Դանի | EUNewsletter

Դանիայի «Սև ադամանդը»

DenmarkԴանիայում է գտնվում Սկանդինավյան երկրների ամենամեծ գրապահոցը:

Հսկայական սև ադամանդ հիշեցնող Դանիայի թագավորական գրադարանը խարսխված է Կոպենհագենյան նավահանգստի կառամատույցի կողքին: Գրադարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 2,5 միլիոն կտոր գիրք, այդ թվում` Հանս Քրիստիան Անդերսենի ձեռագրերը: Այստեղ պահվում են նաև ամսագրեր, թերթեր, կորպորատիվ հրատարակություններ, ձեռագրեր և առխիվային տարբեր նյութեր, քարտեզներ, փորագրություններ, լուսանկարներ, երաժշտական նոտաներ, որոնք միասին տպավորիչ թիվ են կազմում` 30 100 000 նմուշ: Գրադարանը դեռևս 1648 թ.-ին հիմնել է Ֆրեդերիկ 3-րդը եվրոպական գրականության ու փաստաթղթերի հսկայական բազայի հիման վրա, բայց միայն 1793 թվականից են նրա դռները բացվել հանրության համար: 1999 թ.-ին հին կառույցին հարակից կառուցվել է գրադարանի նոր շենքը, որն իր տեսքի համար ստացել է «Սև ադամանդ» անունը: Շենքը կառուցված է սև մարմարից և ապակուց