Սլովենի | EUNewsletter

Խաղողի ամենահին որթն աշխարհում

Սլովենիայի Մարիբոր քաղաքում է գտնվում խաղողի` աշխարհում ամենահին որթատունկը: Այն ավելի քան 400 տարեկան է և գրանցված է Գինեսսի ռեկորդների գրքում:

Ամեն տարի այս հնամենի որթը տալիս է խաղողի այնքան բերք, որից հնարավոր է լինում ստանալ 25 լիտր գինի` տարեկան մոտավորապես 100 շիշ: Գինու բացառիկության և բերքի քիչ քանակության պատճառով քաղաքային իշխանությունների որոշմամբ այս գինին խմում են միայն բացառիկ դեպքերում և բացառիկ առիթներով:

Աշխարհի ամենահին որթատունկի խաղողից ստացված գինիները պահվում են Եվրոպայի գինու ամենամեծ մառաններից մեկում, որը կրում է ՙՄարիբորի ստորգետնյա աշխարհ՚ անվանումը: