Շվեդի | EUNewsletter

Սուրբ Ծննդյան տոների համը Շվեդիայում

SwedenՏոների նախօրեին Շվեդիայի տարբեր քաղաքներում բացվում են Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, որտեղ վաճառվում են ձեռքի աշխատանքներ, ամանորյա հուշանվերներ և անուշահամ խորտիկներ: Գլխավոր տոնավաճառը տեղակայվում է հին քաղաքի կենտրոնում` Սթորտորջեթ (Stortorget) հրապարակում և, որպես կանոն, բացվում է նոյեմբերի 20-ից:

Շվեդիայում Ծննդյան տոնի մեկ այլ կարևոր բաղկացուցիչն է Յուլբուրդը` Սուրբ Ծննդյան տոնի շվեդական սեղանը, որն առավելագույնս ծանրաբեռնված է լինում տիպիկ շվեդական ուտեստներով` լյուտեֆիսք (ձկով պատրաստված խորտիկ), մարինացված խոզի տոտիկներ, ծովատառեխ, ձողաձուկ, ապխտած միս: Պարտադիր աղանդեր է բրնձի քաղցր պուդինգը՝ դարչինով ու նուշով (Risgryngrot), որը մատուցում են ազնվամորու ջեմով, և, եթե ինչ-որ մեկին բաժին է ընկնում ամբողջական նուշը` նշանակում է գալիք տարում նա ամուսնանալու է: Տոնական ընթրիքին հաջորդում է Սուրբ Ծննդյան նվերների մատուցման արարողությունը: Շվեդիայում դա անում է սպիտակ մորուքով և կարմիր հագուստով երևակայական թզուկը, ով ի տարբերություն Սանտա Կլաուսի, բնակվում է գետնի տակ և շրջում է ծղոտե այծով: