Նիդերլանդնե | EUNewsletter

Նիդերլանդները և փայտե կոշիկները

Հողմաղացներ, հեծանիվներ, կակաչներ, ազատասեր բարքեր և հոյակապ պանիր. առաջին հայացքից անհամադրելի թվացող մի խճանկար, որի անունն է Նիդերլանդներ:

Այդ գունեղ խճանկարում իրենց ուրույն տեղն ունեն ավանդական փայտե կոշիկները` կլոմպենները: Դիմակայելով դարերին` կլոմպենները Նիդերլանդներում դարձել են հանրահայտ ապրանքանիշ և իրենց ուրույն տեղն ունեն կիրառական արվեստում: Առաջին կլոմպենները պատրաստվել են դեռ¨ս միջնադարում և ազգային տարազի անբաժանելի մասն էին: Այս փայտե կոշիկների վրա արված նախշանկարներով կարելի էր իմանալ, թե այն կրողը ծնունդով որտեղից է:

Պահպանվել և մեր օրերն են հասել կլոմպենների հետ կապված տարբեր ավանդություններ: Օրինակ` Մարկեն կղզում փեսացուն կլոմպեններ է պատրաստել իր հարսնացուի համար, որը դրանք կրել է միայն հարսանիքի օրը:

Նախկինում կլոմպեններն ամբողջությամբ ձեռքով էին պատրաստվում, իսկ հիմա արդեն` հատուկ մեքենաների միջոցով և միայն վրայի նախշերն են շարունակվում ձեռքով նկարվել: Երբեմնի ամենօրյա այս ոտնամանները ներկայումս արտադրվում են հիմնականում որպես էկզոտիկ հուշանվեր, թեև գյուղացիները շարունակում են ժամանակ առ ժամանակ հողամասերում կլոմպեններ կրել: