ԵՄ-ն աջակցում է Արևելյան հարևանության երկրներում աղետների ռիսկերի կառավարմանը | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է Արևելյան հարևանության երկրներում աղետների ռիսկերի կառավարմանը

5 Դեկտեմբեր 2014
1

Դեկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց աղետների ռիսկերի կառավարմանը նվիրված երկօրյա համաժողով՝ կազմակերպված Արտակարգ իրավիճակների նախարարության ու «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից: Համաժողովը նպատակ ուներ քննարկելու արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության անհրաժեշտությունն ու համագործակցության խնդիրները՝ որպես Աղետների ռիսկերի նվազեցման անբաժանելի մաս, և ուսումնասիրելու հանրային իրազեկման ոլորտում համաշխարհային լավագույն փորձը:
Համաժողովը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Կանխարգելում, պատրաստվածություն ու պատասխան բնական ու մարդածին աղետներին Արևելյան համագործակցության արևելյան տարածաշրջանում» ծրագրի երկրորդ մասի շրջանակներում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը պահանջում է սերտ համագործակցություն ու հաստատուն ուշադրություն ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում. «ԵՄ աջակցությունը լավագույնս ցուցադրում է մեր համերաշխությունը Հայաստանի հետ: Վերջին տարիների ընթացքում ԵՄ-ը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, քանի որ վերջինս խոցելի է աշխարհագրական տեսակետից: Այս առիթով ԵՄ-ը իրականացրել է մի շարք նախաձեռնություններ, ներառյալ սա»:
«Կանխարգելում, պատրաստվածություն ու պատասխան բնական ու մարդածին աղետներին Արևելյան համագործակցության արևելյան տարածաշրջանում»
ծրագիրը Արևելյան հարևանության երկրներում ԵՄ քաղաքացիական պաշտպանության ու աղետների կառավարման ծրագրի առաջին մասի շարունակությունն է: Այն իրականացվել է 45 ամիսների ընթացքում Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում և հաջողությամբ ավարտվել է 2014թ. սեպտեմբերի 16-ին:
IMG_8285
«Կանխարգելում, պատրաստվածություն ու պատասխան բնական ու մարդածին աղետներին Արևելյան համագործակցության արևելյան տարածաշրջանում» երկրորդ փուլը կենտրոնանալու է հինգ հիմնական աղետների վրա՝ ջրհեղեղներ, երկրաշարժներ, սողանքներ, անտառային հրդեհներ ու արդյունաբերական աղետներ:

ԵՄ-ն աջակցում է Արևելյան հարևանության երկրներում աղետների ռիսկերի կառավարմանը

Դեկտեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց աղետների ռիսկերի կառավարմանը նվիրված երկօրյա համաժողով՝ կազմակերպված Արտակարգ իրավիճակների նախարարության ու «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից: Համաժողովը նպատակ ուներ քննարկելու արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության անհրաժեշտությունն ու համագործակցության խնդիրները՝ որպես Աղետների ռիսկերի նվազեցման անբաժանելի մաս, և ուսումնասիրելու հանրային իրազեկման ոլորտում համաշխարհային լավագույն փորձը: Համաժողովը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Կանխարգելում, պատրաստվածություն ու պատասխան բնական ու մարդածին աղետներին Արևելյան համագործակցության արևելյան տարածաշրջանում» ծրագրի երկրորդ մասի շրջանակներում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը պահանջում է սերտ համագործակցություն ու հաստատուն ուշադրություն ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում. «ԵՄ աջակցությունը լավագույնս ցուցադրում է մեր համերաշխությունը Հայաստանի հետ: Վերջին տարիների ընթացքում ԵՄ-ը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, քանի որ վերջինս խոցելի է աշխարհագրական տեսակետից: Այս առիթով ԵՄ-ը իրականացրել է մի շարք նախաձեռնություններ, ներառյալ սա»: «Կանխարգելում, պատրաստվածություն ու պատասխան բնական ու մարդածին աղետներին Արևելյան համագործակցության արևելյան տարածաշրջանում» ծրագիրը Արևելյան հարևանության երկրներում ԵՄ քաղաքացիական պաշտպանության ու աղետների կառավարման ծրագրի առաջին մասի շարունակությունն է: Այն իրականացվել է 45 ամիսների ընթացքում Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում և հաջողությամբ ավարտվել է 2014թ. սեպտեմբերի 16-ին: IMG_8285 «Կանխարգելում, պատրաստվածություն ու պատասխան բնական ու մարդածին աղետներին Արևելյան համագործակցության արևելյան տարածաշրջանում» երկրորդ փուլը կենտրոնանալու է հինգ հիմնական աղետների վրա՝ ջրհեղեղներ, երկրաշարժներ, սողանքներ, անտառային հրդեհներ ու արդյունաբերական աղետներ: