Լիտվ | EUNewsletter

Լիտվայի ոսկին

LithuaniaԼիտվայում գրեթե ամեն քայլափոխի կհանդիպեք «սաթ» անվանումով հուշանվերներ, թխվածքաբլիթներ, գարեջուր և նույնիսկ հյուրանոցների անուններ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ սաթը Լիտվայի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկն է և իրավամբ համարվում է Լիտվայի ոսկին: Չնայած սաթի արդյունաբերությունն այստեղ դադարեցվել է դեռևս 19-րդ դարի վերջում, սակայն դրա կիրառումը լիտվական արվեստում շարունակում է ժամանակակից մնալ: Այստեղ սաթից պատրաստվում է ամեն ինչ` զարդեր, զարդատուփեր, բաժակներ, շախմատի քարեր, հեթանոսական աստվածների կերպարներ, կամ ուղղակի քարեր, որոնց մեջ միջատներ են ամփոփված:
Լիտվայում գործող սաթի բազմաթիվ թանգարաններից ամենանշանավորը գտնվում է Պալանգայում, որտեղ ներկայացված է սաթի ավելի քան քսան տարատեսակ: Թանգարանի 15 սրահներում ներկայացված են ավելի քան 4500 նմուշներ` սաթե քարեր և իրեր: Առավել ուշագրավ են հնագիտական գտածոները և իրենց մեջ միջատներ ու բույսեր ամփոփած քարերը:
Թանգարանում կարելի է հետևել նաև սաթից զարդերի ստեղծման ընթացքին` հումքի մշակումից մինչև վերջին մասնիկի ձևավորումը:

Սաթի այս թանգարանը միակն է աշխարհում, որտեղ ներկայացված է նման հարուստ տեսականի, այստեղ կարելի է տեսնել աշխարհի տարբեր ծայրերից բերված սաթի նմուշներ: Այստեղ է գտնվում նաև աշխարհի խոշորագույն սաթերից մեկը` «սաթե արևը» (հայտնի է նաև որպես «արևային քար»), որը կշռում է ավելի քան 3,5 կգ: