Իռլանդի | EUNewsletter

Գարեջուր` իռլանդական ակցենտով

IrelandԻռլանդիայում հայտնվելիս պետք է անպայման այցելել «Իռլանդական փաբ», ուր իշխում է Իռլանդիայի ոգին: Այստեղ հնչող ջազը, բլյուզն ու ռոք երաժշտությունը համադրվում են դեռևս 11-րդ դարից պահպանված ավանդական պարերի հետ: Այստեղ կարելի է գտնել նաև մուգ իռլանդական գարեջուր:

Իռլանդիայում գարեջրագործությունը երկար պատմություն ունի: Դեռևս 19-րդ դարի սկզբին ավելի քան երկու հարյուր գարեջրագործարան կար երկրում: Հենց այստեղ է արտադրվում հանրահայտ «Guinness» գարեջուրը: 250-ամյա պատմություն ունեցող այս գարեջուրը ներկայումս արտադրվում է ավելի քանի 35 երկրում և գրավում է Իռլանդիայի գարեջրի շուկայի 85 %-ը: Դեռևս հեռավոր 1759թ. Արթուր Գինեսսը 9 հազար տարի ժամկետով վարձակալեց Դուբլինում գտնվող Սենտ-Ջեյմս-Գեյտ կոչվող գարեջրատները: Այդ օրվանից դառը մուգ գարեջրի ապրանքանիշն աշխարհում մեծ ճանաչում է նվաճել:

Հարյուրամյակների ընթացքում անփոփոխ է մնացել գարեջուրը լցնելու տեխնիկան: Նախ` բաժակը պահելով 45 աստիճան թեքությամբ` լցնում են կիսով չափ, հետո ուղիղ վիճակում` անշտապ լցնում են մինչև վերջ: Երեսի կաթնագույն փրփուրի շերտը պետք է լինի ոչ ավել, ոչ պակաս` մի մատի հաստությամբ:

Իռլանդական այլ հանրահայտ մուգ գարեջրերից են «Beamish & Crawford»-ը (1792թ.) և «Murphy’s»-ը (1865թ.): «Murphy’s»-ը ավելի թեթև և ավելի քաղցրավուն, մուգ գարեջուր է, ի տարբերություն «Beamish & Crawford»-ի, որն ավելի խիտ է և ավելի դառը:

Անկախ գարեջրի համից` իռլանդական փաբի մթնոլորտը կողջունի ձեզ ամեն քայլափոխին Իռլանդիայում, ինչպես նաև աշխարհի շատ ու շատ երկրներում