Մեծ Բրիտանի | EUNewsletter

Լուսնային ժամացույց Գրինվիչ թերակղզում

Great BritainՄառախլապատ Ալբիոնի խորհրդանիշերը ճանաչելի են աշխարհի բոլոր ծայրերում. լիվերպուլյան քառյակ, անգլիական քորոց, պրեմիում դասի մեքենաներ… շուտով դրանց թվին կգումարվի ևս մեկը: 2012 թ. օլիմպիական խաղերի բացման նախօրեին Լոնդոնում կհայտնվի հսկայական լուսնային ժամացույց` Ալունա անունով: Կիսաթափանցիկ ապակուց պատրաստված համակենտրոն երեք շրջաններից բաղկացած այս կառույցն իր չափերով կգերազանցի Սթոունհենջին: Այն ունենալու է հինգհարկանի շենքի բարձրություն և 40 մետր լայնություն: Լուսնի լույսի արտացոլանքը մեծ շրջանի վրա ցույց է տալու լուսնի ֆազերը, միջին շրջանի վրա` լուսնային օրերը, իսկ փոքր շրջանը ցույց է տալու մակընթացությունն ու տեղատվությունը: Լուսնի հենց այս տեղաշարժերն էլ անվանվել են «լուսնային ժամ»: Ամենայն հավանականությամբ Ալունան կտեղադրվի Գրինվիչ թերակղզում` Millennium Dome-ի կողքին: Լուսնային ժամացույցն, ըստ հեղինակների, կփոխի մարդկանց ժամանակի զգացողությունը և կօգնի ավելի լավ հասկանալու մեր մոլորակի ռիթմը: Ժամացույցի հեղինակները հույս ունեն, որ Ալունան, ինչպես Բիգ Բենը, կդառնա Լոնդոնի խորհրդանիշը