Չեխիայի Հանրապետությու | EUNewsletter

Չեխական «հնչողություն»

1864 թվականին Չեխիայի Գրադեց Կրալովե քաղաքում Անտոնի Պետրոֆը ստեղծել է առաջին ռոյալը, և հոր ատաղձագործական արհեստանոցում գործարկել դաշնամուրների արտադրություն: Հենց նրա անունով է կոչվում Եվրոպայի դաշնամուր արտադրող «Պետրոֆ» հնագույն ընկերությունը: Այսօր արդեն ընկերությունը ղեկավարում է Պետրոֆների ընտանիքի 5-րդ սերունդը:

Ընկերությունն արտադրում է տարբեր երկարության ռոյալների 5 հիմնական տեսակ, դաշնամուրներ և մինի-ռոյալներ: Իսկ գործարանի լավագույն վարպետների ձեռքերով խիստ անհատականորեն ստեղծվում են համերգային ռոյալները:

1890-ականներից «Պետրոֆի» արտադրանքն արդեն մեծ տարածում է գտնում և արտահանվել է Եվրոպայի այլ երկրներ: Մինչ օրս ռոյալ արտադրող «Պետրոֆ» ընկերությունն ամենախոշորն է Եվրոպայում:

«Պետրոֆ» ապրանքանիշի երաժշտական գործիքներ կան Վատիկանում, Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՈ-ի պալատում, Սիդնեյի և Միլանի «Լա Սկալա» օպերաներում, «Հիլթոն» հյուրանոցներում, Պրահայում` նախագահական նստավայրում: «Պետրոֆ» ռոյալներ ունեն Էննիո Մարրիկոնեն և Փոլ Մաքարթնին: Այս գործիքներով նվագակցել են այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են` Պլաչիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը և Լուչիանո Պավարոտտին