Ֆինլանդի | EUNewsletter

Ռովանիեմին` Սուրբ Ծննդյան մայրաքաղաք

FinlandՍուրբ Ծնունդը ֆիններն անցկացնում են բացառապես ընտանեկան միջավայրում, առանց մեծ աղմուկի: Մինչդեռ Նոր տարին դիմավորելիս կազմակերպում են հրավառություն, աշխույժ երգ ու պար: Ֆիննական Սուրբ Ծնունդն անհնար է պատկերացնել առանց տոնավաճառների, խոզի ազդրի և ավանդական գլյոգի` դարչինով, մեխակով, մշկընկույզով և նարնջի ու կիտրոնի կեղևներով համեմված տաք կարմիր գինու: Բայց ֆիննական ամենահեղինակավոր ապրանքանիշը Սուրբ Ծննդյան տոներին միանշանակ Սանտա Կլաուսն է, իսկ ամենաշատ այցելու ունեցող վայրը` Լապլանդիայի մայրաքաղաք Ռովանիեմին, որտեղ բնակվում է Սանտան, և որն էլ համարվում է Սուրբ Ծննդյան տոնի մայրաքաղաքը: Տարեկան ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Սանտայի բնակավայր: Ռովանիեմինում է գտնվում նաև Սանտայի գլխավոր փոստատունը, որտեղից կարելի է Ծննդյան թեմաներով բացիկներ ու նամականիշեր գնել: Միայն այստեղ է հնարավոր պատվիրել ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներով նամակներ Սանտայից՝ երեխաների, հարազատների, ընկերների և, նույնիսկ, ձեզ համար: Մեկ նամակի մոտավոր արժեքը 7 եվրո է: Նամակներն այստեղ գրվում են 14 լեզվով