Լյուքսեմբուր | EUNewsletter

Ֆինանսական աշխարհի փոքրիկ հսկան. Լյուքսեմբուրգ

Լյուքսեմբուրգը կարող է հպարտանալ Եվրոպայում և աշխարհում բնակչության կենսամակարդակի ամենաբարձր ցուցանիշներով: Չնայած իր փոքր տարածքին` այն խոշոր ֆինանսական կենտրոն է, որտեղ ներկայացված են մի շարք միջազգային բանկեր և ֆինանսական կառույցներ: Մայրաքաղաքում են գտնվում շուրջ 1000 ներդրումային հիմնադրամներ և ավելի քան 200 բանկ: Այս թվերն առանձնացնում են Լյուքսեմբուրգն աշխարհի ցանկացած այլ երկրից: Լյուքսեմբուրգը Եվրոպական միության հիմնադիր անդամներից է: ԵՄ մի շարք ենթակառուցվածքներ և կազմակերպություններ, այդ թվում` Եվրոպական համայնքների դատարանը և Եվրոպական ներդրումային բանկը գտնվում են Լյուքսեմբուրգում: