Իսպանի | EUNewsletter

Իսպանիա. արևային էներգիայի առաջատար

Spain solar power towerԻսպանիան ներկայումս աշխարհում ութերորդն է իր տնտեսական ներուժով, իսկ ԵՄ-ում տնտեսապես ամենաարագ զարգացող պետությունն է: Բացի սրանից Իսպանիան արեգակնային էներգիա օգտագործող աշխարհի ամենախոշոր պետությունն է: Իսպանիան առաջին երկիրն է, որն ունի առևտրային արեգակնային էլեկտրակայան: Սևիլիայից ոչ հեռու գտնվող Սոլուկար կոչվող հարթակի վրա տեղակայված PS10 էլեկտրակայանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտին: Վերջինս բաղկացած է 624 խոշոր հայելիներից, որոնք տեղադրված են 115 մետր բարձրություն ունեցող աշտարակի շուրջը: Աշտարակը կլանում է հայելիներից առաջացած ինտենսիվ ջերմույթունը և փոխանցում այն գոլորշով աշխատող շարժիչին: 35 միլիոն եվրո արժողությամբ այս էլեկտրակայանը կառուցվել է 4 տարվա ընթացքում:

Նույն հիմնահարթակի մոտ տեղակայված նոր` PS20 կայանի աշտարակն առանձնանում է իր տեխնոլոգիական առավելություններով, ինչպիսիք են` վերահսկման ու շահագործման ավելի առաջավոր և ջերմային էներգիայի պահեստավորման բարելավված համակարգերը: PS20-ի արտադրած մաքուր էներգիան բավարար կլինի 10000 բնակարան հոսանքով ապահովելու համար` այդպիսով կանխելով մոտ 12000 տոննա CO2-ի արտանետումը մթնոլորտ:

Փաստորեն Սոլուկար հարթակը ներկայումս իր մեջ ներառում է վեց էլեկտրակայան, որոնք ամբողջությամբ շահագործման կհանձնվեն մինչև 2010թ.-ի վերջը, և բոլոր կայանները միասին կարտադրեն բավարար էներգիա` շուրջ 153000 տնային տնեսություն հոսանքով ապահովելու համար: Այս արեգակնային էլեկտրակայանը կկանխի տարեկան մոտ 185000 տոննա ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ:

Վերականգնողական էներգետիկայի զարգացումն անկասկած հանգեցնում է ԵՄ անդամ-պետությունների` էլեկտրաէներգիայի ներկրումների կրճատմանը և կար¨որ դեր է խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: