ԵՄ-ն աջակցում է Հայաստանի հյուսիսային սահմանի անցակետերին | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի հյուսիսային սահմանի անցակետերին

8 November 2016

Պարզեցված ընթացակարգեր, սպասելաժամանակի խնայում, արդի ենթակառուցվածք և սարքավորումներ, անվտանգության բարելավում. ահա այն բազմաթիվ առավելություններից մի քանիսը, որոնք Բագրատաշենի սահմանի նոր անցակետն (ՍԱԿ) առաջարկում է Հայաստանից Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։
14937437_1149055855148342_5298925730231118127_nՆոյեմբերի 4-ին կայացած նորակառույց ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին մի շարք ներկայացուցիչներ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Առանցքային հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Այս միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին սահմանային անցման կետում։
Եվրոպական միության աջակցությամբ իրականացված այս ԲԲԳԱ ծրագրի նպատակն է նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն:
14947825_1149054925148435_7735196230274237844_nԱջեմյանը խոսեց ԵՄ-ի սահմանային կառավարմանն ուղղված ծրագրերի մասին: «Եվրոպական միությունը ֆինանսավորում է մի շարք փոխկապակցված ծրագրեր Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերում՝ աջակցելով էլեկտրոնային կառավարման մեկ պատուհանի համակարգի ստեղծմանը, ֆինանսավորելով ֆիզիկական ենթակառուղվածքներն և ՏՏ համակարգը, տրամադրելով դասընթացներ և անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովելով առաջավոր փորձի փոխանակում: Այսօր Եվրոպական միության կողմից համագործակցությանն ուղղված ջանքերի արդյունքը կարող ենք տեսնել «Բագրատաշեն» անցակետում: Այժմ արդեն ՀՀ քաղաքացիները կարող են հատել այս սահմանակետը ավելի արագ, ապահով և շահավետ եղանակով: Պարզեցվել են առևտրի ընթացակարգերը, որը խթան կհանդիսանա երկրի տնտեսական և սոցիալական հետագա զարգացման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների և ամբողջ տարածաշրջանի»:
Սամպինին խոսել է տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցում ԵՆԲ-ի ներգրավվածության մասին: «Որպես ԵՄ բանկ` Եվրոպական ներդրումային բանկը սատարում է Հայաստանի կառավարության համար առանցքային առաջնահերթություն հանդիսացող Հայաստանի և Վրաստանի միջև անցման կետերի զարգացման խթանմանը: Նման կառույց է հանդիսանում Բագրատաշենի սահմանային անցման կետը, որը համապատասխանում է Հայաստանի և Վրաստանի միջև մարդկանց, փոխադրամիջոցների և ապրանքների տեղաշարժի դյուրացման ավելի մեծ պահանջներին որակի և ծավալի տեսանկյունից: Այս նոր արդի ենթակառուցվածքը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների առօրյա կյանքի վրա` մեծացնելով անվտանգությունն ու բարելավելով առևտրաշրջանառությունն ամբողջ տարածաշրջանում»:
Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս:

14909935_1149056208481640_8401055379771448800_nՆոր անցման կետից ակնկալվող օգուտները միայն գործարար ոլորտով չեն սահմանափակվում։ Ազատ ու դյուրին կերպով սահմանն անցնելու և միջսահմանային փոքրածավալ առևտրով զբաղվելու հնարավորությունը կենսական նշանակություն ունի տեղի սահմանամերձ համայնքների համար, ինչը կարող է նպաստել կենսակամարդակի բարձրացմանը և ավելի հասանելի դարձնել ծառայությունները։ Բացի այդ, Եվրոպական միությունը և ՄԱԶԾ-ն համատեղ աշխատում են արդի և պարզեցված ընթացակարգերի ապահովման ուղղությամբ. սահմանապահ ծառայության 700 աշխատակից վերապատրաստվել է որոնման հմտությունների, մարդկանց զննման, փախստականների հետ աշխատանքի և թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում։
Ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 30,8 մլն եվրոյի վարկ է տրամադրել Հայաստանի կառավարությանը, ի լրումն որի Եվրոպական միությունը հատկացրել է 17,6 մլն եվրոյի դրամաշնորհ:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի հյուսիսային սահմանի անցակետերին

Պարզեցված ընթացակարգեր, սպասելաժամանակի խնայում, արդի ենթակառուցվածք և սարքավորումներ, անվտանգության բարելավում. ահա այն բազմաթիվ առավելություններից մի քանիսը, որոնք Բագրատաշենի սահմանի նոր անցակետն (ՍԱԿ) առաջարկում է Հայաստանից Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։ 14937437_1149055855148342_5298925730231118127_nՆոյեմբերի 4-ին կայացած նորակառույց ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին մի շարք ներկայացուցիչներ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Առանցքային հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Այս միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին սահմանային անցման կետում։ Եվրոպական միության աջակցությամբ իրականացված այս ԲԲԳԱ ծրագրի նպատակն է նպաստել սահմանով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին՝ միաժամանակ պահպանելով սահմանային անվտանգությունը, բարելավել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությունը, արդիականացնել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային երեք անցակետերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների, միջազգային չափանիշների և սկզբունքների, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման սկզբունքների համաձայն: 14947825_1149054925148435_7735196230274237844_nԱջեմյանը խոսեց ԵՄ-ի սահմանային կառավարմանն ուղղված ծրագրերի մասին: «Եվրոպական միությունը ֆինանսավորում է մի շարք փոխկապակցված ծրագրեր Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերում՝ աջակցելով էլեկտրոնային կառավարման մեկ պատուհանի համակարգի ստեղծմանը, ֆինանսավորելով ֆիզիկական ենթակառուղվածքներն և ՏՏ համակարգը, տրամադրելով դասընթացներ և անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովելով առաջավոր փորձի փոխանակում: Այսօր Եվրոպական միության կողմից համագործակցությանն ուղղված ջանքերի արդյունքը կարող ենք տեսնել «Բագրատաշեն» անցակետում: Այժմ արդեն ՀՀ քաղաքացիները կարող են հատել այս սահմանակետը ավելի արագ, ապահով և շահավետ եղանակով: Պարզեցվել են առևտրի ընթացակարգերը, որը խթան կհանդիսանա երկրի տնտեսական և սոցիալական հետագա զարգացման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների և ամբողջ տարածաշրջանի»: Սամպինին խոսել է տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցում ԵՆԲ-ի ներգրավվածության մասին: «Որպես ԵՄ բանկ` Եվրոպական ներդրումային բանկը սատարում է Հայաստանի կառավարության համար առանցքային առաջնահերթություն հանդիսացող Հայաստանի և Վրաստանի միջև անցման կետերի զարգացման խթանմանը: Նման կառույց է հանդիսանում Բագրատաշենի սահմանային անցման կետը, որը համապատասխանում է Հայաստանի և Վրաստանի միջև մարդկանց, փոխադրամիջոցների և ապրանքների տեղաշարժի դյուրացման ավելի մեծ պահանջներին որակի և ծավալի տեսանկյունից: Այս նոր արդի ենթակառուցվածքը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների առօրյա կյանքի վրա` մեծացնելով անվտանգությունն ու բարելավելով առևտրաշրջանառությունն ամբողջ տարածաշրջանում»: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: 14909935_1149056208481640_8401055379771448800_nՆոր անցման կետից ակնկալվող օգուտները միայն գործարար ոլորտով չեն սահմանափակվում։ Ազատ ու դյուրին կերպով սահմանն անցնելու և միջսահմանային փոքրածավալ առևտրով զբաղվելու հնարավորությունը կենսական նշանակություն ունի տեղի սահմանամերձ համայնքների համար, ինչը կարող է նպաստել կենսակամարդակի բարձրացմանը և ավելի հասանելի դարձնել ծառայությունները։ Բացի այդ, Եվրոպական միությունը և ՄԱԶԾ-ն համատեղ աշխատում են արդի և պարզեցված ընթացակարգերի ապահովման ուղղությամբ. սահմանապահ ծառայության 700 աշխատակից վերապատրաստվել է որոնման հմտությունների, մարդկանց զննման, փախստականների հետ աշխատանքի և թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում։ Ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 30,8 մլն եվրոյի վարկ է տրամադրել Հայաստանի կառավարությանը, ի լրումն որի Եվրոպական միությունը հատկացրել է 17,6 մլն եվրոյի դրամաշնորհ: