայքի մշակույթի տանը, 45 բազմաբնակարան շենքերում իրականացվել է ուսումնասիրություն շենքերի պահպանման ծառայությունների, էներգախնայողության մասին իրազեկվածության, ծրագրին մասնակցելու բնակիչների պատրաստակամության վերաբերյալ, իրականացվել է 57 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննում և գնահատում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերը չեն համապատասխանում էներգաարդյունավետության ներկայիս ստանդարտներին: Ընդհանուր առմամբ էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ են իրականացվել 45 բազմաբնակարան շենքերում՝ 12-ը Վայքում, 33-ը՝ Սպիտակում, 2 հանրային շենքում՝ Վայքի մշակույթի տանը և Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում: Ծրագրի ամբողջ բյուջեն 1,687,539 եվրո էր, որից ԵՄ ներդրումը կազմում էր 1,350,000 եվրո:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի Էներգետիկայի ոլորտին

Նոյեմբերի 30-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի փակման արարողությանը, որն իրականացնում էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը՝ համագործակցելով Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ: Դեսպանը ընդգծեց Հայաստանում իրականացվող էներգաարդյունավետության գործողությունների կարևորությունը. «Սա կարևոր միջոցառում է: Մարտին ԵՄ-ն նախաձեռնել էր էներգարդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնություն բարեփոխումներ իրականացնելու և էներգաարդյունավետության կարողությունները բարձրացնելու նպատակով: Ամենաբարձր մակարդակով քաղաքական ներգրավվածությունն անհրաժեշտ է հաջողության հասնելու, էներգիայի սպառումը նվազեցնելու, քաղաքացիների առողջության և կենսամակարդակի բարելավման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Առաջնային է, որ որոշում կայացողները բարձրացնեն էներգաարդյունավետության առավելությունների մասին տեղեկացվածությունը: Բոլորս հասկանում ենք, որ ժամանակն է աշխատել այս ուղղությամբ: Հայաստանն առաջ է շարժվում կայուն էներգիայի ճանապարհով ԵՄ-ի ուժեղ աջակցությամբ. մենք ակտիվորեն համագործակցում ենք կառավարության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ»: 2014-ից ի վեր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով: Ծրագրի շրջանակում իրականացվել է մանրամասն էներգետիկ աուդիտ 16 բազմաբնակարան շենքում և Վայքի մշակույթի տանը, 45 բազմաբնակարան շենքերում իրականացվել է ուսումնասիրություն շենքերի պահպանման ծառայությունների, էներգախնայողության մասին իրազեկվածության, ծրագրին մասնակցելու բնակիչների պատրաստակամության վերաբերյալ, իրականացվել է 57 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննում և գնահատում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերը չեն համապատասխանում էներգաարդյունավետության ներկայիս ստանդարտներին: Ընդհանուր առմամբ էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ են իրականացվել 45 բազմաբնակարան շենքերում՝ 12-ը Վայքում, 33-ը՝ Սպիտակում, 2 հանրային շենքում՝ Վայքի մշակույթի տանը և Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում: Ծրագրի ամբողջ բյուջեն 1,687,539 եվրո էր, որից ԵՄ ներդրումը կազմում էր 1,350,000 եվրո: