Գերմանի | EUNewsletter

Սուրբ Ծննդյան օրացույց

Germany - Advent CalendarԳերմանիայում Ամանորի շունչը տարածվում է երկրով մեկ դեռևս դեկտեմբերի մեկից, երբ սկսվում է Քրիստոսի գալուստը խորհրդանշող Ադվենտան: Գերմանացիների տներում հայտնվում են եղևնու ճյուղերով և 4 մոմով ձևավորված Ադվենտայի պսակները: Ադվենտայի առաջին կիրակի օրը վառում են առաջին մոմը, երկրորդ կիրակի` երկրորդը և այդպես մինչև չորրորդ կիրակին: Մինչև Սուրբ Ծնունդ ընկած 24 օրը նվազման կարգով հաշվում են Ադվենտայի օրացույցով, որոնք լինում են ինչպես տպագիր, այնպես էլ` ձեռքի աշխատանք: Տպագիր օրացույցը բաղկացած է 24 փոքր պատուհաններով կամ դռներով ծածկված բաժիններից, իսկ ձեռքով պատրաստվածները կարող են լինել պատին փակցված 24 գրպանիկների տեսքով: Արկղիկներն ու գրպանիկները 24 անակնկալ են պարունակում` շոկոլադ, խաղալիք կամ Սուրբ Ծննդյան բացիկներ:

Ադվենտայի օրացույցի ծագման արմատները դեռևս 19-րդ դարում են: Առաջին նմուշները բողոքական երկրներում են առաջացել. կրոնասեր ընտանիքները կավճով գծում էին դեկտեմբերի օրերը մինչև Սուրբ Ծննդյան տոնը: Ադվենտայի առաջին տպագիր օրացույցը լույս է տեսել 1908 թ. Այն ստացել է «Սուրբ Ծննդյան օրացույց» կամ «Սուրբ Ծննդյան մյունխենյան օրացույց» անվանումը: Իսկ այսօր մեծ տարածում գտած բացվող պատուհաններվ ու դռներով օրացույցներն ի հայտ են եկել միայն 1920-ականների սկզբին