Լատվի | EUNewsletter

Ամենահին հսկան

The Oldest GiantԼատվիայում է գտնվում Եվրոպայի ամենահին և խոշոր փակ շուկաներից մեկը` Ռիգայի կենտրոնական շուկան: Այն բաղկացած է հինգ տաղավարներից (մսեղենի, ձկնեղենի, բանջարեղենի, կաթնամթերքի և գաստրոնոմիայի), որոնք առանձնանում են իրենց ինքնատիպ կառուցվածքով և հսկայական ծավալներով. տանիքի բարձրությունը  20,5 մետր է,  լայնքը` 35 մետր: Շուկայի ընդհանուր տարածքը 5,7 հա է, իսկ ծածկապատ մակերեսը` 1,6 հա, որտեղ տեղակայված են ավելի քան 3000 առևտրային կետեր:

Փակ շուկայի մետաղական տանիքներն ի սկզբանե կառուցվել են ոչ թե Ռիգայում այլ Վայնյոդում` որպես դիրիժաբլների անգարներ, բայց 1920-ականներին տեղափոխվել են մայրաքաղաք` շուկայի կարիքները հոգալու համար:

Շուկայի շինարարությունը սկսվել է 1924 թ.-ին և ավարտին հասցվել 1930 թ.-ին: Այդ հսկայական շենքերի կառուցման համար օգտագործվել է 6 մլն աղյուս, 2460 տոննա երկաթ, 60 հազար տակառ ցեմենտ:

Բացի հիմնական շինությունից, տաղավարների տակ կառուցվել են նաև նկուղներ, որոնք ծառայում են որպես պահեստներ: Դրանք ունեն գլխավոր և կողային անցումներ, որոնք միմյանց են միացնում բոլոր հինգ տաղավարները: Ստորգետնյա շուկայի տարածքը 2 հա է, իսկ թունելների ընդհանուր երկարությունը՝ 337 մետր:

Այսօր Ռիգայի կենտրոնական շուկա օրական այցելում է 80-100 հազար մարդ: Եվ եթե ձեզ էլ բախտ վիճակվի այնտեղ լինել, չհրաժարվեք Ռիգայի շուկային բնորոշ, իսկ օտարերկրացիների համար էկզոտիկ համարվող այնպիսի ապրանքներից, ինչպիսիք են՝ կանեփով յուղը, խոզի քիթը, բելյաշը, լցնովի կվասը:

1998 թվականին հին Ռիգայի  հետ մեկ ամբողջականություն կազմող շուկայի տարածքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: