Լեհաստա | EUNewsletter

Լեհաստան. ստորգետնյա թանգարան

Լեհաստանի Վելիչկա քաղաքում է գտնվում աշխարհում միակ լեռնաարդյունաբերական աղի հանքը, որն անընդմեջ գործել է յոթ դարի ընթացքում:

Հանքն ուղղահայաց ու հորիզոնական փորվածքներով տարածվում է 57-198 մետր խորության վրա, իսկ միջանցքների ու մեծ սրահների ընդհանուր երկարությունը ավելի քան 200 կմ է:

Ինը հարկերի վրա առկա են տարբեր սրահներ, ստորգետնյա լճեր, վիմափոր խորան, մատուռ, աղից պատրաստված բազմաթիվ արձաններ, անգամ աղի բյուրեղներից պատրաստված ջահեր: Ստորգետնյա թանգարան հիշեցնող այս հանքում ներկայացված են լեռնահանքային արդյունաբերության զարգացման փուլերը` 13-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջերը:

Զզբոսաշրջիկների համար նախատեսված առաջին ճանապարհը դեպի հանք բացվել է դեռևս 19-րդ դարի կեսերին: 1978 թվականին Վելիչկայի աղի հանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ու բնական ժառանգության ցանկում: