ԵՄ նոր ծրագիր միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ | EUNewsletter

ԵՄ նոր ծրագիր միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ

20 April 2016

Ապրիլի 19-ին մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ նոր ծրագիրը: Ծրագրի նպատակը Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտների համապատասխանեցումն է ԵՄ չափանիշներին: Ծրագիրը մասնավորապես ուղղված է պետական սահմանի անցակետերում կիրառվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, առևտրի խթանմանը և ԵՄ-ի ու Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր երկխոսությանը նպաստելուն: Ծրագիրն իրականացվելու է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ:
13006681_1009508885769707_4255126660990089237_nՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է այն մասին, թե միգրացիան և սահմանային կառավարումը ինչպիսի փոխկապակցվածություն ունեն Հայաստանում: «Միգրացիան մարտահրավեր է: Եվրոպային անհրաժեշտ է գտնել լուծումներ, ինտեգրել տարբեր ծագում ունեցող միգրանտներին: ԵՄ-ն աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են միգրացիոն խնդիրների քննարկմանն ու լուծմանը: ԵՄ-ն օգնում է Հայաստանին ու Վրաստանին արդիականացնել սահմանային անցակետերը: Հասանելի և բարեկամական սահմաններ ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրանք կարող են տալ նոր հնարավորություններ, օգտակար լինել հարևան երկրների հետ շփման համար: Ցավոք, Հայաստանը մասնակի մեկուսացման մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանային հարցերի պատճառով: ԵՄ-ն շարունակելու է խթանել հասանելի և բարեկամական սահմանները, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կապերի համար: Մենք ծախսում ենք ավելի քան 10 միլիոն եվրո Հայաստանում միգրացիայի խնդիրները լուծելու ուղղությամբ: Ավելի քան 200.000 սիրիացի միգրանտ է ժամանել Հայաստան, և ԵՄ-ն արդեն ունի նրանց աջակցելուն ուղղված ծրագիր: Հայատանը կարող է դիմել այս հարցում հավելյալ ֆինանսավորում ստանալու համար: Մենք լիահույս ենք, որ Հայաստանը կշարունակի մնալ միգրանտների նկատմամբ հանդուրժող երկիր, և դա կխթանի հանդուրժողականության ավանդական արժեքները և կօգնի Հայաստան եկող մարդկանց զգալ իրենց, ինչպես տանը»:
13006560_1009508555769740_3505740207835340316_nՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արամ Թանանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար: «Մենք այսօր հավաքվել ենք մի ծրագրի մեկնարկին, որը սահմանային անվտանգության հարցերին առնչվող հերթական ծրագիրն է: Սա այս հարցին ուղղված առաջին ծրագիրը չէ, բայց առաջինն է, որը ներառում է հավելյալ շեշտ միգրացիայի և դրա օրինական ու անօրինական խնդիրների վրա: Մենք քննարկել ենք այս ծրագրի մանրամասները մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի դրա արդյունքները համապատասխանեն եվրոպական չափանիշներին»:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին միգրացիայի և սահմանային կառավարման ոլորտներում Հայաստանի գերակա խնդիրները, առևտրային միջանցքների նշանակությունը, ինչպես նաև ներկայացվեցին ծրագրի ռազմավարությունն ու նպատակները: Ծրագրով նախատեսված է ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր երկխոսությունը, միչգերատեսչական համագործակցության հզորացումը` ՀՀ պետական սահմանի կառավարման համակարգում սահմանների համաիր կառավարման սկզբունքների ներդրման միջոցով, ինչպես նաև ՀՀ պետական սահմանի «Մեղրի» անցման կետի արդիականացման նպատակով համապատասխան մրցութային փաթեթի մշակումը:

ԵՄ նոր ծրագիր միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ

Ապրիլի 19-ին մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ նոր ծրագիրը: Ծրագրի նպատակը Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտների համապատասխանեցումն է ԵՄ չափանիշներին: Ծրագիրը մասնավորապես ուղղված է պետական սահմանի անցակետերում կիրառվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, առևտրի խթանմանը և ԵՄ-ի ու Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր երկխոսությանը նպաստելուն: Ծրագիրն իրականացվելու է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ: 13006681_1009508885769707_4255126660990089237_nՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է այն մասին, թե միգրացիան և սահմանային կառավարումը ինչպիսի փոխկապակցվածություն ունեն Հայաստանում: «Միգրացիան մարտահրավեր է: Եվրոպային անհրաժեշտ է գտնել լուծումներ, ինտեգրել տարբեր ծագում ունեցող միգրանտներին: ԵՄ-ն աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են միգրացիոն խնդիրների քննարկմանն ու լուծմանը: ԵՄ-ն օգնում է Հայաստանին ու Վրաստանին արդիականացնել սահմանային անցակետերը: Հասանելի և բարեկամական սահմաններ ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրանք կարող են տալ նոր հնարավորություններ, օգտակար լինել հարևան երկրների հետ շփման համար: Ցավոք, Հայաստանը մասնակի մեկուսացման մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանային հարցերի պատճառով: ԵՄ-ն շարունակելու է խթանել հասանելի և բարեկամական սահմանները, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կապերի համար: Մենք ծախսում ենք ավելի քան 10 միլիոն եվրո Հայաստանում միգրացիայի խնդիրները լուծելու ուղղությամբ: Ավելի քան 200.000 սիրիացի միգրանտ է ժամանել Հայաստան, և ԵՄ-ն արդեն ունի նրանց աջակցելուն ուղղված ծրագիր: Հայատանը կարող է դիմել այս հարցում հավելյալ ֆինանսավորում ստանալու համար: Մենք լիահույս ենք, որ Հայաստանը կշարունակի մնալ միգրանտների նկատմամբ հանդուրժող երկիր, և դա կխթանի հանդուրժողականության ավանդական արժեքները և կօգնի Հայաստան եկող մարդկանց զգալ իրենց, ինչպես տանը»: 13006560_1009508555769740_3505740207835340316_nՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արամ Թանանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար: «Մենք այսօր հավաքվել ենք մի ծրագրի մեկնարկին, որը սահմանային անվտանգության հարցերին առնչվող հերթական ծրագիրն է: Սա այս հարցին ուղղված առաջին ծրագիրը չէ, բայց առաջինն է, որը ներառում է հավելյալ շեշտ միգրացիայի և դրա օրինական ու անօրինական խնդիրների վրա: Մենք քննարկել ենք այս ծրագրի մանրամասները մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի դրա արդյունքները համապատասխանեն եվրոպական չափանիշներին»: Միջոցառման ընթացքում քննարկվեցին միգրացիայի և սահմանային կառավարման ոլորտներում Հայաստանի գերակա խնդիրները, առևտրային միջանցքների նշանակությունը, ինչպես նաև ներկայացվեցին ծրագրի ռազմավարությունն ու նպատակները: Ծրագրով նախատեսված է ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր երկխոսությունը, միչգերատեսչական համագործակցության հզորացումը` ՀՀ պետական սահմանի կառավարման համակարգում սահմանների համաիր կառավարման սկզբունքների ներդրման միջոցով, ինչպես նաև ՀՀ պետական սահմանի «Մեղրի» անցման կետի արդիականացման նպատակով համապատասխան մրցութային փաթեթի մշակումը: