Էստոնի | EUNewsletter

Հասցեն՝ տուն №11, Տալին, Էստոնիա

EstoniaԷստոնիայի սրտում` Տալինի կենտրոնական հրապարակում` տուն 11 հասցեում գործում է 600- ամյա պատմություն ունեցող մի դեղատուն, որն իրավամբ համարվում է Եվրոպայի ամենահին դեղատունը: Վերջինիս մասին առաջին գրավոր հիշատակումը վերագրվում է 1422 թվականին, թեև պատմաբանների կարծիքով, այն շատ ավելի վաղեմի պատմություն ունի:

Ժամանակի ընթացքում այս պատկառելի տան արտաքինն այդքան էլ չի փոփոխվել, ինչը չի կարելի ասել վաճառվող դեղատեսակների մասին: Ուշ միջնադարում դեղատանը վաճառվում էին ոչ միայն զանազան դեղեր ու թուրմեր, այլև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ևս` թուղթ, թանաք, զմուռս, համեմունքներ, մոմեր և այլն:

Այս դեղատանը մատուցվում էր նաև կլարետա` խոտաբույսերի ու եթերային յուղերի խառնուրդով կարմիր գինի, որը Տալինի ազնվականությունը գերադասում էր ամեն տեսակի բուժահեղուկներից՝ էլիքսիրներից և օգտագործում էր դեռևս անհիշելի ժամանակներից: Մեր օրերում էլ ժամանակակից դեղերի վաճառքի կողքին պահպանվում է այդ հին ավանդույթը:

1999-ից դեղատան երկրորդ հարկում գործում է «Բալտազար» կոչվող մի ռեստորան, որտեղ բոլոր ուտեստները պատրաստված են հին ու արդյունավետ դեղամիջոցով՝սխտորով:

Դեղատունն ունի նաև թանգարան, որտեղ ցուցադրված են 17-20-րդ դարերում օգտագործված դեղանյութեր ու դեղագործական սարքեր: