Ֆրանսի | EUNewsletter

Ֆրանսիան և ԵՄ–ի արմատները

a href=”http://eunewsletter.am/wp-content/uploads/2011/01/France.jpg”>1950 թ.-ի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբեր Շումանը հրապարակեց մի հռչակագիր, որում առաջին անգամ բարձրաձայնվեց նոր Եվրոպայի կառուցման գաղափարը: Այսօր այդ տարեթիվը նշանավորվում է որպես Եվրոպական գաղափարի սկիզբ: Գաղափարը կյանքի կոչվեց նախ` տնտեսական ներգրավվածությամբ: Անկասկած, Ֆրանսիան դրանից օգուտ քաղեց: Այսօր Ֆրանսիան միջազգային տնտեսական թատերաբեմի գլխավոր դերակատարներից է: Գտնվելով Եվրոպայի կենտրոնում և ելք ունենալով դեպի Արևմտյան Եվրոպայի գլխավոր ծովային առ¨տրային մայրուղիները (Միջերկրական ծով, Լա-Մանշ, Ատլանտյան օվկիանոս)` Ֆրանսիան արտոնյալ աշխարհագրական դիրքում է: Ֆրանսիական տնտեսության զարգացմանը նպաստել է նաև 1957թ. ձևավորված ընդհանուր եվրոպական շուկան, ինչը մեծ հնարավորություններ ընձեռեց ֆրանսիական ձեռնարկություններին: Ապրանքների ու կապիտալի ազատ շրջանառությունը մեծացրել է ներդրումների ծավալը երկրում և ֆրանսիական ձեռնարկատերերին հնարավորություն տվել դուրս գալու միջազգային առևտրի ասպարեզ: Իսկ տեղաշարժման ազատությունը Ֆրանսիային դարձրել է աշխարհում զբոսաշրջության անվիճելի առաջատար: Այսօր Ֆրանսիան աշխարհի ամենաշատ օտարերկրյա այցելուներ ունեցող երկիրն է, իսկ Էյֆելյան աշտարակը` ամենաշատ այցելվող վայրը