Իտալի | EUNewsletter

Ապենինյան թերակղզու արևահամ ըմպելիքը

ItalyԱյն գրավում է իր բույրով և համով: Իտալական ամենահայտնի արտադրանքներից մեկը` գինին ունի լայն տեսականի: Հին հույները Իտալիան անվանել են Էնոտրիա` «գինու երկիր», որը հայտնի էր իր առատ բերքով: Մինչ այսօր Իտալիան խաղողի բերքի ծավալով աշխարհի առաջատարներից է.տարեկան մոտ` 10 մլն տոննա, որի ավելի քան 90 տոկոսը դառնում է գինու հումք: Ապենինյան թերկակղզում աճում է ավելի քան 2000 տեսակի տեղական խաղող (Կյանտի, Վալպոլիչելլա, Բարդոլինո և այլն): Թերակղզու գինեգործները մեծ վարպետությամբ օգտագործում են նաև բազմաթիվ այլ սորտեր: Իտալացիները սիրում են իրենց գինիները և խանդոտ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ: Այսօր գինու արտադրման ու արտահանման ծավալներով իտալացիներն առաջինն են աշխարհում, թե¨ որակի ու հեղինակության առումով շարունակում են մրցակցել Ֆրանսիայի հետ:

Լավագույն իտալական գինիները ճանաչելու համար պիտակի վրա փնտրեք որակի վերահսկման մասին վկայող հապավումները: DOCG (Denominazione di origine Conrotlata e Garantita) հապավումով գինիներն ապահովում են երաշխավորված որակ, իսկ DOC (Denominazione di origine Conrotlata)` հապավում ունեցողներն ըստ ծագման վերահսկվող գինիներ են, IGT (Indicazione Geografica Tipica)` հապավումով գինիները կոնկրետ աշխարհագրական որ¨է տեղանքում արտադրված գինիներ են, իսկ V.d.T (Vino da Tavola)` հապավումով նշվածները` սեղանի գինիներ