Հունգարիան և «ռուբիկ-կուբիկ»-ը
Մինչ օրս աշխարհում վաճառվել է ավելի քան 300 միլիոն «ռուբիկ-կուբիկ»: Այս ծավալը պատկերացնելու համար, ասենք, որ եթե բոլոր այդ խորանարդներն իրար վրա դրվեն, երկարությունը կձգվի Հարավային բևեռից մինչև Հյուսիսային բևեռ:
«Ռուբիկ-կուբիկ»-ի առաջին համաշխարհային առաջնությունն անցկացվել է Հունգարիայում 1982 թ.: 21-րդ դարում «ռուբիկ-կուբիկի» մրցումներ են անցկացվում նաև այլ անվանակարգերում` հավաքել մեկ ձեռքով, հավաքել ոտքերով, հավաքել փակ աչքերով և նույնիսկ հավաքել ջրի տակ` մեկ շնչով: Հավաքելու արագությամբ մինչ օրս չգերազանցված համաշխարհային ռեկորդ է սահմանել 14-ամյա ավստրալիացի Ֆելիքս Զեմդեքսը` 6.77 վայրկյանում: